1. Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա: Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի:
2. Ոչ մի գազանություն այնքան զազրելի չէ, որքան մտքի գազանությունը: Ոչ մի հանցանք այնքան քսմտելի չէ, որքան հոգեկան հանցանքները:
3. Փքուն, գեղեցիկ բառեր գործածող հեղինակն ինձ հիշեցնում է գավառացի անճաշակ հարուստ կին, որ գեղեցկության համար մի քանի շար ոսկի ու մարգարիտ է կախում վզին ու բոլոր մատները զարդարում մատանիներով։ Պետք է գործածել այնքան բառ, որքան հարկավոր է իրը և այս կամ այն վիճակը տալու համար։ Ավելորդ բառը մթագնում է պատկերը:
4. Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»:
5. Ուրիշների կեղտոտությունը ձեզ ուրախություն է պատճառում, որովհետև քաջություն է տալիս ներողամտությամբ վերաբերելու ձեր սեփական կեղտոտություններին:
6. Ով շատ է ճանապարհորդում, նա շուտ է հարմարվում անհարմարություններին:
7. Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի,
0 коммент.:
Отправить комментарий