Նա խանդոտ էր, զգույշ ու քնքուշ,
Ինձ սիրում էր Աստծո լույսի պես,
Բայց որ ինձ անցածից չմնար ոչ մի հուշ,
Նա սպիտակ թռչնակին իմ սպանեց:
Մայրամուտ էր նարինջ... Շշնջաց իմ ունկին.
- Ինձ սիրիր ու գրիր այդ սիրուց:
Ես անձայն թաղեցի իմ ուրախ թռչնակին
Քիչ հեռու ջրհորից, ծեր կեչուց:
Ես նրան խոստացա էլ երբեք չլացել,
Ու սիրտն իմ քարացավ ասես,
Ամենուր, ամեն պահ թվում էր կլսեմ
Թռչնակիս քաղցր ձայնը ես:
0 коммент.:
Отправить комментарий