1. Հրամանով բարությունը` բարություն չէ:
2. Հին հույներն իզուր չէին ասում, որ Աստվածների գերագույն ընծան մարդուն` չափի զգացողությունն է:
3. Կինը ոչ միայն ունակ է հասկանալ ինքնազոհությունը, այլև ինքն է ունակ ինքնազոհության:
4. Բացառությունները միայն հաստատում են կանոնները:
5. Սերը ուժեղ է մահից և մահվան վախից:
6. Երաժշտությունը բանականություն է` մարմնավորված գեղեցիկ հնչյուններով:
7. Մեր թերություններն աճում են մեր արժանիքներին զուգահեռ, և դժվար է ազատվել մեկից` խնայելով մյուսը:
8. Օ երիտասարդություն, երիտասարդություն: Միգուցե քո գեղեցկության ողջ գաղտնիքը կայանում է ոչ թե ամեն ինչ կարողանալու հնարավորության մեջ, այլ հնարավորության` մտածել, որ ամեն ինչ կարող ես:
9. «Վաղը» բառը մտածված է անվճռական մարդկանց և երեխաների համար:
10. Երջանկությունն առողջության նման է. երբ նրան չես նկատում, ուրեմն այն կա:
11. Մարդն առանց ինքնասիրության` ոչինչ է: Ինքնասիրությունն արքիմեդյան լծակ է, որով երկրագունդը կարելի է տեղից շարժել:
12. Չափից ավելի հպարտությունը` չնչին հոգու նշան է:
13. Ամուսնությունը` հիմնված փոխադարձ հակման և ողջամտության վրա, մարդկային կյանքի մեծագույն բարիքներից մեկն է:
14. Հավասարապես և՛ երջանիկ, և՛ դժբախտ սերը իրական աղետ է, եթե նրան տրվում ես ամբողջապես:
15. Կան 3 տեսակի եսասերներ, որոնք իրենք էլ են ապրում, ուրիշներին էլ են թողնում ապրել, որոնք իրենք ապրում են և չեն թողնում մյուսներին ապրել, և որոնք ո՛չ իրենք են ապրում, և ո՛չ էլ թողնում են մյուսներին ապրել: Կանայք հիմնականում պատկանում են 3-րդ տեսակին:
16. Չի խանդում նա, ով չունի հույսի նշույլ անգամ:
17. Գեղեցկությունն ամենուր է, սակայն այն ոչ մի տեղ այնպես չի շողում, ինչպես դա անում է մարդկային անհատականության մեջ:
18. Երջանկությունը չունի ապագա, երջանկությունը չունի անցյալ, այն ունի միայն ներկա և դա ոչ թե օր է, այլ մի պահ:
0 коммент.:
Отправить комментарий