Ոսկե ձկնիկը
Երաժիշտներ էին եկել
Ուրախ տոնին դղյակի,
Ճոճք էր ճոճում հովը թեթև,
Որ մտել էր այն այգին:
Ինքնամոռաց,քաղցր դողով
Մի ջութակ էր նվագում,
Ու մի ոսկե ձուկ էր լողում
Այգու կապույտ լճակում
Ճախրում էին լուսնի ներքո
Նրբանախշ ու նրբերանգ,
Հարբած գարնան խենթ բուրմունքով
Թիթեռները գիշերվա:
Օրորում էր ալիք-ալիք
Լիճը աստղն իր պայծառ,
Ու լճակում լող էր տալիս,
Ոսկե ձկնիկը անձայն:
Չէին տեսնում սակայն նրան
Երաժիշտը ձայնածու,
Չգիտեին` ձկնիկն էր այդ
Նվագները տարածում:
Երբ լռում էր ձայնը,
Մեկից ցոլք էր տալիս նա հանկարծ,
Ու շողում էր մարդկանց դեմքին
Նորից ժպիտը հանգած:
Ու լսվում էր երգով տունը,
Ու ջութակն էր նվագում,
Սերն էր ծփում ու գարունը
Ծիծաղում էր այդ այգում
Լույս էր իջնում,հայացքները
Թովում էին ու գերում,
Քանզի ոսկե ձկնիկն անտես
Լող էր տալիս ջրերում
Երաժիշտներ էին եկել
Ուրախ տոնին դղյակի,
Ճոճք էր ճոճում հովը թեթև,
Որ մտել էր այն այգին:
Ինքնամոռաց,քաղցր դողով
Մի ջութակ էր նվագում,
Ու մի ոսկե ձուկ էր լողում
Այգու կապույտ լճակում
Ճախրում էին լուսնի ներքո
Նրբանախշ ու նրբերանգ,
Հարբած գարնան խենթ բուրմունքով
Թիթեռները գիշերվա:
Օրորում էր ալիք-ալիք
Լիճը աստղն իր պայծառ,
Ու լճակում լող էր տալիս,
Ոսկե ձկնիկը անձայն:
Չէին տեսնում սակայն նրան
Երաժիշտը ձայնածու,
Չգիտեին` ձկնիկն էր այդ
Նվագները տարածում:
Երբ լռում էր ձայնը,
Մեկից ցոլք էր տալիս նա հանկարծ,
Ու շողում էր մարդկանց դեմքին
Նորից ժպիտը հանգած:
Ու լսվում էր երգով տունը,
Ու ջութակն էր նվագում,
Սերն էր ծփում ու գարունը
Ծիծաղում էր այդ այգում
Լույս էր իջնում,հայացքները
Թովում էին ու գերում,
Քանզի ոսկե ձկնիկն անտես
Լող էր տալիս ջրերում
0 коммент.:
Отправить комментарий