1. Հնարավոր չէ բուժել վերքը, չդիպչելով դրան:
2. Ամենևին էլ պարտադիր չէ ապրել ինչ-որ մեկի հետ, համբուրել նրան, որպեսզի ամբողջ կյանքդ նվիրես այդ մեկին:
3. Միակ կանոնը, որին պետք է հետևել, ոչ մեկին չվնասելն է: Մարդկանց վնաս պատճառելը հենց միակ չարիքն է աշխարհի վրա:
4. Երիտասարդներն օժտված են հուսահատության խավարից դուրս գալու զարմանալի ունակությամբ:
5. Ուղղակի զարմանալի է. բավական է խելացի, սթափ և կրթված մարդուն հասնել իշխանության և նա անմիջապես կորցնում է իր ամբողջ առողջ բանականությունը:
6. Ինչ երջանկություն է հայելու մեջ նայելիս ինքդ քեզ ասել. «Ես դարձել եմ այս կամ այն… », «Ես կդառնամ այս կամ այն…»-ի փոխարեն:
7. Ամուսնությունը քաղցրաբույր բանտ է:
8. Նյութական բարեկեցությունը հենց նույն թմրանյութն է: Մարդը, գեթ մեկ անգամ զգալով իր վրա դրա ազդեցությունը, այլևս երբեք չի կարողանում հրաժարվել դրանից: Իսկ եթե կարողանում է, ապա միայն երկարատև տանջանքների ճանապարհով:
9. Իմ բախտը չի բերել, քանզի հաջողություններ չափից շատ եմ ունեցել, քան անհրաժեշտ է, և բացի այդ, դրանք շատ արագ են եկել ինձ մոտ:
10. Երբեք մարդուն չես բուժի իր պատանեկությունից:
11. Մարդն ապրում է երկրի վրա այն բանի համար, որ ճանապարհ հարթի բոլոր ուղղություններով` նախապես իմանալով, որ դրանցից ոչ մեկը չի բերելու ճշմարտության:
12. Ընտանիքում ոչ միշտ է գլուխ բարձրացնում նա, ով հաղթող է թվում:
13. Եթե մարդկային բանականությունն իր բնույթով ունակ չէ մինչև վերջ լուծել այս կամ այն խնդիրը, նշանակում է, որ այն ամենը, ինչ գրքերը հայտարարում են ճշմարիտ այսօր, վաղը կարող է սխալ համարվել:
14. Ամուսնանալ արժե գոնե միայն այն բանի համար, որպեսզի հասկանալ, թե ինչու դա պետք չէր անել:
15. Նրանցից շատերը, ովքեր հայտարարում են նյութական բարիքների նկատմամբ իրենց արհամարhանքի մասին, աղքատության իդեալը պատվանդանին են բարձրացնում, դա միայն այն պատճառով է, որ արդարացում են փնտրում սեփական ծուլությանը կամ անկարողությանը:
16. Դժվար է տարբերել էականը ոչ էականից, երբ խոսքը սեփական կյանքին է վերաբերվում:
17. Կիրքը սպանում է բոլոր մյուս զգացմունքները, եթե դրանք փորձում են հակադրվել իրեն: Նույնիսկ ուժեղ տղամարդը` կնոջը գերի ընկած, այլևս չի գտնի ընկերության մեջ սրտաբացություն և պատանեկության տարիների ուրախությունները:
18. Արվեստը ստեղծվում է իրեն գնահատողների պահանջով, այլ ոչ թե ստեղծում է դրանով զմայլվելու արժանի գնահատողներ:
19. Իսկական նկարիչը չպետք է ենթարկվի ոչնչի, բացի սեփական բնազդի թելադրանքից:
0 коммент.:
Отправить комментарий