Մի անգամ Սալվադոր Դալին հրավիրում է Արամ Խաչատրյանին իր տուն: Նշանակված ժամին տաղանդավոր կոմպոզիտորը գնում է նկարչի տուն: Սպասավորները խնդրում են նրան սպասել նախասրահում, իսկ նկարիչը...ուշանում էր: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը», բացվում են դռներն ու ներս է խուժում Դալին՝ բոլորովին մերկ, ձեռքին մի փայլուն սուսեր: Նա սկսում է խրոխտ թափահարելով սուսերը պտտվել սեղանի շուրջը, որի մոտ նստած էր զարմացած կոմպոզիտորը: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհայտանում է այն դռների ետևում, որից մտել էր, իսկ սպասավորը, մոտենալով Խաչատրյանին, ասում է. «Ընդունելությունն ավարտված է»:
0 коммент.:
Отправить комментарий