Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

понедельник, 15 апреля 2013 г.

Պատմական դեմքեր` Խրիմյան Հայրիկ(Հատված Ալ. Շիրվանզադեի "Կյանքի բովից") հուշագրությունից Մաս 1

17:30 Posted by Unknown No comments


Խրիմյանը,ինքը լինելով բարձրահասակ,պարթև, մի տեսակ առհամարանքով էր վերաբերվում դեպի փոքրահասակ մարդիք:
Հիշում եմ հետևյալը:Խրիմյանի առաջին անգամ կաթողիկոս ընտրվելուց հետո Թիֆլիս մտնելու օրն էր:Երկաթուղու կայարանը լիքն էր բազմությամբ:Ներկա էին բազմաթիվ պատգամավորություններ,ռուս կառավարության ներկայացուցիչներ`մի խումբ գեներալներ ու պաշտնյաներ,վրացի իշխանները, Թիֆլիսի քաղաքային ինքնավարությունը իր ամբողջ կազմով:
Ընդունելության առաջին խոսքը արտասանեց Թիֆլիսի քաղաքագլուխ Պողոս Իզմաիլյանը,մի փոքրահասակ մարդ:Ճառը խորը տպավորություն թողեց Խրիմյանի վրա:Բայց նրա բնությունն ավելի զորեղ գտնվեց,քան տպավորությունը:Նա քաղաքագլխին ոտքից մինչև գլուխ նայեց ու հարցրեց.
-Դուն ես գրել այդ ճառը :
-Այո ձերդ սրբություն,-պատասխանեց Իզմաիլյանը
-Դուն այդպես պզտիկ,ճառդ այդչափ աղվոր,շնորհակալ եմ,-ասաց Խրիմյանը:
Քաղաքագլուխը շփոթվեց,մենք,հայերս,նույնպես,որովհետև օտարները պահանջ ունեին,որ Հայրիկի ամեն բառը թարգմանվի ռուսերեն...

Խրիմյանը հանճարեղ հռետոր էր:հանճարեղ ոչ իր պերճախոսությամբ,այլ մտքերի սրամտությամբ և համեմատությունների սրությամբ:
Մինչ նրա Կովկաս հասնելը ընդառաջ էին գնացել մի քանի "քաղաքագետներ" նախազգուշացնելու համար,որ նա չլինի թե ռուսական կառավարությանը որևէ կերպ քննադատե:
-Աղեկ,-պատասխանել էր Հայրիկը,-ես ամենուրեք կփառաբանեմ անոր քաղաքականությունը:
ԵՎ իրավ,Բաթումից մինչև Թիֆլիս նա գովաբանել էի ռուս կառավարությունը:
Թիֆլիսում,իր առաջին քարոզում,վանքի մեջ նա դարձյալ գովաբանեց,համեմատելով ռուսահայերի կացությունը թուրքահայերի վիճակի հետ:
-Ձեր բարեկեցությունը,-ավելացրեց նա,-դուք պարտք եք ռուսաց ցարին բարեսրտությանը:
Եղեք անոր հավատարիմ,զավակներս,վասնզի,ժողովուրդը ցարին ծառայելու համար է:
Հանկարծ հեղափոխականի հոգին զարթնեց նրա մեջ: Նա մի վարկյան լռեց և գլուխը հպարտ բարձրացնելով,գոչեց.
-Սակայն կայսրն էլ ժողովրդի համար է:Գյուղացու չքավոր խրճիթին ու կայսեր պալատին մեջ կա էլեկտրական թել մը:Եթե հոս փլչե գյուղացու խրճիթ,հոն պալատի մեջ կդղրդա սյուն մը:
Ունկնդիրների բազմությունը զգաց:Թե ով է Խրիմյանը:

Մարդիկ զարմանալի փոքրանում էին Խրիմյանի խոսակցության մեջ:
-ինչ տպավորություն թողեց ձեր վրա փոխարքա Վորոնցով-Դաշկովը,-հարցրի ես նրան այն օրը,երբ առաջին անգամ տեսնվել էր կոմսի հետ:
-Թույլ է,ձայն չունե,խոսքը չի ազդեր,-պատասխանեց Հայրիկն անհամարանքով,-այն Գոլիցինը քիչմը կազդեր իր խոսելու եղանակով:
Առհասարակ Խրիմյանը մարդկանց հետ վերաբերվում էր մի տեսակ անփութությամբ: Չկար նրա համար ոչ իշխան,ոչ ծառա,ոչ հարուստ,ոչ էլ աղքատ:Ամենքը միևնույն արժեքն ունեին նր ա աչքում:Նա ոչ մի նշանակություն չէր տալիս կայսեր հետ իր տեսնվելուն:Խոսում էր Նիկոլայ Բ-ի մասին իբրև մի հասարակ պատանու վերաբերմամբ:
 
                      "Պզտիկ մարդմն է,Կայսերական շուք չունե"
Միայն մի բանի առաջ էր խոնարհվում նրա հպարտ ու անկախ հոգին-ժողովրդի....


Աննման էր Խրիմյան Հայրիկի արտաքինը,եթե Ադամյանի միայն գլուխն էր գեղեցիկ,Խրիմյանը ոտքից մինչև գլուխ գեղեցկություն էր և առնական գեղեցկություն:
Ոչ մի լուսանկարով չի կարելի պատկերացնել Խրիմյանի դեմքը,մանավանդ խոշոր կապտագույն աչքերի արտահայտությունը,ցավալի է, որ չգտնվեց այնչափ տաղանդավոր նկարիչ,որ տար այդ աննման պատկերը...

0 коммент.:

Отправить комментарий