Այնտեղ,ուր այգը վարդագույն ջրով,
Կաղամբի շար-շար մարգերն է ջրում,
Փոքրիկ թխկենին,իր դունչը ցցած,
Հորթուկի նման մոր կաթն է խմում...
Լուսինը ցած է նետել
Սանձերը դեղին,
Իր ափերի մամուռն է
Լիզում գետը հին:
Դեգերում է նավակս
Կապույտ ջրերում,
Մշուշի մեջ դեզերը
Մատուռ են թվում:
Խլահավն է կռնչում
Հեռվում ողբաձայն,
Ճահիճներից կանչում է
Ինձ ժամերգության:
Աստված ճամփորդեց տեսքով աղքատի,
Տեսնի,թե ոնց են իր սերը պահում,
Ճամփին կաղնուտում հանդիպեց պապին,
Որ կոճղին նստած չոր հացն էր ծամում:
Ու նայեց պապը շրջիկ աղքատին,
Որ ցուպին հենված իրեն էր գալիս
"Ախ,տեր իմ աստված,անեծք չար բախտին,
սովից հազիվ է ոտը քաշ տալիս":
Աստված մոտեցավ խոր վիշտը սրտում,
Չէ,մարդն իր տված սերը չպահեց.
"Արի,խեղճ անցվոր,մի լինիր տրտում",-
Ու պապն իր հացը Աստծուն երկարեց...
Կաղամբի շար-շար մարգերն է ջրում,
Փոքրիկ թխկենին,իր դունչը ցցած,
Հորթուկի նման մոր կաթն է խմում...
Լուսինը ցած է նետել
Սանձերը դեղին,
Իր ափերի մամուռն է
Լիզում գետը հին:
Դեգերում է նավակս
Կապույտ ջրերում,
Մշուշի մեջ դեզերը
Մատուռ են թվում:
Խլահավն է կռնչում
Հեռվում ողբաձայն,
Ճահիճներից կանչում է
Ինձ ժամերգության:
Աստված ճամփորդեց տեսքով աղքատի,
Տեսնի,թե ոնց են իր սերը պահում,
Ճամփին կաղնուտում հանդիպեց պապին,
Որ կոճղին նստած չոր հացն էր ծամում:
Ու նայեց պապը շրջիկ աղքատին,
Որ ցուպին հենված իրեն էր գալիս
"Ախ,տեր իմ աստված,անեծք չար բախտին,
սովից հազիվ է ոտը քաշ տալիս":
Աստված մոտեցավ խոր վիշտը սրտում,
Չէ,մարդն իր տված սերը չպահեց.
"Արի,խեղճ անցվոր,մի լինիր տրտում",-
Ու պապն իր հացը Աստծուն երկարեց...
0 коммент.:
Отправить комментарий