Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

понедельник, 24 июня 2013 г.

Ալբերտ Այնշտայն` Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ հետո խաղալ բոլորից լավ

14:42 Posted by Unknown No comments
Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ հետո խաղալ բոլորից լավ:
Այս կյանքում երկու անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ:
Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին:Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են:
Տրամաբանությունը կօգնի ձեզ <<Ա>> կետից հասնել <<Բ>> կետը: Երևակայությունը կտանի ձեզ դեպի ցանկացած կետ:
Ես ամիսներով և տարիներով մտածում  եմ ու մտածում:Իննսունինն անգամ արդյունքը սխալ է, 100-րդին ես ճիշտ եմ:
Անիմաստ է անել միևնույն բանը և սպասել ուրիշ արդյունքների:
Երևակայություը կարևոր է գիտելիքներից:
Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե սկսես մտածել այնպես, ինչպես նրանք, ովքեր այն ստեղծել են:

0 коммент.:

Отправить комментарий