Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 17 мая 2013 г.

Նժդեհի նամակը` Վլադիմիրի բանտից (1955)

Նժդեհի որոշ անձնական նամականեր նաև փաստաթղթեր են: Այս նամակի մեջ ներկայացվում է Նժդեհի Բեռլին մեկնելու պատճառները:


Թանկագիններս...
   Այսօր կիրակի է, և ահա մտածեցի գրել ձեզ: Դուք ուզում եք իմանալ, թե ինչո՞ւմ են ինձ մեղադրում: Նամակներից մեկում ես պատասխանել եմ այդ հարցին: Իմ հանցանքի առաջին կետը Զանգեզուրի պաշտպանությունն է, ինչի համար դեռ 1921թ. այդ պաշտպանության բոլոր մասնակիցները համաներում էին ստացել:Դա հանրահայտ պատմական փաստ է:Երկրորդ կետը, որով ինձ հանցավոր են համարում, իմ ուղևորությունն է Բեռլին: ինչպես գիտեք, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայերի մեծ կոտորածից հետո համաշխարհային հասարակական կարծիքը Գերմանիայի բարձրագույն հրամանատարությանը մեղադրում էր այն բանում, որ վերջինս դրդել է թուրքական կառավարությանը տեղահան անել երկու միլիոն հայերի, քշել դժոխային Դեր-Զոր անապատը և մեռցնել վերջիններին:Ողջ հայությունն անիծում էր կայզերական Գերմանիային և արդարացի ատելություն էր տածում նրա նկատմամբ: Հայերի՝ Գերմանիայի նկատմամբ այդ ատելության զգացմունքի մասին գիտեին նաև հիտլերյան գեներալները (պատերազմի տարիներին այդ զգացմունքի մասին ասել է նաև Հայաստանի մեր բանաստեղծ Ավետիք Իսահակյանը Երևանում): Այդ իսկ պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի դեռ առաջին օրերին գերմանական մամուլի հայտնի օրգանները սկսեցին իրենց թշնամական ելույթները հայերի դեմ՝ մեղադրելով նրանց ռուսասիրության մեջ:Նացիստների «պաշտոնական գիտությունը» գտավ, որ հայերն ունեն ոչ թե արիական, այլ առաջավորասիական ծագում:Նա, այդպիսով նախապատրաստում էր հայերի հալածանքը: Այն ժամանակվա Գերմանիայի նկատմամբ հայերի տածած  այդ զգացմունքի մասին ասում է և Գյորինգը իր «Կանաչ թղթապանակում»: Արտասահմանի հայության համար ստեղծվում էր ծայրահեղ վիճակ: Հայերի պաշտպանության համար «Մշակութային մերձեցման բուլղարա հայկական կոմիտեն» պատրաստեց մի հանգամանալից հուշագիր, որտեղ մատնանշվում էր հայության մշակութային ազդեցության դերը անցյալում, նրա դարավոր ողբերգությունը, և ներկայացրեց սոֆիայում գերմանական դեսպանորդին: Վերջինս խորհուրդ տվեց ինձ և պրոֆ.Կոմարովին, որպեսզի հուշագրի հանձնման համար Բեռլին պատվիրակություն ուղարկվի: Մեր կոմիտեն որոշեց ինձ ուղարկել Գերմանիա: Այսպես, քաղաքական պահից ստիպված, արտասահմանի հայությունը սպսող նոր աղետները կանխելու նպատակով ես մեկնեցի Բեռլին: Հանձնելով հուշագիրը՝ ես վերադարձա Սոֆիա: Մեկ ամիս անց ես մեկ անգամ էլ գնացի Բեռլին, որտեղ այդ ժամանակ տեղի հայերի հրավերով աշխատում էր մարդաբան Քերումյանը: Ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է գիտականորեն ապացուցեր, որ հայերն արիական ծագում ունեն, դրանով նրանց զերծ պահել հրեաների դառը ճակատագրից:
   Ահա իմ՝ հայերանսերի մեղքը, որը չկարողացավ ձեռքեըր ծալած նստել, երբ նախապատրաստվում էր հայերի նոր ջարդ: Մի խոսքով, որպես խորհրդային քաղաքացիներ, հավատացած եղեք, որ ես ոչ մի  հակախորհրդային գործողություն չեմ կատարել:
   Ինձ դատել են որպես Նժդեհի՝Զանգեզուրի պաշտպանության համար, ինչի համար որ  թվին համաներում եմ ստացել: Բերիային տպավորիչ զոհ էր պետք, ահա ողջ ճշմարտությունը:


                                                                                                     Մարտի 6 , 1955թ.:

0 коммент.:

Отправить комментарий