ՀԻՆ ԵՐԳ
Մի մայր էին,մի աղջիկ'
Առանց փողի ու հացի,
<<Որտեղից մենք փող ճարենք>>,-
Լալիս էր դուստրը անվերջ:
<<Թե լինեի ես ջահել,
Կիմանայի ինչ անել,
Իսկ դու անվերջ'փող չկա>>,-
Ասաց մայրը աղջկան:
Այսպես խոսեց չարացած
Ու հենց կողքից հեռացավ'
Կորցրեց մայրը աղջկան,
Նա գիշերը տուն չեկավ:
<<Տեր իմ,կորավ նա անհետ,
Այս ինչ արիր դու ինձ հետ>>,-
Լաց է լինում,ձայն տալիս,
Աղջիկը ետ չի գալիս:
Ու ժամանակ շատ անցավ,
Աշխարհը' լի վիշտ ու ցավ,
Մայրը դստերը գտավ'
Փողը ձեռքին տուն մտավ:
Խեղճը լավ էր' չմեռավ,
<<Հաշվիր փողերն իմ բերած>>:
-<<Ախ,տեր աստված,ինչ ցավ էր,
Ախ, այս ինչ ես դու արել>>:
<<Քո խորհուրդն էր ինձ տված>>:
-<<Ախր լեզվիցս թռավ>>:
-<<Դու ասացիր,ես արի,
Այս է կարգը աշխարհի>>:
uxxxxxxxx inch lavner ))))
ОтветитьУдалить