Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

суббота, 27 апреля 2013 г.

Երվանդ Օտյան

15:17 Posted by Unknown No comments
Երվանդ Օտյանն առանձնապես անգութ էր հայ կուսակցությունների վերաբերմամբ:Սկզբում նա զգույշ էր խոսում,վերապահությամբ,կարծես,առայժմ ինձ ուսումնասիրելով,որ գիտենա թե ես ինչ եմ մտածում:
Շուտով համոզվելով,որ ես էլ իր նման անկուսակցական մեկն եմ,փոքր ազատություն տվեց իր լեզվին:Խոսում էր նա միշտ հանդարտ,անվրդով:Նա չէր քննադատում,չէր վերլուծում այս կամ այն կուսակցության գործունեությունը,պարզ էր,որ այդ վերլուծությունը նա արդեն կատարել էր իր մտքում,և այլևս կարիք չէր զգում անհանգստացնելու իր գլուխը:Խոսում էր նա հատ-հատ դարձվածքներով,արտասանելով այսօր մեկը,վաղը մյուսը,սակայն կապակցաբար և առանց մեկը մյուսին հակասելու:
-Ինչ կարծիքի եք հնչակյան կուսակցության մասին,-հարցրի ես:
-Ձգեք,ջանըմ,ձգեք,-գոչեց Օտյանը` ձեռքով մի արհամարական շարժում անելով:
-ինչ հնչակյան,դաշնակցության հարազատ եղբայրը,նույն արմատեն ելած,նույն որովայնեն ծնած:Անոնց կռիվը դաշնակցության հետ հացի խնդիր է.կջանան իրենք ալ գդալ մը ունենալ կաթնապուրի մեջ:Կխափեն ըսելով, թե պայքարը գաղափարական է:
-Դաշնակցական Թախտաճյանին տեսաք,հոս է,ձեր հյուրանոցին մեջ:Դեսպան է դաշնակցական Հայաստանի կողմեն:Խեղճ ու անլեզու մեկն է,սակայն դրամ պահանջելու մեջ ոչ ոք չի կրնա մրցե անոր հետ:
-Ումից է դրամ պահանջում:
-Ունեցողներեն ու չունեցողներեն,բացի ինձմե:Տվեք կսե,Հայաստան փարայի պետք ունի:Պետությունմն է,անկախ պետություն,զորք կկերակրե,դպրոցներ կբանա,թատրոն,թանգարան,ալ ինչ չգիտեմ:
-Երվանդ,դուք խոսեցիք դուք խոսեցիք դաշնակցականների ու հնչակյանների մասին,իսկ ռամկավարները,չէ որ մի այդպիսի կուսակցություն էլ կա:
-Ատիկա կուսակցություն չէ,այլ փրկություն իրենց սնդուկի:
-Չեմ հասկանում:
-Պարզ է լույսին պես:Աղաներ են,միացել են իրենց գրպանները դաշնակցական ու հնչակյան արշավներեն պաշտպանելու ու անոնց քթին ծիծաղելու համար:Անոնք խելոք են,չեն ուզեր ազգին անունով փարա տալ,ուստի միացել են ու իրենց քաղաքական կուսակցություն հայտարարել:Անոնք ալ ունին թերթեր հոս ու հոն,որոնք կպաշտպանեն անոնց գրպանները,տեսակմը գամփռներ են տերերուն դռներու առջև:Ամսական կստանան կապրեն աջ ու ձախ ոռնալով ու խածնելով

                                                                                                           Ալ.Շիրվանզադե



0 коммент.:

Отправить комментарий