Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

понедельник, 15 апреля 2013 г.

Հայ հանճարներ` Եղիշե Չարենց Մաս 1



Մենք բոլորս,որ գնում ենք մենակ,տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում` վազքով տարված ու զբաղված-
Մենք բոլորս,որ հոգնաբեկ, չենք նայում վեր-
Մոռանալով աշխարհային չարը,բարին`
Տրտում կօրհնենք մի իրիկուն օրերը մեր-
Ու կնայենք հարդագողի ճանապարհին....


                   ԾԻԱԾԱՆԸ


Ես աստղային մի պոետ,Լաբիրինթում քո կապույտ,
Քու'յր,անցնում եմ,որպես աստղ,հոգիս-մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս,բայց միշտ ժպտում է հոգուդ,
որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ...


Հոգին չի մեռնում:Մարմինը թողած երկրային
                                                            փոսում-
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր
                                                                          երկրի-
Որ պայծառ,մաքուր, դարձերից հետո,-Քո
                                                                     գրկում բերկրի:
Բայց  Երբ կհասնի հոգիս,որպես սեգ,սրբացած
                                                                           մի զոհ-
Մայրամուտային եզերքը կապույտ,-լույս
                                                                    եզերքը քո...


Լուսամփոփի պես աղջիկ` Աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր,թափանցիկ,մարմինի պես երազի,
Կապույտ աղջիկ,ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի պես աղջիկ...

Ես ինչ անեմ,ինչ անեմ,որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում,
Ես ինչ անեմ,որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի,չմարի իմ հոգու հեռուն...


Լուսամփոփի պես աղջիկ` Աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր,թափանցիկ,մարմինի պես երազի,
Կապույտ աղջիկ,ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի պես աղջիկ...

Երեք ճաճանչ,երեք երանգ,երեք գույն,
Որ անցան-
Քու'յր կապել են քո աչքերում,իմ հոգում-
ծիածան


0 коммент.:

Отправить комментарий