Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

суббота, 10 августа 2013 г.

Ֆրենկ Սինատրա` Երգչի Մտքերից

23:26 Posted by Unknown No comments
1. Թափթփված տեսք ունենալը նույնն է, ինչ մաքուր հագուստի տակից ոչ թարմ ներքնազգեստ հագնելը: Հագուստը միշտ պետք է մանրակրկիտ մտածված լինի:

2. Մարդու արտաքին «ճիշտ» տեսքը բնութագրող կարգախոսն է` լինել կոկիկ ու մաքուր:

3. Տաք լոգանքի գոլորշին լավագույն միջոցն է տոնական կոստյումի վրայի ծալքերը հարթեցնելու համար:

4. Վերնաշապիկի թևքը պետք է մի փոքր երկար լինի կոստյումի թևքից:

5. Փողկապը պետք է պարտադիր լինի մետաքսից և դասական ոճի:

6. Կոշիկները միշտ պետք է փայլելու աստիճան մաքուր լինեն:

7. Տաբատը պետք է կիսով չափ ծածկի կոշիկը: Մի ծալեք ոտքերը նստած ժամանակ, որպեսզի ծալքեր չառաջանան:

8. Գրպաններում պետք է լիարժեք կարգուկանոն լինի, ոչ մի ավելորդ իր: Եվ, ի սեր Աստծո, ձեռքերը հեռու պահեք գրպաններից:

9. Թաշկինակը առջևի գրպանում դա յուրաքանչյուրի ընտրությունն է, սակայն իմ համար դա անհրաժեշտություն է:

Ֆրենկ Սինատրայի ոճը չէր սահմանափակվում միայն հագնվելով, այն ավելի խորն էր՝ միաձուլում էր սկզբունքներն ու գաղափարները:

1. Հաջողությունն անհրաժեշտ է միայն ամենասկզբում, որպեսզի հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Հետագայում անհրաժեշտ է տաղանդ և գլուխ, միայն հաջողությամբ հեռու չես գնա:

2. Օգնիր կարիքավորներին, սակայն մամուլի հաղորդագրություն  մի հրապարակիր բարեգործություններիդ մասին:

3. Պետք չէ անհանգստանալ փողի համար, նույնիսկ երբ չունես:

4. Եղիր բաց և կտրուկ, ապրիր սեփական կանոններով:

5. Ես համաձայն եմ այն ամենին, ինչն օգնում է հաղթահարել գիշերը` աղոթք, քնաբեր, վիսկի:

6. Ալկոհոլը, թերևս, մարդու ամենավատ թշնամին է, սակայն Աստվածաշունչն ասում է` սիրիր թշնամուդ:

7. Ծխելը` հիմարություն է, սակայն մենք բոլորս էլ երբեմն հիմարություններ անում ենք:

8. Լավագույն վրեժը գլխապտույտ հաջողությունն է: 

Շարլ-Մորիս Թալեյրան

23:23 Posted by Unknown No comments
Ամուսնությունն այնքան հիասքանչ բան է, որ պետք է դրա մասին ամբողջ կյանքում մտածել:
Հավատալ ճակատագրին՝ նշանակում է չհավատալ ինքդ քեզ:
Ես ներում եմ իմ կարծիքը չընդունող մարդկանց, բայց չեմ ներում նրանց, ովքեր չունեն իրենց սեփականը:
Դիվանագետի լավագույն օգնականն իր խոհարարն է:
Սուտն այնքան հիանալի բան է, որ չարժե այն անտեղի օգտագործել:
Որոշ պաշտոններ ուղղաձիգ ժայռերի են նման. միայն արծիվներն ու սողուններն են ընդունակ հասնել դրանց:
Շատ գումար ունենալու համար պետք է ոչ թե խելացի լինել, այլ խիղճ չունենալ:
Ամենատխուր բաժանումն իշխանությունից բաժանվելն է:
Հանցագործությունը սխալ չէ, բայց սխալվելը հանցագործություն է:
18-րդ դարը չտեսած մարդիկ ընդհանրապես չեն ապրել ու չեն զգացել կյանքի քաղցրությունը:
Եթե ցանկանում ես մարդկանց մահվան հասցնել, ապա ասա, որ նրանց կհասցնես փառքի: