1. Միակ տարբերությունը հարուստների և աղքատների միջև այն է, թե նրանք ինչպես են օգտագործում իրենց ժամանակը:
2. Եթե դուք դիմում եք ներդրողին փող ստանալու խնդրանքով, ճիշտ մարտավարություն է քիչ խոսելը և շատ լսելը:
3. «Սիրահարվելը հեշտ է, ամբողջ կյանքում սիրելը` դժվար»: Այս արտահայտությունը բավականաչափ ճշմարիտ է նաև գործընկերների միջև հարաբերությունների համար:
4. Եթե դուք առաջնորդ եք, ապա դուք նպատակ եք սահմանում, թիմ եք կառուցում, և առաջնորդում եք նրան դեպի այդ նպատակը: Մնացած ամեն ինչ անում է ինքը` թիմը:
5. Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ամբողջ բարդությունը պարզության մեջ է:
6. Եթե դուք ուզում եք փրկել ամբողջ աշխարհը, փրկեք սկզբում ձեզ, ապա նոր անցեք աշխարհը փրկելուն:
7. Որպեսզի կյանքում պահպանել և զարգացնել դրամական լիությունը, նախ պետք է հստակ իմանալ, թե ինչ պետք չէ անել լիության դեպքում:
8. Նոր դարում հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր բավականաչափ համեստ են, որպեսզի չամաչեն անընդհատ սովորելուց:
9. Ներդրումն ինքնին լավ կամ վատ զբաղմունք չէ: Լավ ներդրողը զբաղվում է լավ ներդրումներով, վատ ներդրողը` վատ ներդրումներով:
10. Այսօրվա դրությամբ ռիսկն առաջին հերթին անգործությունն է:
11. Ներդրումների մեջ ռիսկեր իսկապես կան: Սակայն փորձի կուտակումը թույլ է տալիս վերահսկել իրավիճակը, իսկ վերահսկողությունը նվազեցնում է ռիսկերը:
12. Արդարացումները դարձնում են մարդկանց աղքատ:
13. Բիզնեսի մեջ առավել արդյունավետ է պարտքով փող վերցնել, քան պահպանել եղած փողերը:
14. Այսօր ես հարուստ եմ այն բանի շնորհիվ, թե ինչպես եմ ծախսել իմ ազատ ժամանակը:
15. Ամենավատ ներդրումները կատարվում են անհամբեր ներդրողների կողմից:
16. Կյանքը խաղ է փողերի և ժամանակի հետ:
17. Գործարքից հրաժարվելը վատ գործարքից ավելի լավ է:
18. Հմուտ ներդրողը պետք է 3 բան իմանա` երբ մտնել խաղի մեջ, երբ դուրս գալ խաղից և ինչպես վերցնել սեփական փողերը խաղասեղանից:
19. Եթե դուք չեք կարողանում ձեզ հարուստ պատկերացնել, ապա երբեք չեք կարող դառնալ այդպիսին:
20. Նախ և առաջ անհրաժեշտ է նայել արժեքին, և ոչ թե գնին:
0 коммент.:
Отправить комментарий