Հիրավի, կյանքի կեսը, և ընդ որում` գեղեցկագույն կեսը, գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ: Սերը միակ կիրքն է, որին վճարում են այն նույն դրամով, ինչպիսին ինքն է կտրում: Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար: Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար: Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ, և չնայած դրան` սերն արդեն ծնվել է: Սիրել` նշանակում է հաճույք ճաշակել, երբ դու զգացմունքների բոլոր օրգաններով տեսնում, շոշափում, զգում ես, և որքան հնարավոր է` ավելի մոտ տարածության վրա լինի այն էակը, որին դու սիրում ես և որը սիրում է քեզ: Սիրելով, ամենախելացի մարդը այլևս ոչ մի առարկա չի տեսնում այնպիսին, ինչպիսին նա իրականում է: Կինը` մեծ մասամբ սովորական, դառնում է անճանաչելի և վերածվում է բացառիկ էակի:
Բնական է կոչվում այն, ինչը չի շեղվում սովորական գործելակերպից: Ինքնին հասկանալի է, որ ոչ միայն երբեք չպետք է խաբել սիրած էակին, այլև նույնիսկ թեկուզ փոքր-ինչ գունազարդել կամ խեղաթյուրել ճշմարտության անաղարտությունը: Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության` սիրո մեջ:

Սիրո մասին
Ես ինքս ինձ փորձում եմ հաշիվ տալ այն զգացմունքի համար, որի բոլոր անկեղծ մարմնավորումները ունեն գեղեցիկի հատկանիշը: Ես փորձում եմ հնարավորին չափ չոր լինել: Ուզում եմ լռություն պարտադրել իմ սրտին, որը, թվում է, ասելու շատ բան ունի: Եվ ինձ թվում է, թե ճշմարտությունն եմ արձանագրում, այնինչ գրի եմ առնում միայն սրտիս հառաչանքը:
Միշտ մի փոքր կասկած. ահա ինչ է հարուցում այդ մշտական ծարավը, ահա ինչն է երջանիկ դարձնում սիրո կյանքը: Քանի որ վախը միշտ սիրո կողքին է, այդ զգացմունքի պատճառած հաճույքը երբեք չի կարող ձանձրացնել: Եվ այս երջանկության հատկությունը ծայրահեղ լրջությունն է:
Սիրո առաջին նշանն ի հայտ է գալիս, երբ բոլոր այլ զգացմունքների և մարդկային կարիքների պատճառած հաճույքներն ու ցավերը այլևս չեն հուզում: Նուրբ հոգիները սերը քաջալերելու և մաքրագործելու համար կարիք ունեն անկեղծության: Որպեսզի սիրտը կարողանա սիրել, մենություն է պետք, և հասարակություն է հարկավոր, որպեսզի սերը կարողանա հաջողություն ունենալ:
Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար…

0 коммент.:
Отправить комментарий