1. Ով կարողանում է` անում է, ով չի կարողանում` սովորեցնում է:
2. Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու` արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ:
3. Երբեք մի մատնանշեք սխալները, եթե չգիտեք, թե ինչպես ուղղել դրանք:
4. Ավելի լավ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է նրանց երբեմն խեղդում են, բայց հազվադեպ են լքում:
5. Այնտեղ, ուր չկա կամք, չկա և ճանապարհ:
6. Զգուշացիր նրանից, ով չի պատասխանել քո հարվածին:
7. Եթե դուք սկսեք անձնազոհությամբ հանուն նրանց, ում սիրում եք, ապա կավարտեք ատելությամբ նրանց հանդեպ, ում ձեզ զոհաբերել եք:
8. Ի՞նչ է բարձունքը. վերջին քայլն անկումից առաջ:
9. Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է անընդհատ նրան նայել, մինչ ուրիշները ձեր գրպաններն են փորփրում:
10. Ինչ-որ բան իմանալու միակ միջոցն ինչ-որ բան անելն է:
11. Ճարտարապետներն իրենց սխալները բաղեղի տակ են թաքցնում, տնային տնտեսուհիները` մայոնեզի, իսկ բժիշկները` հողի:
12. Ընդհանուր առմամբ իշխանությունը չի փչացնում մարդկանց, բայց փոխարենը հիմարները, երբ իշխանության ղեկին են` փչացնում են իշխանությունը:
13. Ատելությունը վախկոտի վրեժն է` իր կողմից զգացած վախի համար:
14. Ասա մարդուն, որ երկնքում 978301246569987 հատ աստղ կա, և նա կհավատա, բայց փակցրու «Նոր է ներկված» ցուցանակ, և նա անպայման կստուգի դա:
15. Կյանքում երկու ողբերգություն կա. մեկը` չհասնել քո ամենամեծ երազանքին, երկրորդը` հասնել:
16. Տվեք սնահավատ մարդուն գիտություն, և նա այն սնահավատության կվերածի:
17. Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը` չվերարտադրելով այն:
18. Գիտությունը երբեք չի լուծում մի որևէ հարց` միևնույն ժամանակ տասնյակ նոր հարցեր չառաջադրելով:
19. Անձնազոհողությունը մեզ հնարավորություն է տալիս զոհել ուրիշներին առանց խղճի խայթի:
20. Այնքան շատերն են կարծում, թե բարի սիրտ ունեն, մինչդեռ դա ընդամենը թույլ նյարդերն են:
21. Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու մարդկանց մեծամասնությունը վախենում է դրանից:
22. Ոսկե կանոնն ասում է` չկան ոսկե կանոններ:
0 коммент.:
Отправить комментарий