Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

среда, 5 июня 2013 г.

Արմենուհի Տիգրանյան` Մենուհի

18:08 Posted by Unknown No comments
Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ։

Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք,

Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։

Թէ դու կաս, դու միայն սփոփանք,

Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։


Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ,

Որ անուշ ու մեղմուշ մրափեմ,

Մոռացուեմ երազով երջանիկ,

Չխոսամ, չյիշեմ, չարտասուեմ։



Մի թունավորիր տխուր անջատման

Լուռ վայրկեաններս

Թող անվերջ հոսեն անդարձ խենթության

Ջինջ արցունքներս:

Ինձ մի՛ անիծիր, թո՛ղ մնաս բարև

Թող լուռ հեռանամ.

Չէ՞  որ իմ սրտում էլ չկայ արև,

Թող քեզ մոռանամ:

Քեզ էլ չեմ սիրում, քեզ էլ չեմ սիրում

Տանջանքս է վկայ,

Տանջանքից բացի հիմա իմ սրտում

Էլ ոչինչ չկայ…

Բայց դու չես խաբված, այդ ես եմ խաբված

Իմ խենթ հույզերով

Իմ ցնորք կյանքի լոյսերից հիւսած

Սուտ երազներով…

Քեզ չեմ կորցնում, անդարձ տենչերիս թաղումն եմ սգում,

Եթերանման ջինջ երազներիս կորուստը տրտում.

Չէ՞ որ իմ սրտում  այլ ծաղիկներ էին

Ծաղկում ու բուրում,

Մի այլ աշխարհի բույրն ու հմայքն էր

Հոգիս քեզ բերում,

Քեզ չեմ կորցնում, թեև լուռ, անհուշ

Լալիս եմ ահա.

Թո՛ղ, մնաս բարև. մենակ, տարագիր

Աղքատ եմ հիմա:

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

                                                                                     Եղիշե Չարենցին` Մենուհուց

0 коммент.:

Отправить комментарий