Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

вторник, 25 июня 2013 г.

Հայ Մեծեր` Վիլյամ Սարոյան մաս 3

15:29 Posted by Unknown No comments
1. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
2. Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:
3. Հայերենը հայուն խորհուրդն է:
4. Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։
5. Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:
6. Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:
7. Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:
8. Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:
9. Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:
10. Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:
11. Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
12. Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:
13. Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:
14. Աղոթքը դա օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:
15. Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:
16. Ամեն ճիշտ բան անմահ է։

0 коммент.:

Отправить комментарий