Անցնում էի Սպանդարյան փողոցով դեպի Աբովյան:Հանդիպակաց մայթում օրորաքայլ անցնում էր Հակոբ Սլկունին:Միմյանց լավ ճանաչում էինք:Կարդացած և անպայման խելոք մարդ էր,բայց դժբախտաբար,իրեն խմելուն էր տվել:
Վշտացած ու մի փոքր էլ չարացած մարդ էր:Ինքը ոչինչ չէր ասում,բայց բոլորնել գիտեին ,որ զարգացում և տաղանդ ունի,բայց իրեն դրսևորելու,իր ընդունակությունը կառավարող կամք չունի:
Տեսա,որ Սլկունին անցնում է մյուս մայթով,չտեսնելու տվի:Ինքը նկատեց ու կանգ առավ:Այնպիսի շեշտակի հայացք նետեց վրաս,որ մեխվեցի տեղում:Մատով նշան արեց,կանչում է:Վիրավորված,մտածեցի`չգնամ,երեխա հո չեմ նրա համար,շատ էլ մի քանի տարով մեծ է, մատով կանչելը որն է,բայց մտածեցի,որ խմած մարդու հետ չարժե գլուխ դնել,գնացի;
-Լսեք,սիրելի բարեկամ,-դիմեց նա ինձ ռուսերեն,ու նրա աչքերից կշտամբող հայացք էր ինձ նայում:
Շարունակեց.
-Կարդացի ձեր <<Աբովյանի կյանքը>>:Երեկ երեկոյան վերջացրի:Այստեղ Աբովյանի կյանք չկա...ամեն ինչ կա,բայց ոչ կյանք:Էպոխա,պատմություն,գուրծունեություն`մանկավաժական,գրական,լուսավորական,բայց ոչ կյանք:Մի պահ լռեց և նայեց շուրջը,տեսնելով,որ մի երկու անցորդ կանգնել լսում են իրեն,ոգևորված առաջ տարավ խոսքը:
-Գիտեք ինչ բան է կյանքը :
Ես սխալվեցի և գլխով նշան արի,թե գիտեմ:
-Ո'չ,չգիտեք:
Բարձրացրեց ձայնը և հետն էլ աջ ձեոքը:Եվ ապա կամաց,համարյա շշուկով,բայց այնպես,որ լսեմ,ասաց.
-Անտոն Չեխովը մեռնում է:Վերջին շնչի վրա է:Նայեց մահճակալը շրջապատած մարդկանցից մեկին աղերսող մարդու հայացքով:Չհասկացավ:Նայեց ուրիշի,սա էլ չհասկացավ:Սրանք շփոթված նայեցին միմյանց:Չեխովը խոսել չեր կարողանում,հայացքն ուղղեց բժշկին:
-Մի բակալ շամպանսկի...
Թարգմանեց բժիշկը Չեխովի հայացքը:
Հանճարի շնորհակալ հայացքը մնաց բժշկի վրա:Նա թույլ ժպտաց...
Սլկունին մի պահ լուռ մնաց և եզրակացրեց.
-Ա'յ,սա է կյանքը:
Դադար.
-Հասկացաք:
Ես ոչ մի ձայն չհանեցի:
-ՈՒրեմն հասկացաք:
Ասաց ու գնաց:

0 коммент.:
Отправить комментарий