Ժամագործի տղան,ինքնուսը,որը սիստեմատիկ ոչ մի կրթություն չէր ստացել,անտուն թափառականը,որ օրվա հացը վաստակում էր մեկ փորագրողի ենթավարպետի աշխատանքով,մեկ սպասավորի ծառայությամբ,մեկ նոտաներ արտադրողի օրավարձով,հանկարծ դարձավ Ֆրանսիայի,Եվրոպայի,աշխարհի ամենահռչակավոր մարդը:
Փարիզի ու Վերսալի արիստոկրատական փակ հյուրանոցների դռները լայնորեն բացվում էին այդ անմարդամոտ,երկչոտ,անսիրալիր մարդու առաջ:Ինքը` Լյուդովիկոս XV թագավորը իր մոտ էր հրավիրում նրան ու թոշակ առաջարկում,բայց այդ տարօրինակ մարդը չընդունեց բարեհաճ առաջարկը,որին այնքան շատ մարդիկ էին ձգտում:Նա պատճառաբանեց դա իր անառողջ վիճակով,իր հիվանդությամբ,-ասացեք խնդրեմ,- նա ցիստիտ ունի:Ավելի ուշ,"խոստովանության" մեջ, Ժան-Ժակ Ռուսսոն,քանի որ խոսքը,ինչպես հասկանալի է,վերաբերում է "Նոր Էլիոզ" և "Հասարակական Դաշինք" երկերի հեղինակին,անկեղծորեն պատմեց այդ մասին:Նա ավելացրեց նաև. "Ճիշտ է,ես կորցնում էի,որոշ իմաստով ասած,ինձ առաջարկված թոշակը,բայց ազատվում էի այն լծից,որն այդ թոշակը պետք է դներ ինձ վրա":

0 коммент.:
Отправить комментарий