Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 14 июня 2013 г.

Ստեֆան Ցվայգ` մտքեր

18:07 Posted by Unknown No comments
1. Մեծ հուսահատությունը միշտ մեծ ուժ է ծնում:
2. Չկա ավելի սարսափելի բան, քան մենակությունը մարդկանց կողքին:
3. Երջանկությունը նոր ընկերներ է բերում, իսկ դժբախտությունը ստուգում է նրանց:
4. Անտեղյակությունը մանկության մեծ առավելությունն է:
5. Պետք չէ ամաչել, երբ կյանքը երբեմն հիմար վիճակի մեջ է գցում ձեզ:
6. Այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես է սկսվում գործը` վստահորեն թե անվստահությամբ, կարևոր է, թե ինչպես է այդ ամենը վերջանում:
7. Մեծ և բարի գործերը միշտ միավորում են մարդկանց:
8. Երիտասարդ տարիքում բոլորին թվում է, թե հիվանդություններն ու մահը սպառնում են ում պատահի, միայն թե ոչ իրեն:
9. Լավ է միայն ամբողջական ճշմարտությունը, թերի ճշմարտությունը ոչինչ չարժե:
10. Կյանքը ոչինչ չի տալիս անվարձահատույց, և այն ամենը` ինչ տրվում է ճակատագրով, իր գաղտնի գինն ունի:
11. Կասկածամտությունը մարդկային գիտելիքների վատագույն թշնամին է:
12. Ոչ մի բժիշկ ուժասպառ հոգու և մարմնի համար չունի ավելի լավ դեղատոմս, քան հույսն է:
13. Ով մեկ անգամ գտել է ինքը իրեն, նա ոչինչ չի կարող կորցնել այս աշխարհում, և նա, ով գտել է մարդ արարածին իր ներսում, նա կհասկանա բոլոր մարդկանց:
14. Գիրքը բոլոր գիտելիքների ալֆան ու օմեգան է, նա սկզբնաղբյուրն է յուրաքանչյուր գիտության:

0 коммент.:

Отправить комментарий