Ինչպես աղավնին
Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար եւ անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու եւ սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձեւավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրեւ թուրքերին նսեմացնող անձ:
Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ եւ սպառնալիք են պարունակում:
(Պետք է ասել, որ ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել, որի մասին հարկ եմ համարում տեղեկացնել):
Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով՝ ոչ:
Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս:
Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին հարցով:
Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, եւ զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար.-Նայիր, սա այն հայը չէ՞:
Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում՝ մտահոգությունը:
Մի կողմում՝ զգոնությունը, իսկ մյուսում՝ երկչոտությունը:
Ինչպես աղավնին,
Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ:
Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները՝ նույնքան արագ:
Ահա սա է այն ամենի գինը:
Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը:
Ասում են. Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որեւէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է:
Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը…
Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը:
Գիտե՞ք: Մի՞թե երբեւէ աղավնի չեք տեսել:Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ եւ սպառնալիք են պարունակում:
(Պետք է ասել, որ ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել, որի մասին հարկ եմ համարում տեղեկացնել):
Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով՝ ոչ:
Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս:
Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին հարցով:
Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, եւ զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար.-Նայիր, սա այն հայը չէ՞:
Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում՝ մտահոգությունը:
Մի կողմում՝ զգոնությունը, իսկ մյուսում՝ երկչոտությունը:
Ինչպես աղավնին,
Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ:
Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները՝ նույնքան արագ:
Ահա սա է այն ամենի գինը:
Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը:
Ասում են. Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որեւէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է:
Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը…
Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը:
Կենաց մահու ասվածը
Ամենեւին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները:
Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին:
Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս:
Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:
Ըստ երեւույթին հենց սա է Կենաց մահու ասվածը: Կարող էի հաշտվել իմ ճակատագրի հետ, սակայն հարազատներիս կյանքը վտանգելու իրավունքը չունեի: Կարող էի ինքս ինձ հերոսանալ, սակայն հերոսանալու համար հարազատը մի կողմ, նույնիսկ անծանոթի կյանքը վտանգել չէի կարող:
Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին:
Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ:
Եթե ասեի՝ Գնանք` գալու էին,Մնանք՝ կմնային:

Մնալ եւ դիմադրել
Շատ բարի, բայց ո՞ւր գնալ:
Հայաստա՞ն:
Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինակությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ:
Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր:
Ի վերջո, ինձ նման երեք օրով Արեւմուտք մեկնելու չորրորդ օրը վերադառնալու մտահոգությամբ սրտնեղությունից տանջվող եւ իր երկիրը կարոտող մեկն ի՞նչ էր անելու Եվրոպայում:

Հարմարավետ կյանքն ինձ համար չէր
Նախ դժոխքի կրակները թողած «պատրաստի դրախտում հանգրվանելը չէր համապատասխանում իմ էությանը:
Մենք դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էինք:
Թուրքիայում մնալը ե՛ւ մեր իսկական ցանկությունն է, ե՛ւ հարգանքից բխող անհրաժեշտություն ծանոթ-անծանոթ այն հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր Թուրքիայում ժողովրդավարության պայքար են մղում ու թիկունք կանգնում մեզ:

Շարունակելու էինք մնալ եւ դիմակայել
Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թ.-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով եւ ապրելով նրանց վիշտը…
Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Ուր էլ որ լիներ…

Երկչոտ եւ ազատ
Հուսամ, որ երբեք ստիպված չենք լինի այդպես հեռանալ:
Դրա համար ունենք բավականին հույս եւ մեծ պատճառ:
Հիմա արդեն դիմում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չգիտեմ, թե դատավարությունը քանի տարի կտեւի: Իմացածս այն է, որ դա ինձ մասնակի մխիթարում է, գոնե մինչեւ դատավարության ավարտը կշարունակեմ բնակվել Թուրքիայում:
Անշուշտ, Եվրոդատարանի՝ իմ օգտին ընդունած որոշմամբ ես խիստ կուրախանամ եւ այլեւս ստիպված չեմ լինի մտածել երկիրը լքելու մասին:
Հավանական է, որ 2007 թ.-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի:
Ո՞վ իմանա՝ ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս:

Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:
Գուցե մի քիչ երկչոտ, բայց եւ անկախ:
0 коммент.:
Отправить комментарий