1. Պետք է ամեն օր աշխարհին նայել այնպես, կարծես առաջին անգամ ես տեսնում այն:
2. Արվեստը ստեղծվում է մարդու կողմից` մարդու համար, բայց մարդը չէ արվեստը:
3. Արտասանելով միևնույն բառերը` կարելի է ունենալ այնպիսի տարբեր զգացմունքներ:
4. Կանայք խոսում են ճշմարտացի, անկեղծորեն, նրանց շուրթերից հնչող բառերը սրտից են գալիս:
5. Երբ տղամարդն ասում է կնոջն իր մեղքերի մասին, ապա սովորաբար այն պատճառով, որպեսզի ավելացնի դրանց ևս մեկը:
6. Միանգամայն դժվար չէ սիրել նրանց, ովքեր սիրում են քեզ:
7. Վաղվա համար անհանգստանալու փոխարեն առավել օգտակար կլիներ, որ մարդիկ հարցնեին իրենք իրենց, թե ինչ է պետք անել այսօր:
8. Վիճաբանության մեջ ամենադժվարը ոչ թե սեփական տեսակետը պաշտպանելն է, այլ այդ տեսակետն ունենալը:
9. Քո սերը քեզ է պատկանում: Նույնիսկ եթե նա չընդունի դա, նա ունակ չէ ոչինչ փոխել:
10. Ցանկացած ատելություն գրեթե միշտ հիասթափված սիրո արդյունք է:
11. Այն ժամանակից ի վեր, ինչ մարդիկ կորցրել են հավատքն Աստծո նկատմամբ, նրանք պատրաստ են հավատալ ինչի որ պատահի:
12. Քսան տարեկանում մենք դաստիարակության արդյունք ենք, բայց քառասուն տարեկանում մենք, վերջապես, սեփական ընտրության արդյունք ենք:
13. Երբ գիրքն ավարտված է, սկսում է դրա կյանքը:
14. Մարդը սկզբում քար է եղել, հետո բույս, հետո կենդանի: Հենց կենդանու մասին է, որ նա չի կարողանում մոռանալ և շատ հաճախ կրկին վերափոխվում է դրան:
15. Ես այն եմ, ինչ կամ: Եվ ուրիշ ոչինչ:
16. Տղամարդու գրավչությունը գեղեցիկ լինելու մեջ չէ, այլ նրա մեջ, որ կարողանա կնոջը համոզել, որ վերջինս գեղեցիկ է իր կողքին:
17. Հիմարը ասում է ոչ այն` ինչ մտածում է, այլ այն` ինչ ուզում է մտածել:
18. Երազանք կինն այն չէ` ինչի մասին երազում է կինը, այլ այն` ինչ տեսնում է տղամարդը:
19. Համբերություն` ահա երջանկության գաղտնիքը:
20. Բախվելով գեղեցկության հետ, մարդիկ հավատում են, որ իրենք էլ գեղեցիկ են: Սրանում է կայանում գեղեցկության ուժը:
21. Մենք չենք փոխվում, մենք դառնում ենք ավելի խորը:
0 коммент.:
Отправить комментарий