ՊԱՏՇԱՐ
-Պա'տշար,այ պատշար,ճերմակ գոգնոցով,
Ում համար է այդ,ինչ ես կառուցում:
- է'յ,մի խանգարիր,տարված ենք գործով,
Կառուցում ենք մենք,բանտ ենք կառուցում:
-Պատշար,այ պատշար,բահով ի վերուստ,
Ով է ողբալու բանտի մեջ անել:
-Իհարկե,ոչ դու',ոչ հայրդ հարուստ,
Ձեր ինչին է պետք գողություն անել:
-Պատշա'ր,այ պատշար,զնդանում այդ խոր
Ով է տանջվելու անթիվ գիշերներ:
-Գուցե որդին իմ,ինձ նման բանվոր,
Ճակատագիրը այդպիսին է մեր:
-Պա'տշար,որդիդ մտքից չի հանի
Նա նրանց,ովքեր կրել են աղյուս:
-էհե'յ,զգույշ կաց,համը մի հանիր...
Մենք դա լավ գիտենք,չքվի'ր սուս ու փուս:
0 коммент.:
Отправить комментарий