Քսանմեկ:Գիշեր:Նոր շաբաթամուտ:
Մայրաքաղաքի մշուշապատկեր:
Պարապի մեկը հորինել է սուտ,
Թե այս աշխարհում կգտնեք դուք սեր:
Ու ծուլությունից,թե ձանձրույթից լոկ,
Բոլորն հավատում,ապրում են այդպես.
Ժամադրվում են,չի լքում ոչ ոք,
Եվ միշտ երգեր են երգում սիրակեզ:
Սակայն գաղտնիքը բացվում է մարդկանց,
Խոր լռություն է համակում նորից...
Ինձ էլ դա մի օր պարզ դարձավ հանկարծ,
Եվ ես հիվանդ եմ կարծես այդ օրից
Այս հրաժեշտը սև ու հաստատուն
Քեզ հետ հարազատ վերցնում եմ վրաս:
Էլ ինչ ես լացում,լավ է ձեռքդ տուր
Խոսք տուր,որ էլի ինձ երազ կտաս:
Մենք նույնն ենք,ինչ որ սարերը երկու...
Հանդիպում չկա մեր համար հավետ:
Կեսգիշերվա մեջ,Ա'խ,միայն թե դու
Ողջույն հղեիր ինձ աստղերի հետ:
0 коммент.:
Отправить комментарий