Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

четверг, 25 апреля 2013 г.

Մանֆրեդ` Իսպանական գահի հափշտակումը

08:17 Posted by Unknown No comments
Իտալիայում գտնված ժամանակ Նապոլեոնը հանդիպեց իր եղբայր Լյուսիյենի հետ:
Բոնապարտների բազմամարդ տոհմից Լյուսիյենը միակ մարդն էր,որին Նապոլեոնը ավելի էր պարտական,ճիշտ կլիներ ասել նույնիսկ,որ միայն նրան էր պարտական.առանց նրա օգնության իր հեղաշրջումը անհաջողություն կկրեր:
Բայց եղբայրը,որն օգնեց Նապոլեոնի բարձրացմանը,գտնվում էր կայսեր միջավայրից վտարյալ մարդու վիճակում,
թափառում էր աշխարհի ինչ-որ երկրներում`զուրկ շքեղ տիտղոսներից,կալվածքներից,հարստությունից:Դրա պատճառը անձնական էր:Նապոլեոնը հրաժարվեց Լյուսիյենի երկրորդ կնոջը,մի ոմն Ժուբերտոնի ճանաչելուց:Նա այդ կնոջը կայսերական ընտանիքի համար հարմար չէր տեսնում:Լյուսիյենի համար դա վիրավորական էր,և նա հրաժարվում էր իր հզոր եղբոր հետ գործ ունենալուց:Լյուսիյենի հետ երկար տևող գժտությունը ճնշում էր Նապոլեոնին:Սակայն քննարկվող հարցի պարագայում կարևորը ոչ թե
Բոնապարտ եղբայրների ընտանեկան,ոչ թե անձնական հարաբերությունների ասպեկտն է,այլ մի ուրիշ բան:
Նա Լյուսիյենին խնդրեց ձևականորեն բաժանվել տիկին Ժուբերտոնից,պահպանելով նրա հետ ունեցած ոչ պաշտոնական կապերը:Որպես հատուցում Նապոլեոնը եղբորը առաջարկում էր,ըստ վերջինիս հայեցողության,արքայական գահ` Լիսաբոնում կամ Մադրիդում:Հենց այդ վերջին առաջարկն էլ արժանի է առավել ուշադրության:
Լյուսիյենը մերժեց բոլոր առաջարկները:Նա նախընտրեց տանել իր վիրավորանքը:
Բայց,բնականաբար, հարց էր ծագում,թե ինչպես կարող էր Նապոլեոնը` 1808 թվականի դեկտեմբերին,գահը խոստանալ եղբորը,երբ այդ գահը թափուր չէր,նրա վրա բազմած էր Կարլոս 4-րդ թագավորը:
Իսպանիան մնում էր որպես մեծ տերություն,իսկ իսպանական Բուրբոնների դինաստիան` Եվրոպայի ամենահին դինաստիաներից մեկը:Մի խոսքով,իսպանական թագավորի գահը խլելը ու Իսպանիան կուլ տալը հասարակ գործ չէր:
Նապոլեոնի խնդիրն անսպասելիորեն հեշտացավ նրանով,որ թագավորական ընտանիքում
սուր վեճ ծագեց թագավորի ու գահաժառանգի միջև,մի վեճ,որ ավելի  էր սրվում թագուհու սիրեկան,<<Խաղաղության Իշխան>> Գոդոյի չափից ավելի աճած ազդեցությամբ:
Իսպանական Բուրբոնների ընտանիքը հասել էր այլասերման ծայրահեղ աստիճանի, և Գոյայի` իր ճշմարտացիությամբ դաժան վրձինը դա պատկերեց ավելի մեծ համոզվածությամբ,քան որևէ պատմական աշխատություն:Բայց իսպանական թագավորական ընտանիքի իրար հետ վիճող բոլոր անդամները դիմում էին Նապոլեոնի օգնությանը:Իրերի բուն ընթացքով նա դառնում էր իսպանական թագավորության ճակատագիրը վճռող դատավոր:Վճիռ կայացնելուց հետո նա աշխատում  էր մտահաղացված պլանն իրականացնել իրեն հատուկ արտիստականությամբ:Նրա համար
Կարևոր էր, նախ և առաջ,նվաճել և թագավորի,և գահաժառանգի,և Գոդոյի,և թագուհու վստահությունը,և բոլորին խաբել:Նա իր վրա վերցրեց ոչ մի բանի մեջ չշահագրգրված ավագ միապետի դերը` միապետ, որը հոգում է գահի իր եղբայրակիցների պատվի ու արժանապատվության մասին:
Երբ Նապոլեոնը իրեն արդեն թագավոր համարող թագաժառանգից նամակ ստացավ,որով խնդրում էր իրեն ճանաչել իսպանական արքա,և հայտնում էր Գոդոյի դեմ դատական պրոցես սկսելու մասին:
Նապոլեոնը նրան անմիջապես պատասխան գրեց.
- Գոդոյի դեմ պրոցես չպետք է սկսել,ձերդ թագավորական մեծությունն այլ իրավունք չունի քան մորից եկող իրավունքները:Եթե դատավարությունը թագուհուն պատվազրկի,դրանով իսկ ձերդ մեծությունը կոչնչացնի իր սեփական իրավունքները:
Ժոզեֆ դե Մեստրը,երբ այդ նամակը նրան հայտնի դարձավ նկատեց.
-Թագուհուն վերաբերվող մասը Բոնապարտը գրել է սատանայի մագիլներով........
Նրան հաջողվեց թակարդի մեջ առնել և թագավորին,և թագուհուն,և արքայազնին,և Գոդոյին:
Նրանք բոլորը տարբեր ժամանակ եկան Բայոնա( քաղաք Ֆրանսիայում-խմբ.) իրենց բարի կամքով:Կայսրը նրանցից ավելի շուտ ժամանեց այնտեղ:Նա մնում էր որպես բարիացակամ դատավոր,որին խորթ են անձնական նկրտումները,բոլորին ուշադրությամբ լսում էր,ոչ ոքի չէր շտապեցնում:Ոչ մի վարկյան նա անձնական շահագրգրվածության նվազագույն նշան անգամ չդրսևորեց:Միայն Թալեյրանին գրած մի նախադասություն էր բացահայտում իր մտադրությունները.  "Իսպանական ողբերգությունը,եթե չեմ սխալվում,հասել է 5-րդ գործողությանը:Մոտենում է վախճանը:"
Այն վրա հասավ մայիսի տասին,բեմական գործողության օրենքներին լրիվ համապատասխան,երբ Կարլոս 4-րդ թագավորը և արքայազնը հրաժարվեցին իսպանական գահի իրենց իրավունքներից` հօգուտ ֆրանսիական կայսերի:Նապոլեոնը իր դերը տարավ մինչև վերջ:
Անցավ մեկ ամիս,մինչև որ պահպանելով բոլոր տեսակի պրոցեդուրային ձևականությունները, Ժոզեֆ Բոնապարտը 1808 թվականի հունիսի 6-ին հռչակվեց իսպանիայի թագավոր:
Նապոլեոնը միանգամից հորից ու տղայից թագը հափշտակելու ապշեցուցիչ օպերացիան
իրացրեց իսկապես վիրտուոզ կերպով,առանց ձեռնոցները հանելու:Ոչ մի կրակոց,ոչ մի խիստ ժեստ,ոչ մի խիստ խոսք- և Իսպանիան նվաճված էր:
Նրա ամենահանդուգն,գրեթե անհավանական երազանքները իրականություն էին դառնում:
Բայց եթե Նապոլեոնը կարողանար,ինչպես Բալզակի Ռաֆայելը,նայել խորհրդավոր թալիսմանին` շագրենի կաշվին,որը ցանկությունների կատարման հետ կծկվում-փոքրանում էր,նա կսարսափեր,տեսնելով,թե որքան է իր ձեռում մնացած պատառիկը,թե ինչպես է մոտենում իր կործանման ժամը:



                                                   


0 коммент.:

Отправить комментарий