«Հուլիսի 24-ին Մոսկվայի Պետրովսկի պարկի «Մավրիտանիա» ռեստորանի առանձնասենյակներից մեկում քեֆ էին անում «Բրև-Բոյա» նժույգի տեր Հ. Մանթաշյանը(Ա.Մանթաշյանի որդին), իշխան Գ. Բեհբությանը և Մոսկվայի ձիարշավների ընկերության ստարտեր Ա. Բերսը: Առանձնասենյակից լսվում էր երգի ձայնը, կոտրատվող ամանների շրխկոցը, ճչոցները և պարողների դոփյունները: Մի խոսքով, ամեն ինչ իր տեղն էր: Լուսաբացին առանձնասենյակից ատրճանակի կրակոց լսվեց: Դա արդեն սովորական «քեֆերի» ծրագրի մեջ չէր մտնում, և «Մավրիտանիայի» վարչությունը կարծելով, թե դժբախտություն է տեղի ունեցել ներսում, անմիջապես ոստիկանություն կանչեց: Սակայն պարզվեց, որ ոչ մի դժբախտ դեպք էլ չի պատահել: Իշխան Բեհբությանի քեֆը այդ է ուզել և կրակել է առաստաղին: Նրանց տարել են ոստիկանատուն: Ոչ մեկը չի կամեցել կառքով գնալ, և Տվերսկայա զաստավա են հասել ոտքով: Թե ճանապարհին և թե ոստիկանատանը Հ. Մանթաշյանն ու Ա. Բերսը խոսքով վիրավորել են պրիստավի ավագ օգնական Վասկովսկուն՝ անվանելով «նախալ» և այլն, և այլն: Վերջապես, երբ ոստիկանատանը կազմում են արձանագրություն, Հ. Մանթաշյանը հրաժարվել է ստորագրել և իր մերժումը պատճառաբանել է՝ ասելով.
- Ես հարուստ եմ, ինձ համար միևնույն է, փողով կազատեմ ինձ:
Արձանագրությունը ուղարկված է դատարան…»:
1913 Թվական
- Ես հարուստ եմ, ինձ համար միևնույն է, փողով կազատեմ ինձ:
Արձանագրությունը ուղարկված է դատարան…»:
1913 Թվական
0 коммент.:
Отправить комментарий