Երեկոյան դեմ ռեստորաններին
Նստած տաք օդը գաղջ է ու գանիչ
Եվ աղմկարար հարբած ձայներին
Իշխում է գարնան շունչն ապականիչ:
Հեռվում,նրբանցքի փոշեխառն օդում
Ու տաղտուկի մեջ ամառանոցի,
Հենց որ բլիթն է փայլում խանութում,
Ձայներ են լսվում մանկական լացի:
Ուղեփակից դեն,առվի եզերքին
Կոշտ գլխարկները ծոծրակին դրած,
Աղջիկների հետ ամեն իրիկուն
Զվարճանում են տղերքն աչքաբաց:
Լճակի վրա թիերն են ճռռում,
Եվ տարածվում է կանացի մի ճիչ,
Ամեն ինչ տեսած` դեմքն է ծռմռում
Սկավառակը երկնքի միջից:
Եվ բաժակիս մեջ ամեն երեկո
Իմ մենընկերոջ պատկերն է սովոր,
Եվ ,ինչպես որ ե'ս,շշմած է ու գոհ
Հողուկից տտիպ ու խորհրդավոր
Իսկ շուրջը,ամեն սեղանի առաջ,
Հեզ լակեյներն են քնատ ֆռֆռում,
Եվ կոնծողների խումբն է ճագարաչ
Հարբած <<In Vino Veritas!>>* գոռում:
Եվ նշված ժամին,ամեն երեկո
(Թե' դա պարզապես սին պատրանք է մի),
Իրանն աղջկա` մետաքսի ներքո
Շարժվում է մուժում մութ պատուհանի:
Եվ հարբածներից անցնելով հուշի,
Միշտ անուղեկից ու մենամորմոք,
Մշուշ շնչելով և օծանելիք,
Տեղավորվում է պատուհանի մոտ:
Եվ մետաքսներից նրա նրբալիք,
Գլխարկից` վրան սգո փետուրներ,
Եվ օղակազարդ ձեռքից բարալիկ
Բուրում են հին-հին հավատալիքներ:
Եվ լի' անսովոր մի մտերմությամբ,
Նայում եմ նրան մութ քողի միջով,
Եվ տեսնում եմ մի չնաշխարհիկ ափ
Ու չնաշխարհիկ հեռաստան մի ճոխ:
Ինձ վստահված է գաղտնիքն անքնին,
Արևն է տրված ինձ ինր-որ մեկի,
Եվ խոցոտել է դառնահամ գինին
Ամբողջ գալարքը հոգուս ընդերքի:
Եվ դեռ ջայլամի փոտուրներն այն սև
Տարուբերվում են ուղեղիս տապում
Եվ լուրթ աչքերը խորունկ ու լուսե
Ծաղկում են հեռու հեռավոր ափում:
Հոգուս մեջ պահված գանձեր կան հրե
Եվ իմն է` չունի բանալին ոչ ոք:
Դու ճի'շտ ես,գիտեմ,արբեցած հրեշ.
Ճշմարտությունը գինու մեջ է լոկ
* Ճշմարտությունը գինու մեջ է լոկ
0 коммент.:
Отправить комментарий