Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

вторник, 18 июня 2013 г.

Ֆրանսուա Սագան` Միայն փակելով դռները քո հետևից` կարելի է բացել պատուհանը դեպի ապագա

09:14 Posted by Unknown No comments
1. Միայն փակելով դռները քո հետևից` կարելի է բացել պատուհանը դեպի ապագա:
2. Խելամիտ տղամարդը միշտ հասկանում է կնոջը: Սիրահարված տղամարդը տանջվում է` փորձելով իսկապես հասկանալ նրան:
3. Փորձը` դա մեր կողմից կատարված սխալների հանրագումարն է, ինչպես նաև այն սխալների, որոնք դժբախտաբար մենք չենք կարողացել կատարել:
4. Նա արդեն հասել է այն տարիքին, որում պարզամիտ ճշմարտություններն ապշեցնում են մեզ իրենց ճշմարտությամբ, այնինչ քսան տարեկանում ապշեցնում էին իրենց պարզամտությամբ:
5. Մենք լաց ենք լինում աշխարհ գալուց, իսկ հետագա ամբողջ կյանքը հաստատում է, որ մենք իզուր չէինք լաց լինում:
6. Կնոջ առողջության համար տղամարդկանց հիացմունք արտահայտող հայացքներն ավելի կարևոր են, քան կալորիաները և դեղերը:
7. Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Մարդը սիրում է, իսկ հետո այլևս չի սիրում:
8. Հաճույքներ փնտրող մարդկանց մոտ շատ ամուր է սովորության ուժը:
9. Հիմարությունը ոչ միշտ է մարդուն չար դարձնում, բայց չարությունը միշտ մարդուն հիմար է դարձնում:
10. Որպեսզի լինել սիրված, լավագույն տարբերակը գեղեցիկ լինելն է: Բայց որպեսզի լինել գեղեցիկ, անհրաժեշտ է լինել սիրված:
11. Կախվածությունը, ինչպես նաև դրա հակադրությունը, հավանաբար հանդիսանում են մարդկային էության գլխավոր անհրաժեշտություններից:
12. Լինել ազատ օրական քսաներեք ժամ, և կես ժամ միայնակ զգալ:
13. Երբ երազում ես ինչ-որ բանի մասին ինչպես ահռելի անիրականանալի երջանկության մասին, դադարում ես նկատել փոքրիկ ուղիները, որոնցով կարելի է դրան հասնել:
14. Չի կարելի Աստծո հետ քննարկել Աստծո գոյության հարցը:
15. Բոլոր ամուսնությունները հաջող են: Դժվարությունները սկսվում են, երբ սկսվում է համատեղ կյանքը:
16. Սերը, այլ կերպ ասած, կարելի է սահմանել որպես միայն մեկ մարդու հետ ամեն ինչ կիսելու ցանկություն:
17. Միայն անցյալի ստվերներին հրաժեշտ տալով կարելի է տեսնել ապագայի լույսը:
18. Հավատացեք, այն օրը, երբ կամաչեք այն բանից, որ սիրում եք` դուք մահացած եք. մահացած եք ինքներդ ձեզ համար:

0 коммент.:

Отправить комментарий