Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

Показаны сообщения с ярлыком Պատմություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություններ. Показать все сообщения

вторник, 5 августа 2014 г.

Ռոստոմի նամակը` Սիմոն Վրացյանին 100 տարի առաջ

18:14 Posted by Unknown No comments

Դուք` ամերիկացիներդ իզուր եք կարծում,թե մենք խրվել ենք դպրոցական գործի մեջ և ինքնապաշտպանության համար ոչինչ չենք անում:Բացարձակ կերպով սխալ է այդ:Դպրոցը`
իր հերթին,բայց մեր գլխավոր մտահոգությունը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանությունն է:Գիտես ինչ օրեր ենք ապրում:Պոլսահայերը տարված են բարենորոգումների հույսով և պարլամենտարիզմով:Երանի հավատացողներին...:
Այդ բոլորը լավ,բայց մեր հույսը պետք է մեր վրա դնենք:Ամերիկայի ընկերները թող վստահ լինեն,որ մենք էլ իրենց պես ենք մտածում և եթե կարող են օգնել ինքնապաշտպանության գործին,թող փող չխնայեն:Դրոն` Բայազեդում,Արամը` Վանում,Փիլոսը և մի քանի ընկերներ այդ գործին են լծված:Ցավալին այն է,որ միջոցները պակաս են.
Մեր հարուստները գրպանները պինդ փակել են,իսկ աղքատ ժողովուրդը.... ինչ կարող է անել:Հայ հարուստը հոգին կտա,բայց փող չի տա.չեն մտածում,որ վաղը թշնամին հոգին էլ կառնի,փողն էլ...
                                                                                                           1914 ապրիլի 2

вторник, 29 июля 2014 г.

Ռուբեն Զարյան` Պահակը

30-ական թվականների վերջերին և 40-ական թվականների սկզբներին գրական թանգարանն ուներ պահակ,որին բոլորը Մինաս բիձա էին ասում:Վանեցի էր:Լռակյաց էր,արդեն 60-ին մոտ,ինքն իր մեջ ամփոփված:Տխուր էր
Մինաս բիձան,դեմքին ժպիտ չտեսանք:Ծննդավայրի կարոտից հալումաշ էր լինում:Տեսել էր կոտորած ու գաղթ,
հարազատների կորուստ և չէր հասկանում,թե աշխարհն ինչու է հայի համար անարդար ստեղծված:Չգիտեր,թե ումն է մեղքը` թուրքինը,թե գերմանացունը,որ չբռնեց բարբարոսների ձեռքը,չկանգնեցրեց նրանց:Գուցե աստծունը,որ երկնքի բարձրությունից տեսնում է այդ բոլորն ու ձայն չի հանում,չի սաստում:Ապրում էր` սրտի մեջ կսկիծ ու մորմոք:Եվ չնայած սրտի տանջալի ապրումներին հույսը չէր կորցնում,համոզված,որ գալու է տուն դառնալու բախտավոր օրը:
Հիմա չեմ հիշում,թե ով,ասաց,թե ուրբաթ օրը Մինաս բիձու ծննդյան օրն է,եկեք փող հավաքենք ու մի լավ նվեր առնենք:Միտք արինք ու որոշեցինք մի զույգ կոշիկ առնել:Մինաս բիձու ոտքին հնամաշ կոշիկներ էին:Միտքը լավ էր,անշուշտ,բայց այն ժամանակ,պատերազմի ահեղ օրերին,կոշիկ առնելը դյուրին բան չէր:Ինչ երկարացնեմ,զանգ տվեցինք սրան-նրան վերջը մի զույգ կոշիկ առանք:Մինաս բիձան ուրախացավ,գոհ սրտով նայեց բոլորին:Հաջորդ օրը տեսանք,որ ոտքին դարձյալ հին կոշիկներն են:Մյուս օրն էլ:Եվ այդպես ամեն օր:Չհասկացանք:Հարցրինք` ինչու նոր կոշիկները չի հագնում:Նրա դեմքին ժպիտ երևաց,խորհրդավոր գաղտնիք ունեցող կամ երանելի մի միտք փայփայող մարդու ժպիտ էր դա:Պարզվեց,որ ուխտ է արել,որ նոր կոշիկները պահի և հագնի Վան մտնելիս:Զգացվեցինք:Պատմածս օրերից երևի երկու ամիս էլ չէր անցել,որ Մինաս բիձան վախճանվեց:

вторник, 2 июля 2013 г.

Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին

10:29 Posted by Unknown No comments
Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ.
Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր` անսահմանորեն:
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´ նայիր. ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում». չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված եմ այդտեղ…
ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԵՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ՛Ր, ՄԵՌԱ՛Ր…
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ…
Ավետիք, 1904 թ

Մռայլ Կատուն

10:06 Posted by Unknown No comments
Իսկ դուք գիտեք,որ այս կատուն իր դեմքի մռայլ արտահայտության շնորհիվ դարձել է ինտերնետային աստղ իր Ֆեյսբուքյան էջում հավաքելով շուրջ մեկ միլիոն լայք:

Աղբյուր` Վիքիպեդիա

понедельник, 1 июля 2013 г.

Լյուդովիկոս XV-ն ու Ժան-Ժակ Ռուսսոն

19:53 Posted by Unknown No comments
Ժամագործի տղան,ինքնուսը,որը սիստեմատիկ ոչ մի կրթություն չէր ստացել,անտուն թափառականը,որ օրվա հացը վաստակում էր մեկ փորագրողի ենթավարպետի աշխատանքով,մեկ սպասավորի ծառայությամբ,մեկ նոտաներ արտադրողի օրավարձով,հանկարծ դարձավ Ֆրանսիայի,Եվրոպայի,աշխարհի ամենահռչակավոր մարդը:
Փարիզի ու Վերսալի արիստոկրատական փակ հյուրանոցների դռները լայնորեն բացվում էին այդ անմարդամոտ,երկչոտ,անսիրալիր մարդու առաջ:Ինքը` Լյուդովիկոս XV թագավորը իր մոտ էր հրավիրում նրան ու թոշակ առաջարկում,բայց այդ տարօրինակ մարդը չընդունեց բարեհաճ առաջարկը,որին այնքան շատ մարդիկ էին ձգտում:Նա պատճառաբանեց դա իր անառողջ վիճակով,իր հիվանդությամբ,-ասացեք խնդրեմ,- նա ցիստիտ ունի:Ավելի ուշ,"խոստովանության" մեջ, Ժան-Ժակ Ռուսսոն,քանի որ խոսքը,ինչպես հասկանալի է,վերաբերում է "Նոր Էլիոզ" և "Հասարակական Դաշինք" երկերի հեղինակին,անկեղծորեն պատմեց այդ մասին:Նա ավելացրեց նաև. "Ճիշտ է,ես կորցնում էի,որոշ իմաստով ասած,ինձ առաջարկված թոշակը,բայց ազատվում էի այն լծից,որն այդ թոշակը պետք է դներ ինձ վրա":

воскресенье, 30 июня 2013 г.

Անեկտոդներ

09:07 Posted by Unknown No comments
                              "Աղոթք"

Քահանան եկեղեցում նկատում է մի տղամարդու,որը երկու ժամից ավելի ջերմեռանդ աղոթում էր:Նա մոտենում է աղոթողին և կարեկցաբար հարցնում.
-Զավա'կս-ես տեսնում եմ, որ դու աստվածասեր մարդ ես:Ես համոզված եմ,որ քո աղոթքը լսելի կլինի:
-Ավաղ,ես հավատացած չեմ,որ իմ խնդիրքը կկատարվի:
-Իսկ դու ինչ ես խնդրում աստծուց:
-Ես խնդրում եմ,որ միշտ աշխատանք ունենամ,որ միշտ կարողանամ ապահովել իմ ընտանիքի ապրուստը:
-Հանգիստ եղիր,ես էլ կաղոթեմ քեզ համար,իսկ դու ինչ արհեստի տեր ես:
-Ես դահիճ եմ.......

"ԵԶԸ"

Հոգի կանչող կինը կանչում է իր հանգուցյալ ամուսնու ոգուն.
-Այդ դու ես,Միխաիլ,հարցնում է կինը:
-Ես եմ,սիրելիս:
-Դու հիմա որտեղ ես գտնվում:
-Մի հիանալի մարգագետնում,որտեղ լիքը կովեր են:
-Խեղճ ամուսինս,երևի սարսափելի տխուր ես:
-Օ', ո'չ թանկագինս:Չէ,որ ես հիմա եզ եմ

"Թանկության Պատճառը"


Մի գնորդ կենդանաբանական խանութում հետաքրքրվեց սիամական կատվի գնով:
-Ինչ արժե այդ կատուն:
-800 զլոտ:
-Ա'յ քեզ բան,-զայրանում է գնորդը:-Մի շաբաթ առաջ դա կիսով չափ էժան էր:
-Այո-հաստատում է վաճառողը,բայց այս երկու շաբաթվա ընթացքում նա կերել է իմ երկու ամենաթանկագին թութակները:
"Լավ Անասնաբույժը"

Երկու առյուծ վանդակում նայում են դեղորայքի արկղի պարունակությանը և հաստ ապակիներով ակնոցներին:
-Նա լավ անասնաբույժ էր,-ասում է առյուծներից մեկը:
-Այո',-համաձայնվում է երկրորդը,-ափսոս,որ ոչ մի կտոր չմնաց:

"Հռչակավոր Գրողը"

Մի գրող խոստովանում է իր ընկերոջը.
-Տասը տարի է գրում եմ և միայն այժմ, տասնմեկերորդ տարում հասկացա,որ անտաղանդ եմ:
-Եվ դադարեցիր գրել:
-Դժբախտաբար արդեն ուշ է,ես դարձել եմ հռչակավոր գրող:
                                                     

Ուինստոն Չերչիլի Մարգարեությունը

08:32 Posted by Unknown No comments
1935 թվականի վերջին ես Լոնդոնում էի և մի անգամ լեդի Լեսլիի մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ հանդիպեցի Ուինստոն Չերչիլին,որն այդ կնոջը զարմիկ էր գալիս:Երբ բոլորը վեր կացան սեղանից,Չերչիլն ինձ թևանցուկ արեց ու տարավ մի փոքրիկ հյուրասենյակ:
-Հիմա,պարոն Մորուա,-կտրուկ ասաց նա,-վեպեր գրելու ժամանկ չէ':Այո':Եվ ոչ էլ կենսագրություններ գրելու ժամանակը:
Ես տագնապով նայեցի նրան:
-Այժմ պետք է միայն մի բա'ն գրել` ամեն օր մի հոդված... Եվ յուրաքանչյուր հոդվածում պետք է բոլոր ձևերով կրկնել նույն բանը` Ֆրանսիական ավիացիան,որը մի ժամանակ ամենալավն էր աշխարհում,անշեղորեն կորցնում է իր հզորությունը,և այսօր գրավում է չորրորդ կամ հինգերորդ տեղը...գերմանական ավիացիան,որը նախկինում առհասարակ գոյություն չուներ,ուր որ է առաջինը կդառա աշխարհում... Վե'րջ... ուրիշ ոչինչ...եթե դուք ամբողջ ձայնով բղավեք այդ մասին և ստիպեք ֆրանսիացիներին լսելու ձեզ,դուք ձեր երկրին շատ ավելի մեծ ծառայություն կմատուծեք,քան եթե նկարագրեք կնոջ սերն ու տղամարդու փառասիրությունը:
Ես պատասխանեցի,որ,ցավոք,շատ քիչ եմ հասկանում ավիացիայից և բարոյական ոչ մի իրավունք չունեմ դատողություններ անելու այդ մասին,որ եթե ես ձեռնամուխ լինեմ ոչ իմ գործին,ինձ ոչ ոք չի լսի,ուստի ավելի լավ է չհետևեմ իր խորհրդին և առաջվա պես վեպեր ու կենսագրություններ գրեմ:
-Իզուր,-պատասխանեց Չերչիլն իր վստահ,հեգնական ձայնով,որին հազիվ նկատելի ակցենտն առանձնահատուկ յուրօրինակություն ու անկրկնելի հմայք էր տալիս,- իզուր...Այժմ միակ թեման,որը պետք է իսկապես հուզի ֆրանսիացիներին,-այն վտանգն է,որ իրենից ներկայացնում է գերմանական ավիացիան...քանզի գերմանական ինքնաթիռները կարող են կոծանել ձեր երկիրը... մշակույթը,գրականությունը` այդ ամենը հիանալի է,պարոն Մորուա,սակայն առանց ուժի օգնության մշակույթը դատապարված է կործանման:
Ես չգրեցի այն հոդվածները,որոնք պահանջում էր ինձնից Ուինստոն Չերչիլը, և հիմա դառնորեն ափսոսում եմ դրա համար
                                                                                   
                                                                  Անդրե Մուրուա  1941 թվական

вторник, 25 июня 2013 г.

Կապիկն ու Գորտը

10:36 Posted by Unknown No comments
Մի սարում ապրում էին կապիկն ու գորտը: Մի անգամ կապիկը գալիս է գորտի մոտ և ասում .
-Այնտեղ, ներքևում բարձիթողի արված մի դաշտ կա, արի գնանք այնտեղ բրինձ ցանենք, կհասնի` միասին կուտենք...
- Ի՞նչ կա որ, - համաձայնում է գորտը, - կարելի է: Գնանք միասին հողագործություն անենք: Հենց վաղն էլ կսկսենք:
Այդպես էլ պայմանավորվում են:
Հետևյալ օրը գորտը գալիս է կապիկի մոտ և ասում.
- Այսօր եղանակը լավ է: Գնանք մեր հողը թոխրենք:
Իսկ կապիկը նրան պատասխանում է.
- Ափսոս, այսօր չեմ կարող` փորս ցավում է :
Ինչ արած` գորտը մենակ է գնում հողը թոխրելու: Նա փխրեցնում է դաշտը և նորից գալիս կապիկի մոտ:
- Գնանք, - ասում է, - բրինձը ցանենք եղանակն այսօր լավ է...
Կապիկն ռեխը ծռմռելով պատասխանում է.
- Օ~ֆ, այսօր մեջքս այնպես է ջարդվում, որ ցավերին չեմ դիմանում: Դե դու ինձ հարգիր և մենակ աշխատիր:
- Ի՞ նչ արած, ոչինչ անել չեմ կարող, - ասում է գորտն ու գնում է բրինձը ցանելու:
Բրինձը ցանում է ու նորից գալիս է կապիկի մոտ.
- Գնանք դաշտ, այսօր իսկական քաղհանի օր է:
- Չեմ կարող, - ասում է կապիկը, - երեկ ծառից ընկա, թևս վիրավորեցի: Դու ինձ ներիր և մենակ գնա աշխատիր:
- Ահա թե ինչպիսին ես դու... Բայց ի՞նչ արած, ոչինչ անել չեմ կարող:
Գորտը մենակ գնում է քաղհանում:
Բրինձը շատ լավ աճում, բարձրանում է, գորտը նորից է գալիս կապիկի մոտ:
- Դ'ե, կապիկ մեր բրինձն արդեն հասել է, գնանք հնձելու:
Իսկ կապիկը դարձյալ հրաժարվում է.
- Գո'րտ, ներիր խնդրում եմ, Գորշուկ մորաքույրս հիվանդ է պետք է տեսակցության գնամ:
Գորտն ստիպված մենակ է գնում բրինձը հնձելու, չորացնելու, կալսելու և սանդում ծեծելու:
Վերջապես ստացվում է մաքուր, զտված բրնձի հատիկներ:
Կապիկը գալիս է տեսնում և ասում.
- Ա~յ քեզ բրինձ, միայն գիտե՞ս ափսոս է այդպես ուտելը: Արի միասին բլիթներ պատրաստենք:
- Համաձայն եմ, համաձա'յն, - ասում է գորտը:
Նրանք պատրաստում են բրնձի բլիթները, բայց կապիկը էլի իրենն է պնդում.
- Բլիթները այս ձևով ուտելը մի բանի նման չէ: Արի դրանք սարից գլորենք: Ով առաջինը կհասնի բլիթներին` թող նա էլ ուտի: Ասում է կապիկն ու բրնձի բլիթները գլորում ցած` դեպի հարթավայրը, և որպեսզի շուտ հասնի, ինքն էլ է ցատկում նրանց ետևից: Կապիկը վազում է ու տեսնում որ բլիթները չկան:
- Ա~յ քեզ բան...
Կապիկը ետ է վերադառնում և կես ճանապարհին տեսնում, որ սարից գլորած բրնձի բլիթները բոլորը մնացել էին եղեգնուտում և գորտը նրանց կողքին նստած, երկու թշերն ուռցրած, խժռում էր:

понедельник, 24 июня 2013 г.

Քրք Քըրքորյան` Հաջողակը

14:25 Posted by Unknown No comments
1939 թվականին, երբ Քըրքորյանն արդեն մտածում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու եւ օրվա հացը սպորտի միջոցով վաստակելու մասին, նրան քար շարելու վարձեց Թեդ Օ՚Ֆլաերթին։ Աշխատանքի ընթացքում նրանք զրույցի բռնվեցին, եւ Թեդն առաջարկեց Քըրքին զբոսնել իր երկտեղանի փոքրիկ ինքնաթիռով։ Մի քանի օր անց Քըրքորյանն առաջին անգամ օդ բարձրացավ եւ արդեն հաջորդ առավոտյան նորից եկավ թռիչքադաշտ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու իր ծրագրերի մասին այլեւս չէր էլ հիշում։
Մի տարի անց Քըրքը զգաց, որ պատրաստ է դառնալ օդաչու եւ գնաց առաջին կին օդաչուներից մեկի՝ Պանչո մականունով Ֆլորենս Բարնսի դպրոց։ Դպրոցը տեղավորված էր Մոջավ անապատում գտնվող «Երջանիկ հատակ» ռանչոյում, որտեղ ներկայումս Էդվարդս ռազմաօդային կայանն է։
Ճիշտ է, ուսման վարձը վճարելու համար Քըրքը փող չուներ։ Այդժամ նա առաջարկեց փոխհատուցել դա՝ ռանչոյում աշխատանքով։ Բարնսին առաջարկը դուր եկավ, եւ նրանք համաձայնության եկան։ Այդուհետ, օդաչուական դասերի միջեւ Քըրքորյանը կթում էր կովերին ու հավաքում գոմաղբը։ Եւ վեց ամիս անց ստացավ ոչ միայն օդաչուի արտոնագիրը, այլեւ մշտական աշխատանք Ֆլորենս Բարնսի դպրոցում։
ԿՅԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՂ
Սակայն շուտով այդ աշխատանքը սաստիկ ձանձրացրեց Քըրքին, եւ նա այլ զբաղմունք գտավ իր համար. տեղափոխել Կանադայում արտադրվող «Մոսկիտ» ռմբակոծիչները Բրիտանական կղզիներ։ Դրա համար հիրավի ահռելի գումար էին վճարում. 1000 դոլար՝ մեկ չվերթի համար (ինչը մոտավորապես համապատասխանում է ներկայիս 10.000 դոլարին), սակայն ռիսկը նույնպես մեծ էր։ Միջին հաշվով չորս չվերթից միայն մեկն էր բարեհաջող ավարտվում։
Բայց հաջողությունը չդավաճանեց Քըրքորյանին։ 1944 թվականի մայիսին Քըրքը եւ նրա խմբի հրամանատար Ջոն Վուլրիջը նույնիսկ Ատլանտիկայի հատման արագության ռեկորդ սահմանեցին։ Վուլրիջը Շոտլանդիա հասավ 6 ժամ 46 րոպեում, իսկ Քըրքորյանը՝ 7 ժամ 9 րոպեում։ Սակայն ընդամենը մեկ ամիս անց հերթական թռիչքը քիչ մնաց վերջինը դառնար Քըրքի համար։ Կես ճանապարհին քամին հանկարծ լրիվ դադարեց ու ռազմակայան հասնելու հավանականությունը չափազանց փոքր էր։ Քըրքորյանին փրկեց աներեւակայելի բարեբախտությունը. երբ վառելիքը գրեթե վերջացել էր, առջեւում երեւաց նշանակման վայրի օդանավակայանը։
Բրիտանական ՌՕՈՒ-ում երկուսուկես տարի ծառայելու ընթացքում Քըրքը Եվրոպա փոխադրեց 33 ինքնաթիռ եւ բավականաչափ գումար կուտակեց, որպեսզի պատերազմի ավարտից հետո գնի սեփական ինքնաթիռ՝ մեկ շարժիչավոր «Սեսսնա»։ Դրանով նա ուսուցանում էր սկսնակ օդաչուներին եւ մասնավոր չվերթերով տեղափոխում բոլոր ցանկացողներին երկրով մեկ։
Այդպես 1945 թվականի հուլիսին նա առաջին անգամ հայտնվեց Լաս Վեգասում՝ ԱՄՆ-ի խաղատնային մայրաքաղաքում։ «Ես պարզապես ապշած էի այնտեղ տիրող եռուզեռից,- մտաբերում է Քըրքորյանը։ -Այդ փոքրիկ քաղաքում անցկացրի կյանքիս լավագույն օրերը»։
Բացի այդ, Քըրքը սկսեց զբաղվել փոքր ինքնաթիռների առեւտրով, իսկ նրա գնորդները հաճախ իր իսկ նախկին սաներն էին։ Երկու տարվա ընթացքում նա բավականաչափ վաստակեց, որպեսզի 1947 թվականին գնի Los Angeles Air Service փոքրիկ ավիաընկերությունը։ Այժմ Քըրքը հաճախ էր առիթ ունենում ընկերության գործերով այցելել Լաս Վեգաս։ 1940-1950-ական թվականներին նա չափազանց շատ էր խաղում խաղատներում։ Մի գիշերվա ընթացքում 50-80 հազար դոլար տանուլ տալը նրա համար սովորական բան էր։
Բայց հետզհետե Քըրքորյանը ձանձրացավ խաղից, եւ սեփական ընկերության գործերը սկսեցին գնալով ավելի հրապուրել նրան։ Գործերն այնքան հաջող էին ընթանում, որ 1968 թվականին Քըրքը վաճառեց իր ավիաընկերությունը արդեն 104 միլիոն դոլարով եւ ի լրումն` ստացավ նաեւ TransAmerica-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթ՝ մոտ 85 միլիոն դոլար արժողությամբ։
ԱՆԱՊԱՏԻ ՔԱՂԱՔԸ
Զբաղվել Լաս Վեգասի սրընթաց թանկացող հողի առեւտրով Քըրքորյանը փորձեց դեռեւս 1962 թվականին՝ ընդամենը 960 հազար դոլարով մոտ 8 հեկտար հող գնելով Սթրիփից ոչ հեռու (շրջան, որտեղ գտնվում են հիմնական հյուրանոցներն ու խաղատները)։ Ցածր գինը շատ պարզ բացատրություն ուներ. Քըրքորյանի տիրույթները Սթրիփից բաժանված էին նեղ հողաշերտով, որը պատկանում էր այլ սեփականատերերի։ Հողաշերտն այդ այնքան նեղլիկ էր, որ փոքրիշատե օգտակար ոչ մի կառույց այնտեղ տեղավորելն անհնար էր։ Քըրքը առանց դժվարության համոզեց տերերին հրաժեշտ տալ կես հեկտարից ոչ ավելի տարածքով այդ անօգուտ հողակտորներին։
Դրանից հետո հողի գինը աճեց բազմապատիկ։ Միայն վարձույթով դա տալով, Քըրքորյանը վեց տարվա ընթացքում ստացավ 4 միլիոն դոլար, իսկ 1968 թվականին վաճառելով ողջ հողատարածքը նոր խաղատան շինարարության համար՝ եւս 5 միլիոն։
Հենց այդ ժամանակ էլ Քըրքը ձեւակերպեց իր հաջողության բանաձեւը, որը հետո բազմիցս կրկնում էր. «Ես պարզապես չեմ փորձում կրծոտել ոսկորը մինչեւ վերջ։ Չեմ սպասում, մինչեւ գները հասնեն առավելագույնի։ Չէ՞ որ դրանք հանկարծակի ընկնելու սովորություն ունեն։ Ես անում եմ քայլն արդեն այն ժամանակ, երբ շահույթն ինձ արդարացի է թվում»։
Դրանից հետո Քըրքորյանը ծավալվեց ողջ թափով։ 1967 թվականին Լաս Վեգասում սկսեց կառուցել քաղաքի ամենամեծ հյուրանոցը՝ հողակտոր գնելով 5 միլիոն դոլարով։ Շատերն այդ նախագիծը համարում էին անհեռանկարային։ Հյուրանոցը Սթրիփից հեռու էր եւ պարզապես վիթխարի էր. դրա 30 հարկերում պետք է տեղավորված լինեին 1512 հյուրանոցահամարներ։
Այս անգամ հոռետեսներն իրավացի գտնվեցին։ Քըրքն ընկավ պարտքի տակ, նրա ընկերության բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվեցին։ Ստիպված եղավ նույնիսկ վաճառել Լաս Վեգասի իր տունը, ինքնաթիռը, զբոսանավը։ Անհաջողությունները տեւեցին մոտ մեկ տարի։ 1972-ին նա դարձյալ ոտքի կանգնեց եւ սկսեց կառուցել նոր «աշխարհի ամենամեծ հյուրանոցը»։
ԻՄ ԳՈՐԾԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԽՈՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ
Իր բոլոր հաջողություններով հանդերձ, Քըրք Քըրքորյանն ամենեւին էլ հաջողակ գործարարի տպավորություն չի թողնում։ Նա հազվադեպ է հայտնվում իրեն պատկանող ընկերությունների տնօրենների խորհուրդների նիստերում եւ երբեք հրապարակավ ելույթներ չի ունենում։ Բարձրաշխարհիկ երեկույթներից առավել գերադասում է ընկերների հետ շփումը, որոնց հետ մտերիմ է արդեն տասնամյակներ շարունակ։ Եւ նրան լավ ճանաչողները վստահեցնում են, որ Քըրքը մեղմաբարո մարդ է եւ հիանալի զրուցակից։
Բայց դա չի խանգարում նրան անողորմ լինել բիզնեսում։ Երբ 1969 թվականին Քըրքը գնեց Metro Goldwyn Mayer (MGM) հոլիվուդյան հանրահայտ կինոընկերությունը, նա ստուդիայի ողջ ռեկվիզիտն անմիջապես վաճառեց աճուրդային տանը՝ 1,5 միլիոն դոլարով։ Ուշագրավ է, որ իր կյանքի ընթացքում նա երեք անգամ գնել ու վաճառել է այդ կինոստուդիան։ Բայց անկախ նրանից՝ վաճառում է MGM-ն թե գնում, յուրաքանչյուր գործարքի հետ Քըրքորյանը մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելի է հարստանում։
Մի քանի օր անց կբոլորի Քըրք Քըրքորյանի 90 տարին, բայց նա շարունակում է եռանդագին զբաղվել գործերով եւ, դատելով ամենից, միանգամայն երջանիկ է։ Ապրում է Քըրքորյանը Լաս Վեգասի արվարձանում գտնվող շքեղ առանձնատանը, աշխարհով մեկ շրջում 18 միլիոն դոլար արժողությամբ DC-9 ինքնաթիռով կամ 45 մետրանոց զբոսանավով։ Իսկ նրա կրտսեր դուստրն ընդամենը ութ տարեկան է։

воскресенье, 23 июня 2013 г.

Ֆրանսուազ Սագան` "Մի Երեկո"

10:40 Posted by Unknown No comments
«Եթե ուզում ես որոշ բաներ մոռանալ, պետք է անպայման մտածես ուրիշ բաների մասին»,- բարձրաձայն ասաց կինը և կանգ առավ սենյակի մեջտեղում՝ մեղմ ժպիտը դեմքին: Նրա գլխում ժամանակը սպանելու երեք ծրագիր էր պտտվում՝ զանգել Սիմոնին և միասին գնալ որևէ տեղ, երեք քնաբեր հաբ կուլ տալ և քնել մինչև առավոտ (այս վճիռը, սակայն, ժամանակի տհաճ կորուստ էր թվում), կամ էլ փորձել որևէ գիրք կարդալ: Սակայն գիրքը, որքան էլ հետաքրքիր լիներ, ձեռքից կսահեր ու կընկներ գետնին կամ, ավելի ճիշտ (և նա պարզորոշ կերպով իրեն պատկերացնում է այդ դիրքում), նա գիրքը կդներ սավանի վրա և, անկողնում նստած, կփակեր աչքերը, դեղնագույն լույսը կհոսեր կոպերի ու տագնապի այս զգացումի միջով, որը երբեք չէր լքում նրան և կամ լքում էր միայն որոշակի պահերի՝ հաղթանակի, ուրախության պահերին, երբ նա ինքն իրեն ասում էր, երբ նա ինքն իրեն «խոստովանում էր», որ երբեք չի սիրել Մարկին և որ Մարկի հեռանալը այնքան էլ էական չէր: Ոչ, գիրք կարդալու մտքից պետք էր հրաժարվել անմիջապես, նա ինքն իր աչքից ընկնում էր, երբ զբաղված էր ընթերցանությամբ և ինքն իրեն հանդուրժում էր լոկ այն ժամանակ, երբ ընկնում էր մոռացության գիրկը: Իհարկե, «ուրիշների» հետ միասին:
Զանգահարել Սիմոնին: Եվ զանգերը գնում էին հեռախոսալարի միջով, իսկ այդ ընթացքում լսափողը նրա կամքով այտի վրայից սահում- բարձրանում էր ականջին, սև ու թաց եբենոսի մեջ, որը նույնիսկ զզվելի էր ինչ- որ չափով, կորչում ու կրկին լսվում էին ականջ ծակող հնչյունները, երբ եբենոսը հեռանում կամ հպվում էր մաշկին: «Այս պահը ֆիլմում հուզիչ պահ կլիներ՝ իր սիրեցյալի հետ խոսելուց առաջ կինը հղկում- փափկեցնում է ձայնը…»: Սիմոնի ձայնը առույգ էր, Սիմոնի ձայնը՝ միշտ առույգ ու թարմ: Նա եզրակացրեց, որ զանգել էր ուշ ժամի:
- Ես եմ,- ասաց նա:
- Ինչպե՞ս ես,- ասաց Սիմոնը:- Ոչ, եթե դու զանգում ես այս ժամին, ուրեմն տրամադրությունդ տեղը չէ:
- Ես ինձ վատ չեմ զգում,- ասաց նա: Այդ մարդու քնքուշ ձայնից աչքերն արցունքոտվեցին:- Ես ինձ վատ չեմ զգում, սակայն կուզենայի դուրս գալ ու մի բաժակ բան խմել որևէ տեղ: Դու անկողնո՞ւմ էիր:
-Ոչ,- ասաց Սիմոնը,- և բացի այդ, ես նույնպես ծարավ եմ: Տասը րոպեից կլինեմ քեզ մոտ:
Երբ նա կախեց լսափողը և հայելու մեջ տեսավ իր աղավաղված դեմքը, իսկույն ևեթ ուժասպառ եղավ, դեռևս դուրս չեկած՝ հոգնեց դուրս գալու մտքից, ողջ էությունը լցվեց այս սենյակում մեն-մենակ մնալու ցանկությամբ, Մարկի բացակա ներկայությամբ, այն ամենով, ինչը հավանաբար պետք էր տառապանք անվանել: Ու սնել այդ տառապանքը ու նվիրվել այդ տառապանքին: Նրան հաջողվում էր ատելությամբ լցվել ինքնապահպանման այդ բնազդի հանդեպ, որն արդեն մեկ ամիս է, ինչ կամաց- կամաց այլանդակում, ասես խրտվիլակ էր դարձնում իրեն: Եվ ինչու՞ չփորձել գոնե մի քիչ տանջվել՝ խուսափելու, ամեն ինչից շարունակ խուսափելու փոխարեն: Պարզապես անիմաստ էր այդպես ապրելը, անիմաստ էր այդ դժբախտ վիճակում մնալը, ինչպես անիմաստ էր երջանիկ լինելու համար ջանքեր գործադրելը, անիմաստ էր մնացած ամեն ինչը՝ կյանքը, Սիմոնը, այս ծխախոտը, որ նա ճզմեց մոխրամանի մեջ՝ մեկ անգամ ևս այտերին կարմրաներկ քսելուց հետո:
Լսվեց դռան զանգի ձայնը: Սիմոնն էր: Երբ իջնում էին աստիճաններից՝ ուսի վրայով նա ժպտաց Սիմոնին, և սրա դեմքին մի շփոթված ժպիտ խաղաց: «Ճիշտ է,- մտածեց կինը,- Մարկից առաջ ես հանդիպում էի Սիմոնին, բայց հիմա ես մոռացել եմ, թե ինչն էր մեր բաժանման պատճառը»: Իսկապես, նա այդ շրջանից շատ բան չէր հիշում, որովհետև բոլոր հուշերը Մարկից այն կողմ չէին անցնում, փշուր-փշրվում էին՝ ասես դիպչելով Ժիրիկոյի ամրոցի պատերին: Օհ, բավ է մտածել Մարկի մասին: Նա այլևս Մարկին չէր սիրում, չէր ուզում, որ նա կրկին վերադառնա և հիմա, անկասկած, միմիայն իրեն էր խղճում, իրեն՝ ինչպիսին որ կա այս պահին՝ թմբլիկ, կոկիկ, ինքն իրենից գոհ, սավառնելով օտար ուղեծրում:
- Ես հոգնել եմ ինքս ինձնից,- մեքենայի մեջ ասաց նա:
- Դու միակ կինն ես,- ասաց Սիմոնը և նրա ձայնը փոխվեց ֆալցետի,- և մենք բոլորս էլ քեզ ենք սիրում:
- Գիտե՞ս ինչ,- ասաց կինը,- այդ ամենը շատ նման է Մաք-Օռլանի երգին:
Ես ուզում եմ, ես արդեն չգիտեմ,
Թե ինչ եմ ուզում,
Չլսել այսուհետ իմ ձայնը-
Ահա թե ինչ եմ ուզում…
- Իսկ իմ ձայնն ուզու՞մ ես լսել,- ասաց Սիմոնը:- Ես քեզ սիրում եմ, թանկագինս, ես քեզ սիրում եմ կրքոտ:
Նրանք երկուսով ծիծաղեցին: Իհարկե, ամեն ինչ ճիշտ էր ասված: Երբ կանգնեցին գիշերային գինետան առջև, Սիմոնը ձեռքը գցեց կնոջ ուսով, և նա մեքենաբար սեղմվեց Սիմոնին:
Նրանք պարեցին: Ջերմացնող, հրաշալի բան է երաժշտությունը: Կնոջ այտը հանգչում էր Սիմոնի ուսին, և նա լուռ էր: Նա տեսնում էր իր շուրջը պարող զույգերին, ծիծաղից այլափոխված կամ սպասումից լարված նրանց դեմքերը, նա տեսնում էր տղամարդկանց ձեռքերը, որոնք օղակել էին գրավիչ մարմինները՝ երաժշտության ռիթմին հանձնած կանանց իրանը: Ոչ մի բանի մասին նա չէր մտածում:
- Այս լռությունը…,- ասաց Սիմոնը,- Մարկի՞ն է վերաբերում:
Նա գլուխն օրորեց:
- Գիտե՞ս ինչ, Մարկի պատմությունը բոլորովին ուրիշ է: Ոչինչ պետք չէ չափազանցնել: Կյանքը անցնում է:
- Բարեբախտաբար,- ասաց Սիմոնը:- Կյանքն անցնում է, ես մնում եմ, դու մնում ես: Մենք պարում ենք:
- Մեր կյանքը պարելով էլ կանցնի-կգնա,- ասաց նա:- Մենք նման ենք այս մարդկանց, ովքեր միայն պարում են:
Լուսադեմին նրանք դուրս եկան մաքուր օդ շնչելու, դեմքները սառը ջրով թրջեցին, և Սիմոնի ավտոմեքենան նրանց տարավ Սիմոնի տուն: Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին, բայց հետո, երբ պառկեցին քնելու, նա համբուրեց Սիմոնի այտը, կուչ եկավ նրա ուսի մոտ, և Սիմոնը վառած մի ծխախոտ դրեց նրա շուրթերի արանքում:
Վարագույրներից այն կողմ մոտենում էր օրը, գետնին ընկած հագուստների վրա լույս էր շաղ տալիս, և նրա աչքերը առաջվա նման փակ էին:
- Գիտե՞ս,- անխռով ձայնով ասաց նա,- համենայն դեպս, կյանքը, այս ամենը ծիծաղելի են…
- Ի՞նչը,- ասաց Սիմոնը:
- Չգիտեմ:- Եվ նրա կողմը շուռ գալով՝ կինը քնեց կողքի վրա: Սիմոնը մի պահ մնաց անշարժ, հետո հանգցրեց իրենց երկուսի ծխախոտները և ինքն էլ քնեց:

суббота, 22 июня 2013 г.

Վոլֆգանգ Բորխերթ` "Առնետները Գիշերները Քնում են"

18:16 Posted by Unknown No comments
Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը տեսնել, համարձակվեց ու նայեց իր դիմացը կանգնած մարդու դեմքին։ Զամբյուղը և դանակը ձեռքին, հողոտ մատներով տարեց մարդ էր։ Մարդը, նայելով խիտ ու խռիվ մազերով տղայի գլխին, հարցրեց.
-Այստե՞ղ ես քնում։
Յուրգեն անունով տղան, մարդու ոտքերի արանքից նայելով արդեն մայր մտնող արևին, պատասխանեց.
-Չեմ քնում, հսկում եմ։
-Հա,- գլուխը շարժելով՝ ասաց մարդը, ուրեմն՝ այդ մեծ փայտն էլ հենց դրա համար ես պահում ձեռքիդ։
-Այո,- համարձակորեն պատասխանեց Յուրգենը և փայտը ամուր սեղմեց ափի մեջ։
-Ինչի՞ համար ես պահակություն անում,- հարցրեց մարդը։
-Չեմ կարող ասել,- փայտը սեղմելով՝ պատասխանեց տղան։
Մարդը զամբյուղը դրեց գետնին, դանակը մաքրեց տաբատով ու հարցրեց.
-Փող-մող, ինչ-որ բա՞ն ես պահպանում։
-Փո՞ղ, ո՛չ,- հեգնանքով պատասխանեց Յուրգենը։
-Դե լավ, հապա ի՞նչ։
-Ասացի՝ չեմ կարող ասել, բայց վող-մող չկա։
-Դե լավ, որ այդպես է, ես էլ քեզ չեմ ասի, թե ինչ կա զամբյուղիս մեջ,- ասաց մարդը և թեթևակի հարվածելով զամբյուղին՝ փակեց ծալովի դանակը։
-Ինքս գիտեմ ինչ կա զամբյուղում,- անտարբերությամբ պատասխանեց Յուրգենը,- ճագարի կեր է։
-Տեր Աստված,- աչքերը զարմանքից խոշորացրած՝ գոչեց մարդը,- որտեղի՞ց իմացար, շատ ճարպիկն ես, քանի՞ տարեկան ես։
-Ինը։
-Հա, ուրեմն՝ կարող ես ասել՝ երեք անգամ ինը քանի կլինի։
-Պարզ է,- ասաց Յուրգենը, և որպեսզի մտածելու ժամանակ ունենա, ավելացրեց,- էդ հո մի բան չի։- Եվ մարդու ոտքերի արանքից նայելով հեոու՝ հարցրեց.
-Ասում ես՝ երեք անգամ ինը, ջրի պես գիտեմ, քսանյոթ։
-ճիշտ է,- ասաց մարդը,- ես հենց այդքան ճագար ունեմ։
-Քսանյոթ հա՞տ,- հիացմունքից բերանը բաց՝ հարցրեց տղան։
-Իհարկե, եթե ուզես, կարող ես գալ ու նայել նրանց, մեծ մասը դեոևս փոքր են։
-Ախր, ես չեմ կարող գալ,- կասկածամտորեն պատասխանեց Յուրգենը,- պետք է պահակության անեմ։
-Մի՞շտ, նույնիսկ գիշե՞րը,- հարցրեց մարդը։
Յուրգենը մարդու կամարաձև ոտքերից հայացքը բարձրացրեց, նայեց նրա դեմքին ու շշնջաց.
-Այո, միշտ, միշտ, շաբաթ օրվանից մինչև հիմա։
-Այսինքն՝ ընդհանրապես տուն չես գնում։ Բա որտե՞ղ ես հաց ուտում։
Տղան բարձրացրեց մի քարակտոր և պահած կես հացը և թիթեոյա տուփը ցույց տվեց մարդուն։
- Աա՜ա, նույնիսկ ծխո՞ւմ ես,- հարցրեց մարդը,- ուրեմն՝ ծխամորճ էլ պետք է ունենաս։
-Ծխամորճ չեմ սիրում, սիգարեթ եմ փաթաթում,- ամաչելով պատասխանեց Յուրգենը։
-Ափսոս, որ չես կարող գալ,- զամբյուղը վերցնելու նպատակով կռացավ մարդը, և շարունակեց,- եթե գայիր, կտեսնեիր ճագարներին, հատկապես՝ փոքրերին, գուցեև մեկին ընտրեիր քեզ համար, բայց ափսոս, որ չես կարոդ պահակությունդ թողնել։
-Ոչ, ոչ, չեմ կարոդ- տրտմորեն պատասխանեց Յուրգենը։
-Շատ լավ,- զամբյուղը վերցնելով՝ ասաց մարդը,- ինչ արած՝ եթե չես կարող, բայց, իսկապե՜ս, ափսոս էր։ Մարդը շրջվեց, որ գնա։
-Եթե ոչ մեկին չասես, կասեմ, թե ինչու չեմ գալիս,- արագորեն վրա բերեց Յուրգենը,- առնետների պատճառով։
Մարդը կամարաձև ոտքերը մի քայլ առաջ դրեց ու հարցրեց.
-Առնետների՞։
-Այո՛, ախր, առնետները ուտում են մեռածների մարմինը։ Իրենց ուտելիքը հենց դա է՝ մեռածների մարմնի միսը։
-Ո՞վ է այդպես ասել։
-Մեր ուսուցիչը։
-Եվ դու եկել ես այստեղ, որպեսզի հսկես առնետների՞և։
-Առնետներին չէ,- ցածրաձայն ասաց տղան, իսկ հետո ավելացրեց,- եղբորս եմ հսկում, եղբայրս տակն է մնացել։
Հետո ձեռնափայտով ցույց տալով ավերված պատերը՝ ավելացրեց.
-Հանկարծ ներքնահարկը մթնեց, այլևս նրան չտեսա։ Շատ կանչեցինք, ախր, ինձանից շատ պուճուր էր, ընդամենը չորս տարեկան։ Պետք է այստեղ իրեն պահպանեմ, ինձանից շատ պուճուր էր։
Մարդը նայեց տղայի խռիվ մազերին ու հանկարծ ասաց.
-Լսիր, ձեր ուսուցիչդ ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը։
-Ո՜չ, չի ասել- պատասխանեց Յուրգենը, որի դեմքը շատ հոգնած տեսք ընդունեց;
-Ա՜յ քեզ ուսուցիչ, բա նման բանը չեն իմանա՞։ Պարզ է, որ առնետները գիշերը քնում են։ Դու էլ գիշերները գնա տուն ու հանգիստ քնիր։ Աոնետնեըը միշտ, միշտ քնում են գիշերը, հենց որ մութը ընկնում է, գնում ու քնում են։
Յուրգենը ձեռքում պահած փայտի ծայրով մի փոքրիկ փոս քանդեց հողում - շշնջաց.
-Պիտի բարձրաձայն աղոթենք...
-Գիտե՞ս ինչ,- տեղում անհամբեր շարժվելով՝ ասաց մարդը,- ես արագ կգնամ, ճագարների կերը կտամ,- հենց որ մութը ընկավ, կգամ քո ետևից, գուցե ճագարի ձագերից մեկն ինձ հետ վերցնեմ։ Ի՞նչ ես կարծում։
Յուրգենը, դեռևս գետնին փոսիկներ փորելով և սպիտակ ու մոխրագույն ճագարների մասին մտածելով, շշնջաց.
-Չգիտեմ։
Մարդը ավերակույտների վրայով ուղղվեց դեպի ճանապարհը։
-Հա, մեր ուսուցիչը պիտի իր գործը փոխի,- ասաց տղան,- այ քեզ ուսուցիչ, չգիտի, որ առնետները գիշերը քնում են։ Հետո ոտքի կանգնեց և բարձրաձայն բղավեց մարդու ետևից.
-Նրանցից մեկն ինձ տվեք, կլինի՞ այն սպիտակներից մեկը։
Մարդը, շարունակելով իր ճանապարհը, ասաց.
-Կաշխատեմ, դու դեռ այստեղ պիտի սպասես, երբ վերադառնամ, քեզ հետ կգնանք ձեր տուն, որպեսզի հայրիկիդ սովորեցնեմ, թե ինչպես ճագարի վանդակ պատրաստի, դու էլ պետք է սովորես։
-Շա՚տ լավ, կսպասե՜մ,- բղավեց Յուրգենը,- քանի դեռ չի մթնել, պահակություն կանեմ և էլի կսպասեմ։ Մեր տանը փայտ ու տախտակ էլ կա, այն փայտե արկղերից։
Մարդը այլևս չէր լսում, կամարաձև ոտքերով վազում էր դեպի բոսորագույն արևը և, ձեռքում բռնած ճագարների կերով ու ցեխոտ խոտաբույսերով լեցուն զամբյուղը, մի կողմից մյուս կողմ էր ճոճվում։

пятница, 21 июня 2013 г.

Օկտավ Միրբո` "Ընտրողների Գործադուլը"

22:03 Posted by Unknown No comments
Մի բան է ինձ շատ զարմացնում, համարձակվում եմ ասել` ուղղակի ապշեցնում է. դա այն է, որ այս լուսավոր դարում, երբ գրում եմ այս տողերը, անթիվ փորձերից հետո, ամենօրյա խայտառակություններից հետո, մեր սիրելի Ֆրանսիայում (ինչպես ասում են Բյուջետային Հանձնաժողովում) կարող է լինել թեկուզ մեկ ընտրող, այսինքն` անբանական, անօրգանական, տեսիլախաբկանքի մեջ գտնվող մի արարած, ով համաձայնում է կտրվել իր գործերից, իր երազանքներից կամ հաճույքներից, որպեսզի քվերակի ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի օգտին:
Երբ մի պահ խորհում ես այդ մասին, հանգում ես այն եզրակացության, որ այդ զարմանահրաշ երևույթը հորինվել է` շեղելու համար ամենանրբին փիլիսոփայություններն ու շփոթության մեջ գցելու բանականությունը:
Ո՞րտեղ է այն Բալզակը, ով մեզ կբացահայտեր մերօրյա ընտրողի բնախոսությունը:
Ո՞րտեղ է այն Շարկոն, ով մեզ կբացատրեր այդ անբուժելի խելագարի կազմախոսությունն ու հոգեկերտվածքը:
Մենք սպասում ենք նրանց:
Ես հասկանում եմ, որ մի խաբեբա կարող է այսօր բաժնետերեր գտնել, Գրաքննությունը` պաշտպաններ, Օպերա-Կոմիկը` դիլետանտներ, Կոնստիտյուսյոնելը` բաժանորդներ, պրն. Կարնոն` Գեղանկարիչներ, ովքեր մեծարում են նրա հաղթական ու ծանրաքայլ մուտքը լանգեդոկյան մի քաղաք. հասկանում եմ, որ պ-րն Շանտավուան ամեն գնով ուզում է հանգեր թխել…
Ես ամեն ինչ հասկանում եմ:
Բայց մի պատգամավոր կամ Հանրապետության նախագահ, կամ մեկը` բոլոր այդ ոչ սովորական զեղծարարներից, ովքեր իրենց համար ընտրող են գտնում, այսինքն` չտեսնված ու չլսված մի արարած, անհավանական մի մարտիրոս, ով նրանց կերակրում է իր հացով, հագցնում իր բրդով, պարարտացնում իր մարմնով, հարստացնում ուռճացրած աշխատավարձով, ու այս ամենը` լոկ մեկ հեռանկարով. որ այդ նվիրաբերությունների դիմաց այդ ընտրողը ստանա մահակի հարվածներ իր ծոծրակին, քացիներ` իր հետույքին, եթե ոչ` կրակոցներ` իր կրծքին…արդարև, սա գերազանցում է բոլոր այն հոռետեսական մտքերը մարդկային հիմարության մասին, որ ես ունեցել եմ մինչև հիմա(…):
Հասկանալի է, որ այստեղ ես նկատի ունեմ այսպես կոչված` գիտակից ընտրողին, համոզված, տեսաբան-ընտրողին, նրան, ով երևակայում է (թշվառը), թե ինքը ազատ քաղաքացու քայլ է կատարում, դրսևորում է իր ինքնիշանությունը, արտահայտում իր ազատ կարծիքը հանուն (o՜, հիանալի՜ ու ապշեցնո՜ղ խելագարություն) քաղաքական ծրագրերի ու ընկերային պահանջների. մենք բնավ նկատի չունենք այն ընտրողին, ով “գիտե, թե ինչ են այդ ընտրությունները” ու թքած ունի դրանց վրա, նրա մասին, ով ” դրա ամենազորության արդյունքներում” տեսնում է միայն զվարճություն` միապետական երշիկեղենով կամ կերուխում` հանրապետական գինով: Նրա ինքնիշխանությունը հարբելու աստիճան խմելն է` համընդհանուր ընտրությունների ծախսերի հաշվին: Նա ճշմարտության մեջ է, քանզի միայն դա է կարևոր իր համար, իսկ մնացյալը` իր վեջը չէ: Նա գիտե ինչ է անում:
Իսկ մյուսնե՞րը:
Ախ այո՜, մյուսնե՜րը: Լրջադե՜մ, ինքնագո՜հ, ինքնիշխա՜ն ժողովուրդը. նրանք, ովքեր զգում են, թե ինչպես է արբածությունն իրենց պարուրում, երբ նայում են իրար ու ասում. “Ես ընտրող եմ: Առանց իմ ձայնի, ոչինչ չի լինում: Ես արդի հասարակության հիմքն եմ: Իմ կամոք, այսինչը կամ այնինչը օրենքներ է ստեղծելու, որոնց ենթարկվելու են այսքան միլիոն մարդ: Որքա՞ն է դրանց նմանների թիվը: Ինչքան էլ համառ, հպարտ, հակասական լինեն այդ մարդիկ, մի՞թե երբևէ չեն եղել հուսախաբ ու ամոթահար` իրենց արարծից:
Ինչպե՞ս կարող է պատահել, որ ինչ-որ մի տեղ, անգամ Բրետանի խուլ գյուղերում, անգամ Սեվենների կամ Պիրենեյների անհասանելի անձավներում, հանդիպի մի տխմար միամիտ, զուրկ` ողջամտությունից, կույր` այն ամենի հանդեպ, ինչ տեսնում է, ու խուլ այն ամենին, ինչ ասվում է, որպեսզի քվերակի սրա կամ նրա օգտին, չնայած` ոչ մի բան իրեն չի ստիպում դա անել:
Այդ ի՞նչ տարօրինակ զգացմունքի, այդ ի՞նչ խորհրդավոր ներշնչման է ենթարկվում այդ մտածող երկոտանին, որն օժտված է կամքով (գոնե այդպես ասում են) և որը, հպարտ` իր իրավունքով, վստահ, որ իր պարտքն է կատարում, գնում է ինչ-որ ընտրական արկղում գցելու ինչ-որ քվեաթերթիկ, քիչ կարևոր է, թե ինչ անուն է նշել դրա վրա…
Ի՞նչ է նա ասելու ինքն իրեն, որն արդարացնի կամ բացատրի այդ արտառոց արարքը: Ի՞նչ հուսեր է նա փայփայում:
Քանզի, ի վերջո, համաձայնելու համար, որ իրեն տեր դառնան ագահ մարդիկ, որոնք իրեն կուլ են տալիս ու ճզմում, պետք է, որ նա ինքն իրեն ասի ինչ-որ արտակարգ բան ու հույս տածի դրա մասին, որը մենք չենք հասկանում: Պետք է, որ ուղեղի լուրջ շեղումների պատճառով, պատգամավորի մտքերը նրա մեջ համապատասխանեն գիտության, արդարադատության, նվիրումի, աշխատանքի ու ազնվության գաղափարներին. պետք է, որ պատգամավորների անունների մեջ ինքը հայտնաբերի մի հատուկ կախարդանք ու տեսնի` մի միրաժի միջով, թե այս կամ այն պատգամավորի մեջ ինչպես են ծաղկում ու փթթում ապագա երջանկության ու ընկերային կյանքի շութափույթ բարելավման խոստումները:
Ու դա, իսկապես սարսափեցնող է:
Ոչ մի բան իրեն որպես դաս չի ծառայում, ոչ ամենածիծաղաշարժ կատակերգությունները, ոչ էլ` ամենասոսկալի ողբերգությունները:
Սակայն, երկար դարեր իր վեր, ինչ աշխարհը գոյություն ունի, ինչ հասարակությունները հաջորդում են միմյանց` մեկը մյուսին նման, մի երևույթ մշտապես իշխելու է բոլոր պատմությունների մեջ. զոռբաների տիրապետություն, պարկեշտների ճնշում: Ընտրողը չի կարողանում հասկանալ, որ միայն մի դեր ունի կատարելու` վճարել լիքը բաների համար, որից ինքը երբևէ չի օգտվելու, ու մեռնել քաղաքական խաղերի համար, որոնք իրեն բնավ չեն վերաբերում:
Իրեն ի՞նչ, Պողո՞սն է, թե՞ Պետրոսը իրենից փող պահանջում ու խլում իր կյանքը, քանզի ինքը պարտավոր է զրկվել մեկից ու տալ մյուսը:
Բայց, արի ու տես…Գողերի ու դահիճների միջև` նա ունի նախընտրություններ և քվերակում է առավել գիշատիչների ու զոռբաների օգտին:
Նա քվեարկեց երեկ, քվերակելու է վաղը, քվերակելու է միշտ:
Ոչխարները գնում են սպանդանոց: Նրան ոչինչ չեն ասում իրար ու ոչ մի բանի մասին հույս չեն տածում: Բայց ոչխարները գոնե` չեն քվեարկում այն ղասաբի օգտին, ով իրենց մորթելու է, ոչ էլ` պատգամավոր մեծահարուսւի, ով իրեն ուտելու է: Անասունիւց ավելի անասուն, ոչխարից ավելի ոչխարաբարո լինելով` ընտրողը տալիս է իր դահճի անունն ու ընտրում իր բուրժուային: Չ՞է որ ինքը հեղափոխություններ է արել այդ իրավունքը նվաճելու համար:
Ա՛յ պարզամիտ ընտրող, ա՛յ անասելի հիմար, ա՛յ թշվառ արարած…եթե ծեծված ու անհեթեթ խոստումներով խաբվելու փոխարեն, որ դուրս են տալիս ամեն անգամ մեծ ու փոքր ԶԼՄ-ները, որոնց վճարել են քեզ ծուղակը գցելու համար, քիմեռային շողոքորթանքներին հավատալու փոխարեն, որոնցով շոյում են քո սնափառությունը, շրջապատում քո ողորմելի, ցնցոտիավոր ինքնիշխանությունը, եթե չտարվեիր, ո՜վ հավերժական ցանցառ, քաղաքական ծրագրերի խաբեություններով, եթե երբեմն, կրակի մոտ նստած` կարդայիր Շոպենհաուերին, այդ փիլիսոփային, ով լավ գիտե, թե ովքեր են քո տերերը և թե ով ես դու, գուցե զարմանալի ու քեզ համար օգտակար բաներ իմանայիր:
Գուցե այդ ընթերցանությունից հետո, էլ չշտապեիր լուրջ տեսք ընդունել ու հագնել տոնական կոստյումդ և վազել մարդասպան քվեատուփերի մոտ, ուր, ինչ անուն էլ որ նետես այնտեղ, նախօրոք քո ամենաոխերիմ թշնամու օգտին ես քվերակելու: Վերևում հիշատակված իմաստասերը, որպես մարդկային ցեղի գիտակ, քեզ կասեր, որ քաղաքականությունը զազրելի խաբեություն է, որ այնտեղ ամեն ինչ հակառակ է ողջամտության, արդարության ու իրավունքի, և որ դու ոչ մի կապ չունես դրա հետ, դու, որի հաշիվը փակված է մարդկային ճակատագրերի մեծ գրքում:
Դրանից հետո, երազի՛ր, եթե կարող ես, լույսերի ու բուրմունքների դրախտի մասին, անհնարին եղբայրությունների, անիրական երջանկությունների մասին: Լա՜վ բան է երազելը, դա հանգստացնում է տառապանքը: Բայց երբեք մարդուն մի՛ կապիր քո երազանքի հետ, քանզի որտեղ մարդն է, այնտեղ ցավ է, ատելություն ու սպանություն: Մանավանդ, հիշի՛ր, որ այն մարդը, ով քո քվերակությունն է մուրում` ունենալու համար այն հասարակական դիրքն ու հարստությունը, ուր մղում ես նրան, քեզ խոստանում է լիքը հրաշալի բաներ, որ ինքը չի տալու քեզ, և ասենք` իր ձեռքում էլ չէ դրանք տալը: Մարդը, ում դու բարձրացնում ես, չի ներկայացնում ոչ քո թշվառությունը, ոչ քո ձգտումները, ոչ մի բան քեզնից. նա ներկայացնում է միայն իր սեփական կրքերն ու սեփական շահերը, որոնք հակառակ են քո շահերին: Քեզ ոգևորելու և հույսերդ բորբոքելու համար, որոնք արագ ի դերև են ելնելու, հանկարծ չմտածե՛ս, թե այն զազրելի բեմականացումը, որին դու ներկա ես այսօր, հատուկ է ինչ-որ ժամանակաշրջանի կամ վարչակարգի, և կամ, ժամանակավոր է: Քո տան շեմից, որը փակ կլինի քաղաքական ձայներ մուրողների համար, դու կդիտես նրանց կռվշտոցը` հանգիստ ծխելով ծխամորճդ:
Ու եթե, մի անծանոթ վայրում գոյություն ունի մի ազնիվ մարդ, ով ունակ է քեզ կառավարելու ու սիրելու, մի՛ ափսոսա դրա համար: Նա չափազանց նախանձախնդիր է իր արժանապտվության համար, որպեսզի խառնվի կուսակցությունների ցեխակոլոլ պայքարին, չափազանց հպարտ` քեզնից մանդատ մուրալու համար, որը դու տալիս ես միայն ցինիկ զոռբային, քեզ վիրավորողին ու խաբեբային:
Ես ասացի քեզ, պարզամիտ ընտրող, գնա՛ տուն ու ձախողի՛ր ընտրություններ կոչվածը:
le Figaro, 28 Novembre 1888

"ՆԵՄԵՍԻՍ" Գործողությունը

21:56 Posted by Unknown No comments
«Նեմեսիս» - գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիսկամ Նեմեզիս (հուն. Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին ևԳրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:
Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝[1] ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներըՕսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան:
Հիմնական գործողությունները
 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարարԹալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
 1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել)[2], և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):
 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:»[3] Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը ևԶարեհ Մելիք-Շահնազարյանցը:
 1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադիր: Արամ Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը
 1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ:
Դավաճանների սպանությունը
1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.
 1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին:
 1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին ևՀնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:Սպանության մեղադրանքով Թելհերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անպարտ է ճանաչել:

Աղբյուրը` 
http://lusampop.blogspot.com/2012/09/blog-post_1456.html

Աստղային Սեր` Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի

21:38 Posted by Unknown No comments
Սեպտեմբերի 20-ին լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը դարձավ 78 տարեկան: Նրա սիրո պատմությունը ոգեշնչում ու զարմացնում է բոլորին: Չնայած այն բանին, որ Լորենն ու Պոնտին մեծ դժվարությունների առաջ են կանգնել իրենց կյանքի ընթացքում, սակայն դա նրանց չի խանգարել շարունակել սիրել ու սիրված մնալ: Նրանց սիրային պատմությունը սկսվել է շատ պարզ ու սկզբում` ոչ-խոստումնալից է եղել: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվեր երիտասարդ Լորենի կյանքը, եթե մի անգամ, պատահաբար սրճարանում նա չհանդիպեր 38-ամյա պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ: Լորենը աղքատ գյուղական ընտանիքի աղջիկ է եղել, իսկ նա` միլանյան հանրահայտ փաստաբանների որդի: Բացի այդ, հանդիպման ժամանակ Կառլոն արդեն ամուսնացած էր ու երկու որդի ուներ: Սոֆին գրավեց պրոդյուսերի սիրտն իր հարավային խառնվածքով ու յուրահատուկ արտաքինով: Այս կիրքը վերածվեց իրական սիրո.... Նրանք սկսեցին միասին ապրել, բայց Սոֆին շարունակում էր երազել Կառլոյի կինը դառնալու ու նրան երեխա պարգևելու մասին: Սակայն այն ժամանակներում Իտալիայում բավականին երկար էին տևում ամուսնալուծությունները, այդ պատճառով Կառլոն ամուսնալուծվեց Մեքսիկայում ու այնտեղ էլ ամուսնացավ Սոֆի Լորենի հետ: Կառլոյի ամուսնալուծությունից հետո նրանք ամուսնացան, սակայն Վատիկանը չընդունեց Պոնտիի ամուսնալուծությունը ու նրանք ստիպված եղան լքել Իտալիան: Ավելի քան 10 տարի Պոնտին ու Լորենը անցկացրեցին օտար երկրներում ու Ֆրանսիայի քաղաքացիություն ստացան: Սոֆին երազում էր երեխաների մասին, սակայն բժիշկները հավաստում էին, որ առողջական խնդիրների պատճառով նա պետք է ամբողջ հղիությունն անցկացնի հիվանդասենյակում: Այսպիսով, Պոնտին շվեյցարական կլինիկաներից մեկում ինն ամսով հիվանդասենյակ վարձեց կնոջ համար ու 1968 թ-ին ծնվեց նրանց առաջին որդին` Կարլո Պոնտի կրտսերը: Եվս 4 տարի անց` Էդուարդը: Կառլո Պոնտին մահացավ 2007 թ-ին` Ժնևում: Այդ ժամանակ նա 94 տարեկան էր: Հարցազրույցներից մեկի ժամանակ Սոֆի Լորենն ասել է. «Ուզում եմ ասել բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավատում իրական սիրո գոյության մասին: Ես միշտ սիրել եմ ու հավատացել իրական սիրուն: Առանց սիրո երջանկություն չի լինում: Սերն ու ընտանիքը ամենակարևորն է կյանքում: Միգուցե ասեն, որ ես ժամանակակից չեմ: Թող այդպես էլ կարծեն... »

четверг, 20 июня 2013 г.

Պաոլո Կոելիո` մաս 3

17:21 Posted by Unknown No comments
Մի օր` առավոտյան, ուսուցիչն ու աշակերտը քայլում էին դաշտով: Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է հարկավոր մաքրության հասնելու համար: Ճիշտ է, ուսուցիչը միշտ ասում էր, որ յուրաքանչյուր ուտեստ սրբազան է, բայց աշակերտը դրան չէր հավատում:
 - Պետք է, որ լինի մի առանձնահատուկ կերակուր, որը մեզ ավելի կմոտեցնի Աստծուն:
Լավ, հնարավոր է` դու ճիշտ ես: Ասենք, այ, այնտեղ աճող սնկերը,- ասաց ուսուցիչը:
Աշակերտը հուզվեց` մտածելով, որ սնկերն իրեն մաքրություն և լուսավորում կտան: Բայց երբ կռացավ, որ քաղի դրանցից մեկը, գոռաց.
- Սրանք թունավոր են, եթե ես ուտեմ սրանցից նույնիսկ մեկը, կմահանամ:
- Այդ դեպքում ես չգիտեմ այնպիսի կերակրատեսակ, որը քեզ այդքան շուտ կկարողանա Աստծո մոտ տանել:
Պարզապես նայիր
Աշակերտն ասաց ուսուցին.
-Համարյա ողջ օրը ես մտածել եմ այնպիսի բաների մասին, որոնց մասին չարժեր մտածել, ցանկացել եմ բաներ, որոնք չարժեր ցանկանալ, կառուցել եմ ծրագրեր, որոնցից ճիշտ կլիներ նախապես հրաժարվել:
Եվ ուսուցիչն առաջարկեց նրան զբոսնել հարակից այգում: Ճանապարհին ինչ-որ բույս մատնանշելով` հարցրեց, թե աշակերտը գիտի, թե ինչ բույս է.
- Բելադոնա կոչվող թունավոր բույսն է,- պատասխանեց աշակերը,- այս բույսի տերևները չի կարելի օգտագործել կերակուրի մեջ, քանի որ կարելի է թունավորվել և մահանալ:
- Բայց նրա տերևներին նայելը բոլորովին անվնաս է,- ասաց ուսուցիչը,- այդպես էլ վատ, ստոր մտքերը բոլորովին անվնաս են, եթե թույլ չտաս դրանց իրականանալ:

вторник, 18 июня 2013 г.

Դիոգենեսի պատասխանը` Մակեդոնացուն

09:35 Posted by Unknown No comments
Իսթմոսում հավաքվելով և Ալեքսանդրի հետ որոշելով պատերազմել պարսիկների դեմ` հույները նրան իրենց առաջնորդ հռչակեցին: Այս կապակցությամբ շատ պետական այրեր և փիլիսոփաներ եկան արքայի մոտ և իրենց ուրախությունն արտահայտեցին: Ալեքսանդրը կարծում էր, թե նույն կերպ կվարվի նաև սինոպցի Դիոգենեսը, որն այն ժամանակ ապրում էր Կորնթոսի մոտ: Սակայն Դիոգենեսը, բոլորովին չմտահոգվելով Ալեքսանդրի մասին, հանգիստ ժամանակ էր անցկացնում Կրանիայում, և արքան ինքը գնաց նրա մոտ: Դիոգենեսը պառկած էր արևի տակ և ջերմանում էր: Իրեն մոտեցող մարդկանց նման բազմություն տեսնելով` փիլիսոփան թեթևակի բարձրացավ և ակնապիշ նայեց Ալեքսանդրին: Ողջունելով` արքան հարցրեց Դիոգենեսին, թե որևէ խնդրանք չունի արդյոք. «Մի կողմ քաշվիր,- պատասխանեց նա,- արևս մի փակիր»: Ասում են` Դիոգենեսի խոսքերն Ալեքսանդրի վրա մեծ ազդեցություն են գործել, և նա ցնցվել է իրեն այդպես քամահրանքով վերաբերված այդ մարդու հպարտությամբ և հոգու վեհությամբ:
(Վերադարձի ճանապարհին նա փիլիսոփայի հասցեին կատակող և ծանակող իր ուղեկիցներին ասել է. «Եթե ես Ալեքսանդրը չլինեի, կուզեի Դիոգենեսը լինել»):

понедельник, 17 июня 2013 г.

ԱՍԱԼԱ` մաս 2` Լիսաբոնի Ողբերգությունը

18:11 Posted by Unknown No comments
1983 թվականի հուլիսի 27-ին Լիսաբոնում հինգ քաջորդիներ՝ Վաչե Դաղլյանը(19 տարեկան), Սեդրակ Աճեմյանը (19 տարեկան), Սիմոն Յահինյանը ( 21 տարեկան), Սարգիս Աբրահամյանը (21 տարեկան) և Արա Քրդլյանը (19 տարեկան) հարձակվեցին թուրքական դեսպանատան վրա վերականգնելու համար արդարությունը, աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու 1915 դեպքերի և դրա հետևանքերի մասին։ Շենքը գրավված մնաց մոտ 3 ժամ, որից հետո լսվեցին ուժեղ պայթյուններ։ Որոշ ժամանակ անց ոստիկանները շենքում գտան հայ հերոս երտասարդների ածխացած դիակները։ Հանուն հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունները ցնցեց աշխարհը, չտեսնված արարք դարձավ ազգային- ազատագրական շարժումերի պատմության մեջ, դարձավ խորհրդանիշ և փարոս շատերի համար։ Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը դարձավ նվիրումի անկրկնելի օրինակ։

суббота, 15 июня 2013 г.

Մարկ Տվենի նամակը կնոջը` Լիվիին

20:07 Posted by Unknown No comments
«Լիվի,սիրելիս,վեց տարի է անցել այն պահից,երբ հասա իմ կյանքի առաջին հաջողությանը՝նվաճեցի քեզ ,և երեսուն տարի այն պահից,երբ Նախախնամությունն արեց անհրաժեշտ նախապատրաստություններ այս երջանիկ օրվա առիթով-ուղարկելով քեզ այս աշխարհ:Յուրաքանչյուր միասին ապրած օր ավելացնում է վստահությունս այն բանում,որ մենք երբեք չենք հեռանա միմյանցից,ոչ մի վայրկյան չենք ափսոսալու ,որ միավորել ենք մեր կյանքը:Ամեն տարի , փոքրիկս,ավելի  շատ եմ սիրում քեզ:Այսօր դու ինձ ավելի թանկ ես,քան նախկին  ծննդյանդ օրը,մի տարի առաջ ավելի թանկ էիր ,քան երկու տարի առաջ-մի կասկածիր ,այս սքանչելի առաջխաղացումը կշարունակվի մինչև վերջ:
Եկ նայենք առաջ-ապագա տարելիցներին, վերահաս ծերությանը և ճերմակ մազերին -առանց վախի և վհատության:Վստահելով միմյանց և հստակ իմանալով,որ սերը ,որը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր սրտում,բավական է որպեսզի  երջանկությամբ լցնի  մեզ   հատկացված  բոլոր տարիները:
Այսպիսով,մեծ սիրով  քո և երեխաների հանդեպ,ես ողջունում եմ այս օրը,որը շնորհում է քեզ  պատվելի տիկնոջ վեհություն և արժանապատվության երեք տասնամյակ:
Միշտ քո՝
Ս.Լ.Կ.»

Սոկրատեսի և Պլատոնի ընկերությունը

16:35 Posted by Unknown No comments
Հատկանշական է ,որ մինչ Պլատոնի (իսկական անունը անունըԱրիստոկլես)հետ հանդիպումը Սոկրատեսը 
այսպիսի երազ է տեսնում.« Մի  երիտասարդ 
ու գեղեցիկ կարապ  նստած  էր ծնկներին ...
հանկարծ  ճերմակ կարապը   մի  
հրաշալի ճիչ արձակելով թափահարում է 
 հզոր թևերն ու     վեր սլանում »: 
Սոկրատեսի երազն ասես   կանխազգացում էր 
 Պլատոնի աշակերտության  և ապագայում
 նրանց  բարեկամության մասին.......

408թ Պլատոնը  Աթենքի  Ակադեմիայի այգիներում հանդիպում է 
 Սոկրատեսին ,որը  երիտասարդների հետ զրուցում էր
արդարի ու անարդարի,գեղեցիկի,ճշմարիտի և բարու մասին...Սոկրատեսի 
հետ հանդիպումից ցնցված Պլատոնը այրում է այն ամենն ,ինչ գրել էր մինչ այդ...

Պլատոնը ի դեմս Սոկրատեսի գտավ
 ուսուցչի,որին հավատարիմ մնաց մինչև 
կյանքի  վերջ և փառավորեց
 նրան  իր աշխատություններում,դառնալով 
նրա կյանքի բանաստեղծական ժամանակագիրը:
Իսկ Սոկրատեսը տվեց Պլատոնին այն,ինչ 
պակասում էր նրա մոտ   - ամուր
 հավատ կյանքի  բարձրագույն 
արժեքների ու ճշմարտության գոյության
 հանդեպ,որոնք բացահայտվում  ու
 ճանաչվում են բարուն ու գեղեցիկին 
հաղորդակցվելու  և ներքին կատարելագործման 
 բարդ ու դժվարին ճանապարհի միջոցով:
Նրանց ծանոթությունից ութ  տարի անց
 Սոկրատեսին դատապարտեցին մահվան ....
  «նա հանգիստ ըմպեց  գավաթը թույնի ու մահացավ շրջապատված իր աշակերտներով...»:
Ճշմարտության համար մեռնող և մահվան ժամին հոգու անմահության մասին զրուցող սիրելի ուսուցչի լուսավոր  կերպարը   դաջվեց  Պլատոնի մտքին ,ինչպես ամենագեղեցիկը բոլոր  տեսարաններից և ամենապայծառը բոլոր միստերիաներից......
Մնալով առանց  ուսուցչի Պլատոնը 
մեկնում է  մի ճանապարհորդության,որը 
տևում է 12 տարի:Լինում է Փոքր 
Ասիայում,ուր ծանոթանում է շատ 
փիլիսոփաների հետ :Հետո  գնում է Եգիպտոս, 
որտեղ էլ ձեռնադրվում է(ստանում կոչում):Պյութագորասի նման նա չի հասնում ամենաբարձր աստիճանի,այլ կանգ է առնում երրորդի վրա,որը մարդուն տալիս է մտքի ամբողջական հստակություն և  կատարյալ իշխանություն հոգու և մարմնի վրա:
Այնուհետ Պլատոնը մեկնում է Իտալիա պյութագորասցիների հետ ծանոթանալու համար...Նա մի կշիռ ոսկով ձեռք է բերում ուսուցչի ձեռագրերից մեկը:Եվ սկզբնաղբյուրից ծանոթանալով Պյութագորասի էզոտերիկ ավանդույթներին - Պլատոնը վերցնում է նրանից 
 հիմնական գաղափարներն ու իր ծրագրերի բուն համակարգը...
387թ. վերադառնալով Աթենք Պլատոնը հիմնում է փիլիսոփայական 

դպրոց-Ակադեմիան:

Պլատոնի(որին դեռ կենդանության օրոք կոչում էին «աստվածային») ,
 ծննդյան օրը ըստ ավանդության համարվում է
 տարգելիոնի 7-ը( մայիսի 21-ը) ՝տոնական  օր ,երբ
 ըստ հունական առասպելի ծնվել է Ապոլոնը: 
Մի շարք 
աղբյուրներ վկայում են ,որ Պլատոնը ծնվել է  429-427թթ Ք.Ա. 
Աթենքում ,հին թագավորական ծագում  և  ամուր ազնվական  
ավանդույթներ ունեցողը ընտանիքում:Պլատոնը ստանում է 
բազմակողմանի կրթություն,որը համապատասխանում էր կատարյալ,
իդեալական մարդու մասին անտիկ դասական պատկերացումներին,որը
 միավորում էր իր մեջ անթերի մարմնի ֆիզիկական
 գեղեցկությունն ու ներքին բարոյական ազնվականությունը....
Նա վերաբերվում  էր կյանքին առանց ավելորդությունների ու 
 խստության,շրջապատված էր երիտասարդներով,որոնք իր 
դասակարգից էին:Սիրված էր ընկերների կողմից:

Ի դեպ...Պլատոնը ոչ միայ փիլիսոփա է եղել,այլ նաև Օլիմպիական չեմպիոն:))))  Երկու անգամ հաղթել է Pankration  մրցախաղում  :
 Pankration-ը    առանց կանոնների ըմբշամարտի և բռնցքամարտի խառնուրդ է...

Պլատոնը մահացել է 347թ. Ք.Ա. իր ծննդյան օրը...թաղումը  կատարել են Ակադեմիայում...Նրա համար ավելի հարազատ վայր չկար...
Ողջ կյանքի ընթացքում փիլիսոփայի հոգին հուզում էին բարոյակա բարձր նպատակներ,որոնցից մեկը եղել է Հունաստանի վերածննդի իդեալը...Պլատոնի գաղափարները դարեր շարունակ հուզել է մարդկությանը.....

Նրա ուսմունքը դարձավ անկյունաքար շատ փիլիսոփայական 
ուղղությունների համար... Մինչ այսօր նրա իմաստությունը գերում է,ձգում 
 բազմաթիվ մարդկանց....և կարևորը ոչ թե այդ իմաստությանը
 տիրապետելն է,այլ շարունակ նրան ձգտելը...

«Կրքերը- հանգստության  թշնամիներն են..սակայն առանց նրանց այս 
աշխարհում չէր լինի արվեստ,գիտություն,և յուրաքանչյուրը մերկ 
 պիտի ննջեր սեփական գոմաղբի կույտի վրա...»:

Պլատոնի որոշ գաղափարներ հայտնի են ,սակայն քչերն են հիշում  նրա 
հեղինակին.

1.Ակադեմիա-Պլատոնը Աթենքում գնեց Ակադեմի այգիներն 
ու հիմնեց փիլիսոփայական դպրոց -Ակադեմիան

2.Ատլանտիդա-Պլատոնը խոսեց Ատլանտիդա անունով առաջադեմ,շատ
 զարգացած քաղաքակրթության մասին,որը կործանվել է ու  անհետացել հողի տակ...Ատլանտիդայի որոնումներն ընթանում են մինչ այսօր:

3.«Երկու կեսեր»-Պլատոնին է պատկանում այն վարկածը,որ ամեն մեկը 
փնտրում է իր կեսին...նա գրել է,որ սկզբում մարդն իր ձևով նման է եղել գնդի,ունեցել է չորս ձեռք , չորս ոտք
 և երկու գլուխ...այդ էակը համատեղում էր իր մեջ «տղամարդն ու կինը»
 միաժամանակ...և մի օր Զևսը զայրանալով մարդու վրա նրա  
անբարտավանության ու մեծամտության պատճառով նրան բաժանում է երկու մասի ՝արու և էգ...
  և ըստ Պլատոնի այդ  բաժանված «կեսերը »
 կյանքի
 ընթացքում փնտրում են միմյանց ու
միավորվում կրկին համբույրի միջոցով ...(կամ՝ մարմնական սիրո)))

4.Պլատոնական Սեր-առաջին անգամ նկարագրված
 է  Պլատոնի երկխոսություններում:Ըստ Պլատոնի Սերը ոչ թե մարմնական , 
այլ հոգևոր զգացմունք է,որը տալիս է մարդուն 
աշխարհաճանաչողության ազատություն... Սերը,այն պատկերացմամբ,
ինչպես դա հասկանում էր Պլատոնը,սեռական հարաբերության երկրորդ 
փուլում չի լինում ,
քանի որ սեքսուալ հաճույքը խլացնում է ցանկացած  աստվածային 
գաղափար:
Պլատոնական Սեր...Հոգևորի վրա խարսխված վեհ հարաբերություններ առանց սեքսուալ ցանկության,առանց սեռական հարաբերությունների:
Պլատոնական Սերը նույնիսկ համբույր չի ենթադրում :)) 
Ըստ Պլատոնի Սերը զգում է կարիքն այն ամենի ,ինչը գեղեցիկ է,արդար,ճշմարիտ,:Սերը փնտրում է գեղեցիկն ու դրսևորվում նրա միջոցով:
Պլատոնական Սեր...փնտրել,գտնել մեր հոգու բացակայող մասը մեկ ուրիշ մարդու մեջ,մարդ ,որը հանդիսանում է մեզ համար ամենաբարին,ամենագեղեցիկը,ամենաարդարն ու ամենաճշմարիտը..... 
Իսկ Պլատոնի աշակերտը՝Արիստոտելը հակառակ տեսակետն ուներ ...Նա համարում էր,որ Սերը մարմնական զգացմունք է,և մարդկային  մարմնի առաջնային էներգիաներից մեկն է այն:

5.Զարթուցիչը-ուսանողներին Ակադեմիայում պարապունքների էր կանչումմի ազդանշան,
որն առաջանում էր , երբ տարրայի ամբողջ ջուրը հոսելուց հետո 
  փականի միջով անցնող  օդի հոսանքը  ստիպում էր հնչել ֆլեյտային))

6.իդեալական պետություն,համընդհանուր հավասարություն - ցանկանալով իրականացնել այս գաղափարը Պլատոնը դառնում է բռնակալ Սիրակուզի խորհրդականը..պատմությունն ավատվում է նրանով,որ փիլիսոփային վաճառում են ստրկության ,որից Պլատոնին մի տաղանդ արծաթով հետ է գնում նրա մրցակիցը՝ընդդիմախոս փիլիսոփա Արխիտ Տարենտումը:

Մեծ փիլիսոփայի երկխոսություններում արտահայտվել է նրա գրական տաղանդը:Նա կատարել է փիլիսոփայական շարադրման ձևի մեծ հեղաշրջում :
Ոչ ոք նրանից առաջ դեռ այդքան կենդանի ու պատկերավոր ցույց չի տվել մոլորությունից ճշմարտություն ընթացող մարդկային մտքի շարժումը հակադիր համոզմունքների պայքարող գաղափարների դրամատիկ  երկխոսության տեսքով...
Պլատոնի լավագույն ստեղծագործություններից են  ՝«ֆեդոն»,«Պետությունը»,«Ֆիլեբ»,,և վերջապես «Օրենքներ»-ը,ուր փիլիսոփան փորձում է ներկայացնել պետական համակարգը հասկանալի ու հասանելի մարդկային  իրական պատկերացումներին,ուժերին ու հասկացողությանը...
Մեծ փիլիսոփայի ժառանգությունը ներկայացված է  23 վավերական երկխոսություններով..Գրված մեկ խոսքով-«Սոկրատեսի ապոլոգեյան» խորագրով:
22 -Պլատոնին վերագրվող երկխոսություններ...  ու 13 նամակներ...

«Ապոլոգեյա բառի նշանակությունը-(ըստ Օժեգովի բառարանի)-ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի չափից ավելի գովաբանություն,պաշտպանություն»:

Պլատոնը թողել է գրավոր դատողություններ ծիծաղելիի առաջացման պատճառների մասին:
Իր «Հանրապետություն »գիտական աշխատության մեջ նա հայտնեց այն կարծիքը,որ ծիծաղել կարելի է ինչ-որ վատ բանի վրա.
«Դատարկ մարդը նա է ,ով ծիծաղելի է համարում ոչ թե վատը,այլ ուրիշ ինչ-որ բան...երբ նա փորձում է ինչ-որ բան ծանակել,ծաղրել՝ նա տեսնում է ծիծաղաշարժի դրսևորումը ոչ թե հիմարության ու արատի ,այլ ուրիշ ինչ-որ բանի մեջ,և երբ փութաջանում է գեղեցիկի ձգտման մեջ,ապա նա նորից դնում է նպատակ ոչ թե բարօրության ,այլ ուրիշ ինչ-որ բանի»:
Ավելին,«Ֆիլեբուսե»-ի մեջ Պլատոնը խոսում է ծաղրող մարդու արատների մասին,որն իր պատկերացմամբ ավելի հարուստ է,խելացի,գեղեցիկ... Ծիծաղ,հումոր, կատակ, որը հիմնված է նախանձության,չարության,ուրիշների անհաջողությամբ ուրախանալու վրա:
Փիլիսոփան նշել է միայն ծիծաղելիի մի կողմը-կործարանար ու անբարետես,հատկապես չխորանալով նրա բազմակողմանի բնույթի ուսումնասիրության մանրամասնության մեջ:

Մեծ փիլիսոփայի ասցվածքները լուրջ են ու իմաստուն:
Ահա նրանցից մի քանիսը.

Բանաստեղծը պետք է առասպելներ ստեղծի,և ոչ թե դատողություններ

Դաստիարակությունը -դա լավ սովորությունների յուրացումն է

Հոգին խաբնվում է մարմնի պատճառով

Կարելի է պատասխանել ցանկացած հարցի,եթե հարցը տրված է ճիշտ

Հիմարին կարելի է ճանաչել երկու նշանով.նա խոսում է իր համար անօգուտ բաների մասին,և արտահայտվում է այն,որի մասին նրան չեն հարցրել:

Խոսել առանց հոգնելու՝չասելով ոչինչ-դա միշտ էլ եղել է  հռետորների ամենաբարձր շնորհքը

Ունեցվածքի կրճատման մեջ չի կայանում աղքատությունը,այլ ՝անկշտության աճի

Չկա ավելի ստույգ նշան քաղաքների վատ կառուցվածքի,քան բժիշկների ու իրավաբանների առատությունը նրանցում

Խելամիտը պատժում է ոչ թե նրա համար ,որ հանցանք է կատարվել,այլ նրա համար ,որ ապագայում այն չկրկնվի:

Որքան ստրուկներ-այնքան թշնամիներ:

Սոկրատեսն իմ ընկերն է,բայց ճշմարտությունն ավելի մոտ է ինձ:

Լավ սկիզբը գործի կեսն է:

Սերը-սիրված լինելու ցանկությունն է 

Հույսերը -արթուն   երազներն են :

Երկրաչափություն չիմացողների մուտքն արգելված է...(գրված էր այսպես Պլատոնի Ակադեմիայի մուտքին))))

Հարստությունը բնավ էլ կույր չէ՝ նա հեռատես է

Իրենց դժբախտության մեջ մարդիկ հակված են մեղադրելու աստվածներին,ճակատագրին,ամենը,ինչ պատահի,միայն թե ոչ իրենք իրենց

Բոլորը պատերազմում են բոլորի հետ,ինչպես հասարակական ,այնպես էլ մասնավոր կյանքում,և ամեն մեկն ինքն իրեն հետ

Ճարտասանությունը(պերճախոսությունը) խոհարարությունն է հոգու

Առանց հումորի հնարավոր չէ ճանաչել լուրջը

Ավելի հեշտ է հաճենալ ունկնդրին խոսելով աստվածերի ,այլ ոչ թե մարդկանց բնույթի մասին

Պետություններն այնքան ժամանակ չեն ազատվի աղքատոթյունից ու փորձանքներից,քանի դեռ դրանք չեն ղեկավարի փիլիսոփաները

Պլատոնը հոգու գաղափարի մասին ասում էր.
Մինչև ծնունդը մարդու հոգին գտնվում է Մաքուր ու Գեղեցիկ Մտքի գաղափարների  թագավորությունում...
Հետո,հղիության 5-րդ ամսում նա ընկնում է մեղավոր երկիր,որտեղ ժամանակավորապես գտնվելով մարդկային մարմնում,ինչպես բանտարկյալը բանտում՝«հիշում է աշխարհը գաղափարների»:
Այսինքն,մինչ. ծնվելը հոգին իր կյանքի հիմնական հարցերը լուծում է Paradigms-ի (տիպարների) աշխարհում
և լույս աշխարհ գալով նա գիտի այն,ինչ անհրաժեշտ է իմանալ...(ահա ,այսպես է առաջացել հավատը ճակատագրի ու բախտի հանդեպ):

Հոգին անմահ էակ է և բաղկացած է երեք մասից.


Ողջամիտ-ուղղված գաղափարներին:Հոգու ողջամիտ մասը -առաքինությունների ու իմաստության հիմքն է 

Հոգու կրակոտ,աֆֆեկտա-կամային մասը-քաջության հիմքն է

Զգայական,կրքերով ու ցանկություններով առաջնորդվող...Հոգու այս մասը պետք է սահմանափակվի
բանականության դրսևորումներով

Հոգու բոլոր մասերի ներդաշնակ համադրությունը բանականության կարգավորող սկզբի ներքո
 տալիս է արդարության երաշխիք:

                                                                                           ******
Պլատոնի քննարկումներն ու զրույցները Դիոգենեսը համարում էր դատարկ ժամանց,ժամավաճառություն...Բոլոր պատմությունները  պատկերում են երկու մեծ փիլիսոփաների անանց թշնամությունը միմյանց հանդեպ...
Միակ բանը,որը գնահատում էր Դիոգենեսը Պլատոնի աշխատություններում-դա նրաց «Ոսկե Լեզուն » էր:
Դիոգենեսը չէր խնայում   նաև մյուս փիլիսոփաներին ...օգտգործելով   բոլոր կինիկների կողմից սիրված բառախաղերը, իր խայթոցներից բաժին էր հանում  նրանց համար նույնպես....
                                                            *****
Պատմում են.
Մի անգամ,երբ աստվածային Պլատոնը 
դասախոսություն էր
 կարդում այն մասին ,թե մարդը  երկոտանի կենդանի է, ձեռքին մի 
փետրած աքլոր լսարան է մտնում 
Դիոգենեսը,(որը չէր սիրում Պլատոնին ու նրա փիլիսոփայությունը) և նետելով   փետրած աքլորը լսարանի առջև՝ հանդիսավոր բացականչում է.
- Հիմա դու մարդ ես....
-Ահա, մարդն  ըստ Պլատոնի սահմանման 
Պլատոնը ստիպված էր ավելացնել սահմանման վերաբերյալ մի արտահայտություն ևս  ...«և հարթ եղունգներով...»
                                    *****
Պլատոնն իմ ընկերն է,բայց ճշմարտությունն ավելի թանկ է

 Պլատոնն իր «Ֆեդոն» (Phaedo) աշխատության մեջ    Սոկրատեսին է վերագրում  հետևյալ խոսքերը.«Հետևելով ինձ մի  մտածեք Սոկրատեսի մասին,այլ՝ ավելի շատ ճշմարտության» .
Պլատոնը խորհուրդ է տալիս աշակերտներին ընտրել ճշմարտությունը և ոչ թե  հավատը ուսուցչի հեղինակության հանդեպ..