Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

суббота, 15 июня 2013 г.

Ջորջ Բայրոն` անվերջ արկածներ

16:17 Posted by Unknown No comments
«Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» այնքան նորաձև  աշխարհիկ ընթերցանություն էր դարձել,իսկ նրա հեղինակը ձեռք էր բերել այնքան  գրավիչ ու խորհրդավոր համբավ ,որ Կարոլինա Լեմը  մի կուշտ լսելով ու կարդալով նրա մասին,բացականչել է.«Ես նրա հետ պետք է ծանոթանամ:Ես մեռնում եմ հետաքրքրությունից»:
Նրա ցանկությունը շուտով կատարվում է....Նրանք հանդիպեցին աշխարհիկ հավաքույթի ժամանակ...Բայրոնն արագ գնահատեց նրբակազմ տիկնոջ անհերքելի արժանիքները ,,,Իսկ  գեղեցիկ ,սնապարծ գրողի հետ առաջին հանդիպումը վախեցրեց Կարոլինային ...Նա թվաց նրան «չարաբաստիկ խելագար»:Սակայն երկրորդ հանդիպոմից հետո լեդի Լեմն իր օրագրում գրեց.«Այդ գեղեցիկ ,գունատ դեմքը-իմ ճակատագիրն է»:Բայրոնը,որը  հասել էր մռայլ սրտակերի ,երիտասարդ գեղեցկուհիների զգացմունքները խժռող «բացակա  տեսքով ցինիկի »ու ծաղրողի «փառքի» ,լրջորեն տարվեց լեդի Կարոլինայով...Եվ շատ արագ «հագեցավ» նրանից...Սիրուհին սկսեց նյարդայնացնել ու ձանձրաացնել Բայրոնին...իսկ Կարոլինայի կիրքը վերածվեց մոլուցքի....
Նմանակելով Բայրոնի «Լարա» պոեմի հերոսուհուն, Կարոլինան հագնվում էր պաժի հագուստ և իր ձեռքով փոխանցում  էր սեփական նամակները  մռայլդեմ լորդին ...
Բայրոնը պաշտպանվում էր փախուստով...սակայն ապարդյուն...Կարոլինան ամենուրեք հետապնդում էր նրան...հերթապահում  նրա պատուհանների տակ...թրջվում անձրևից նրա տան մոտ...նվաստանում էր..սպառնում...
Մելբուրնը,Կարոլինայի խեղճ ամուսինը ,որը վաղուց արդեն դարձել էր ծաղրանքի առարկա,հանդուրժւոմ էր կնոջ արարքները...սակայն նրա համբերությունն էլ սահման ուներ...
Լորդ Ուիլյամը զոռով տարավ կնոջը Իռլանդիա և այսպես փրկեց «խեղճ Բայրոնին»...
Շատ տարիներ անց մի մռայլ ու անձրևոտ  լոնդոնյան առավոտ  լեդի Կարոլինան կրկին« հանդիպեց » իր սիրեցյալին... ամուսնու հետ կառքով ընթանալիս փողոցում հանդիպեցին թաղման թափորի...Ում են թաղում,-հարցրեց Կարոլինան...Նրան չպատասխանեցին...իսկ լեդի Կարոլինան չկրկնեց հարցը....

0 коммент.:

Отправить комментарий