Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

суббота, 15 февраля 2014 г.

Դիեգո Մարադոնա. Արգենտինան ես եմ

20:45 Posted by Unknown No comments
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտնի է ոչ միայն իր փայլուն խաղով, բազմապիսի սկանդալներով, Կուբայի հանդեպ անթաքույց սիրով, այլ նաև  սուր և հետաքրքիր մտքերով: 
Մարադոնայի` տարբեր տարիներին արտահայտած մտքերից որոշները ներկայացված են ձեր ուշադրությանը:

Արգենտինան ես եմ:
Մայրս ինձ միշտ ասում է, որ լավագույնն եմ: Ես նրա հետ վիճելու սովորություն չունեմ:
Մարադոնան կարող է սև կամ սպիտակ լինել: Մոխրագույն երբեք չեմ լինի:
Ով կասի, թե Մեսսին վատ էր խաղում Աշխարհի առաջնությունում, հիմար է:
Ես քաղաքական գործիչներից լավն եմ. նրանք հանրային մարդ են, ես` հայտնի:
Կնոջս երբեք չեմ դավաճանել: Եթե դա անեի, չէի խոստովանի: 
Ամբողջ աշխարհում միլիոնավոր Բեքհեմներ են խաղում:
Մեսսիի հետ կապ հաստատելն անհնար է: Ավելի հեշտ է զանգահարել Օբամային:
Ես կարող եմ Բեն Լադենի պես վատը լինել, եթե պետք լինի պաշտպանել ընտանիքիս պատիվը:
Ես հագնում էի հավաքականի մարզաշապիկն ու այն դառնում էր մաշկս: Այդպես կլինի միշտ:
Խնդիրն այն է, որ Մադրիդի «Ռեալում» բոլորն իրենց աստղ են զգում:
Աղջիկներիս փեսացուների հետ դժբախտ պատահարներ տեղի կունենան, եթե գեթ մեկ անգամ ստիպեն նրանց լաց լինել:
Կարծում եմ, որ Բուշը մարդասպան է:
Աստված ինձ տաղանդ է տվել, դրա համար էլ խաչակնքվում եմ դաշտ դուրս գալիս: Կարծում եմ, որ եթե այդպես չանեմ, դավաճանություն կլինի:
Այս ամենին ես մեծ ջանքերի շնորհիվ եմ հասել: Եթե որևէ մեկը հերքի դա, կհամբուրի հետույքս:  
Հավաքականում աշխատելու համար ձեռքս կտայի: Նույնիսկ կյանքս կտայի: Կարծում եմ, որ հնարավորություն ունեմ...
Պլատինին ֆրանսիացի է, իսկ մենք գիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ մարդիկ: Նրանք անկեղծորեն հավատում են, որ բոլորից լավն են:


Աղբյուր`  www.Allsport.am