1. Երբեք մի ասա երբեք:2. Այս աշխարհում օգուտ է բերում յուրաքանչյուրը, ով թեթևացնում է ուրիշի բեռը:3. Չկա աշխարհում այնպիսի բարձունք, որի գագաթին համառությունը վերջիվերջո ոտք չի դնում:4. Մտածողությունից զուրկ կենդանի մարդն ավելի սարսափելի է, քան ննջեցյալը:5. Խաբեությունը, ակնհայտ կամ խափուսիկ, արտասանված կամ ոչ, միշտ էլ խաբեություն է մնում:6. Սերը մարդկային բոլոր թուլություններից ամենահետաքրքիրն ու ամենաներելին է:7. Կյանքը մեզ տրված է մինչև վերջին րոպեն այն արիաբար պաշտպանելու անխախտելի պայմանով:8. Ոչ միշտ է բարձր այն, ինչ բարձր տեղ է զբաղեցնում, և ոչ միշտ է ցածր այն, ինչ ցածր տեղ է զբաղեցնում:9. Բիզնեսի առաջին օրենքն է` «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես իրենք կցանկանային քեզ հետ վարվել»:10. Ճշմարտությունը միշտ խիզախ է:11. Աշխատասիրությունը յուրաքանչյուր գործի հոգին է և բարեկեցության գրավականը:12. Մարդը չի կարող իսկապես կատարելագործվել, եթե չի օգնում կատարելագործվել ուրիշներին:13. Չափից ավելի լավ կյանքը հաճախ փչացնում է բնավորությունն այնպես, ինչպես չափից շատ կերակուրը փչացնում է ստամոքսը:14. Կան պահեր, երբ տգիտությունը բարօրություն է:15. Երբեք մի հավատացեք այն բանին, ինչ թվում է, հավատացեք միմիայն ապացույցներին: Չկա կյանքում ավելի լավ կանոն:16. Ով հարցեր չի տալիս, նա սուտ պատասխաններ չի լսում:17. Թող ոչ ոք ոչ մի քայլով չշեղվի ազնիվ ճանապարհից` այն ճշմարտանման պատրվակով, թե դա արդարացվում է ազնիվ նպատակով: Ցանկացած լավ նպատակի կարելի է հասնել ազնիվ միջոցներով: Իսկ եթե չի կարելի, ապա այդ նպատակը վատն է:18. Ով երբևէ ջենթլմեն է եղել, միշտ էլ ջենթլմեն կմնա:19. Մենք ժամանակի հաշվարկը կատարում ենք իրադարձություններից ու մեր ներսում կատարվող փոփոխություններից ելնելով:20. Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր ծաղրի կենթարկեն բարի գործը:21. Աստված վկա, մենք իզուր ենք ամաչում մեր արցունքներից. նրանք անձրևի նման լվանում են մեր սրտերը ցամաքեցնող հեղձուցիչ փոշուց:22. Չկա աշխարհում ավելի վատ խաբեություն, քան ինքնախաբեությունն է:
0 коммент.:
Отправить комментарий