Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 14 июня 2013 г.

Վիլյամ Գոլդինգ` մտքեր

22:33 Posted by Unknown No comments
1. Մարդիկ էլ պարանների նման ունեն իրենց ամրության սահմանը:
2. Բացատրությունները խլում են իրերի ողջ հմայքը:
3. Ընդհանրապես, կանանց պետք է մեկ ուրիշն ամուսնացնի. իրենք ինքնուրույն ունակ են կապվել միայն սրիկաների հետ:
4. Եթե դեմքը բացարձակապես փոխվում է այն բանից, վերևից է այն լուսավորվում, թե ներքևից` էլ ի՞նչ արժեք ունի այն:
5. Վերընթերցելով երբեմնի հավանած որևէ գիրք, բավականության կեսն ստանում ես միայն այն օրերի վերապրումից, երբ կարդացել ես այն առաջին անգամ:
6. Երբ վախենում ես ինչ-որ մեկից, դու ատում ես նրան և անընդմեջ մտածում ես նրա մասին և ոչ մի կերպ չես կարողանում գլխիցդ հանել:
7. Երբ դու ես գլխավորը, դու պարտավոր ես մտածել և խելացի լինել, դրանում է կայանում ամբողջ դժբախտությունը:
8. Լավ ես մտածում միայն այն ժամանակ, երբ քայլում ես առանց ոտքերիդ տակ նայելու:
9. Կիրքը գրչի նկատմամբ նույնն է` ինչ կիրքը շշի նկատմամբ: Մարդ պետք է սովորի զսպել ինքն իրեն:
10. Ստրուկներ միշտ էլ կլինեն, չնայած այն հանգամանքին, որ նրանց հավանաբար այլ կերպ կանվանեն: Ի՞նչ է ստրկությունը, եթե ոչ ուժեղի կողմից թույլին ենթարկեցնելը:
11. Հարազատություն կա այն մարդկանց միջև, ովքեր գեթ մեկ անգամ նստել են մարող կրակի մոտ և նրանով խորհել իրենց կյանքի մասին:

0 коммент.:

Отправить комментарий