Եկեղեցու մեջ աղջիկն էր երգում
Նավերի մասին,որ ծովում են բաց,
Եվ նրանց,ովքեր օտար եզերքում
Դեգերում են դեռ խոնջ ու տառապած:
Երգում էր այդպես նա գմբեթի տակ,
Եվ ճառագայթն էր ուսին բեկբեկում,
Եվ լսում էին,թե շորն սպիտակ
Ճաճանչերի մեջ ինչպես է երգում:
Եվ թվում էր, թե բերկրանքն է մոտիկ,
Թե ծովածոց են նավերը մտել,
Թե օտար հողում այն հոգնած մարդիք
Լուսավոր մի կյանք ու բախտ են գտել:
Եվ ձայնն անուշ էր,շողը բարալիկ...
Ու միայն այնտեղ` Աստծո ոլորտում
Գաղտնիքին հաղորդ մանուկն էր լալիս,
Որ ոչ ոք,ոչ ոք ետ չի դառնա տուն...
Նավերի մասին,որ ծովում են բաց,
Եվ նրանց,ովքեր օտար եզերքում
Դեգերում են դեռ խոնջ ու տառապած:
Երգում էր այդպես նա գմբեթի տակ,
Եվ ճառագայթն էր ուսին բեկբեկում,
Եվ լսում էին,թե շորն սպիտակ
Ճաճանչերի մեջ ինչպես է երգում:
Եվ թվում էր, թե բերկրանքն է մոտիկ,
Թե ծովածոց են նավերը մտել,
Թե օտար հողում այն հոգնած մարդիք
Լուսավոր մի կյանք ու բախտ են գտել:
Եվ ձայնն անուշ էր,շողը բարալիկ...
Ու միայն այնտեղ` Աստծո ոլորտում
Գաղտնիքին հաղորդ մանուկն էր լալիս,
Որ ոչ ոք,ոչ ոք ետ չի դառնա տուն...
0 коммент.:
Отправить комментарий