Բիրտ մարդկանց է խինդը տրվում,
Իսկ թախիծը քնքուշներին,
Բայց ինձ ոչինչ պետք չէ արդեն,
Պետք չէ ցավը ուրիշների:
Ինձ եմ մի քիչ ափսոսում
Ու շներին անտեր,անտուն,
Հենց այդ ուղիղ ճանապարհը
Մի օր բերեց ինձ գինետուն:
Ինչ եք լուտանք թափում,դևեր,
Թե' օտար եմ ես մայր հողում,
Մեզնից ով' չի գրավ դրել
Իր տաբատը մի թաս օղուն:
Իմ հայացքը աղոտ,անլույս,
Իսկ սրտիս մեջ ցավ կա մի հին,
Արևը հուր է անձրևում
Հեռուն ձգվող ճանապարհին:
Մի փսլնքոտ մանուկ այնտեղ
Կանգնել է շոգ փողոցի մեջ
Մանուկն այնքան երջանիկ է
Որ իր քիթն է փորում անվերջ:
Փորի'ր,փորի'ր իմ լավ մանկիկ,
Ամբողջ մատտ քիթդ խոթիր,
Միայն այդ նույն ուժով երբեք
Չփորփրես անմեղ հոգիդ:
Իսկ ինձ արդեն չկա' փրկում,
Նայիր շշի հսկա զորքին,
Ես խցաններ եմ հավաքում
Որ նրանցով փակեմ հոգիս...
Իսկ թախիծը քնքուշներին,
Բայց ինձ ոչինչ պետք չէ արդեն,
Պետք չէ ցավը ուրիշների:
Ինձ եմ մի քիչ ափսոսում
Ու շներին անտեր,անտուն,
Հենց այդ ուղիղ ճանապարհը
Մի օր բերեց ինձ գինետուն:
Ինչ եք լուտանք թափում,դևեր,
Թե' օտար եմ ես մայր հողում,
Մեզնից ով' չի գրավ դրել
Իր տաբատը մի թաս օղուն:
Իմ հայացքը աղոտ,անլույս,
Իսկ սրտիս մեջ ցավ կա մի հին,
Արևը հուր է անձրևում
Հեռուն ձգվող ճանապարհին:
Մի փսլնքոտ մանուկ այնտեղ
Կանգնել է շոգ փողոցի մեջ
Մանուկն այնքան երջանիկ է
Որ իր քիթն է փորում անվերջ:
Փորի'ր,փորի'ր իմ լավ մանկիկ,
Ամբողջ մատտ քիթդ խոթիր,
Միայն այդ նույն ուժով երբեք
Չփորփրես անմեղ հոգիդ:
Իսկ ինձ արդեն չկա' փրկում,
Նայիր շշի հսկա զորքին,
Ես խցաններ եմ հավաքում
Որ նրանցով փակեմ հոգիս...
0 коммент.:
Отправить комментарий