1. Աշխատանքի ծավալը չէ, որ որոշում է նրա կարևորությունը:
2. Կյանքում շատ արգելքներ են հանդիպում, և նրանք այնքան բարձր են, ինչքան որ ձեր նպատակները:
3. Ով հեռանում է, նրան դժվար չէ սիրել:
4. Մարդկանց հետ շփումը վերափոխվում է ինքնավերլուծության:
5. Կյանքը մշտապես շեղում է մեր ուշադրությունը, և մենք նույնիսկ չենք հասցնում նկատել, թե ինչից:
6. Հավանականությունը, որ ամեն ինչ կորած է` ավելի անհավանական է ամենաանհավանական հավանականությունից:
7. Կա մարդկային երկու հիմնական մեղք, որոնցից բխում են մնացած բոլորը. դրանք են` անհամբերությունը և անփութությունը:
8. Անհանգստությամբ գործին չես օգնի:
9. Ամեն ինչ, այդ թվում նաև սուտը, ծառայում են ճշմարտությանը: Ստվերները չեն մարում արևը:
10. Մեղքն ինքն է ձգում դեպի իրեն արդարադատությանը:
11. Ես գիտեմ, որ հարստությունը հավերժ չէ, քանի որ հավերժին ոչ հավերժականով չեն հասնում:
12. Ճշմարտությունը կյանքի այն փոքրաթիվ, իսկապես մեծագույն արժեքներից է, որոնք չի կարելի գնել: Մարդը ստանում է դրանք որպես ընծա, ինչպես սերը և գեղեցկությունը:
13. Մարդը վաղուց արդեն հրաժարվել է աշխարհի ստեղծմանը մասնակցություն ունենալուց և դրա համար պատասխանատվություն կրելուց:
14. Մերձավորին ճնշելն էլ ավելի հեշտ է, եթե նրան չես ճանաչում: Խիղճն այդ դեպքում չի տանջում:
15. Գլխից դեպի գրիչ տանող ճանապարհն ավելի դժվարին ու երկար է, քան ճանապարհը գլխից դեպի լեզու:
16. Երջանկությունը բացառում է ծերությունը: Ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, նա չի ծերանում:
Աղբյուր` Բուկլովեր
Աղբյուր` Բուկլովեր
0 коммент.:
Отправить комментарий