Ֆիլմի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն է, ով Մեն նահանգի դատարանի կողմից դատապարտվում է ցմահ ազատազրկման, իր կնոջ և սիրեկանի սպանության համար, ինչը սակայն նա իրականում չէր կատարել: Նրան բանտարկում են Շոուշենկում, ամենադաժան ու մռայլ բանտերից մեկում:
Բանտում տիրում են դաժան բարքեր դատապարտյալների միջև, իսկ բանտի պետ Բայրոն Հեդլին միայն ցուցադրաբար ներկայանում է որպես բարոյական մարդ: Մի անգամ նա դատապարտյալներից մեկին այնքան է ծեծում որ նա մահանում է: Բանտում Դյուֆրեյնը «Քույրեր» անունը ստացած իշխող հանցախմբի կողմից ենթարկվում է սեռական բռնությունների:
Էնդին ծանոթանում է և մտերմանում սևամորթ բանտարկյալ Ռեդի հետ, ով իր կապերի միջոցով կարողանում էր գաղտնի բանտ ներմուծել տարբեր ապրանքներ: Դյուֆրեյնը բանտի ղեկավարությանը օգնում է ֆինանսական և իրավաբանակն հարցերում, օգնում է լրացնել հարկային հաշվետվություններ: Բանտի տնօրենը Դյուֆրեյնի միջոցով սկսում է կեղծ փաստաթղթեր կազմել: Մի անգամ նա գոյություն չունեցող անձնավորության անունով փաստաթղթեր է կազմում և նրա բանկային հաշվին է ուղարկում տնօրենի գումարները: Հեդլին որպես շնորհակալություն «Քույրեր» խմբի առաջնորդին հաշմանդամ է դարձնում, որից հետո նրանք հանգիստ են թողնում Դյուֆրեյին:
Դյուֆրեյնը փորձում է յուրատեսակ հեղափոխություն մտցնել բանտարկյալների միապաղաղ կյանքում և պարպերաբար ԱՄՆ կոնգրեսին ուղարկված նամակ-խնդրանքների արդյունքում նրան են ուղարկում գրքեր, երաժշտական սկավառակներ, նաև դրամ ...
Աղբյուր` Վիքիպեդիա
Աղբյուր` Վիքիպեդիա
0 коммент.:
Отправить комментарий