1. Ինչպիսի սեր ասես որ չի լինում կյանքում, բայց չես կարող երկու անգամ միատեսակ սիրել:
2. Երբեք չես կարող վստահորեն ասել, թե ինչ տեղ ես զբաղեցնում ուրիշի կյանքում:
3. Այս կյանքում կնոջ համար ամենալավ տարբերակը գեղեցիկ հիմարիկ լինելն է:
4. Շատ մարդիկ հակված են չափազանցնել ուրիշների վերաբերմունքն իրենց նկատմամբ. չգիտես ինչու նրանց թվում է, թե իրենք ամեն մեկի մոտ առաջացնում են համակրանքի և հակակրանքի մի բարդ համադրություն:
5. Ամեն մի նոր սիրահարվածություն միշտ ավելի հաստատուն է նախորդից:
6. Սեփական անձի մասին մեծ կարծիքի և ինքնավստահության մեջ մեծ տարբերություն կա: Իսկ ինքնավստահ` տղամարդը միշտ պետք է լինի:
7. Առավել ամուր կողպում են այն դարպասները, որոնք ոչ մի տեղ չեն տանում:
8. Կամքի ուժը միակ սահմանն է բարու և չարի միջև: Ես չեմ հանդիպել մարդու, ով նողկալի կյանք է վարել և չի եղել կամքից զուրկ:
9. Կյանքը կարող է բոլորովին էլ հավասար չլինել իր առանձին հատվածների գումարին:
10. Տղամարդը սիրում է կնոջ մոտ անօգնական երեխա ձևանալ, բայց ավելի հազվադեպ է դա նրա մոտ հաջողվում այն ժամանակ, երբ նա իսկապես իրեն անօգնական երեխայի պես է զգում:
11. Ինչքան էլ որ տարօրինակ է, հենց եսասերներն են ունակ մեծ սիրո:
12. Երևակայություն ունեցող մարդը չի կարող վախ չզգալ:
13. Տասնութ տարեկանում մեր համոզմունքները նման են սարերի, որոնց վրայից մենք նայում ենք աշխարհին, իսկ քառասունհինգ տարեկանում` քարանձավների, որոնց մեջ թաքնվում ենք աշխարհից:
14. Կիրակին օր չէ, այլ նեղ լուսանցք երկու սովորական օրերի միջև:
15. Սկզբում դու խմում ես ալկոհոլ, հետո ալկոհոլն է խմում ալկոհոլ, իսկ հետո ալկոհոլը խմում է քեզ:
16. Պետք չէ միանգամյա անհաջողությունն ընդունել որպես լիակատար պարտություն:
0 коммент.:
Отправить комментарий