Գորշաչյա արքան
Փառաբանվես դու,անբուժելի ցավ,
Երեկ գորշաչյա արքան մահացավ:
Աշնան երեկոն օդ էր ու բոսոր,
Տուն գալով` ասաց ամուսինս այսօր.
<<Գիտես,բերեցին մարմինը արնոտ:
Նրան գտել են մի հին կաղնու մոտ:
Ափսոս թագուհին նա սև էր հագել...
Մի գիշերվա մեջ ոնց էր ճերմակել>>:
Ու ծխամորճը դրեց բերանին
Եվ հանգիստ ու լուռ գնաց իր բանին:
Հիմա կարթնացնեմ ես իմ դստերը,
Որ տեսնեմ նրա սև աչուկները:
Իսկ բակում բարդին խուլ կշնքշնքա.
<<Աշխարհում արդեն չար արքան չկա...>>
Փառաբանվես դու,անբուժելի ցավ,
Երեկ գորշաչյա արքան մահացավ:
Աշնան երեկոն օդ էր ու բոսոր,
Տուն գալով` ասաց ամուսինս այսօր.
<<Գիտես,բերեցին մարմինը արնոտ:
Նրան գտել են մի հին կաղնու մոտ:
Ափսոս թագուհին նա սև էր հագել...
Մի գիշերվա մեջ ոնց էր ճերմակել>>:
Ու ծխամորճը դրեց բերանին
Եվ հանգիստ ու լուռ գնաց իր բանին:
Հիմա կարթնացնեմ ես իմ դստերը,
Որ տեսնեմ նրա սև աչուկները:
Իսկ բակում բարդին խուլ կշնքշնքա.
<<Աշխարհում արդեն չար արքան չկա...>>
0 коммент.:
Отправить комментарий