ՉԻՆՈՎՆԻԿԻ ՄԱՀԸ
Մի հիանալի երեկո,ոչ պակաս հիանալի Իվան Չերվիակովը նստած էր պարտերի երկրորդ կարգում և հեռադիտակով դիտում էր <<Կորնևիլյան զանգերը>>:Նա դիտում և գերագույն երանություն էր զգում:Բայց հանկարծ...պատմվածքներում այդ <<բայց հանկարծը>> շատ է պատահում:Հեղինակները իրավացի են.կյանքն այնպես լի է անակնկալներով:Բայց հանկարծ նրա դեմքը կնճռոտվեց,աչքերը չռվեցին,շնչառությունը կանգ առավ...նա հեռադիտակը հեռացրեց աչքերից,կռացավ ու.... Ափչիա',Ափչիա':Փռշտաց, ինչպես տեսնում եք:Փռշտալ ոչ ոքի և ոչ մի տեղ չի արգելվում:
Փռշտում են թե' մուժիկները,թե' ոստիկանապետերը և թե երբեմն էլ նույնիսկ գաղտնի խորհրդականները:Բոլորն էլ փռշտում են:Չերվիակովը ոչ մի անհարմարություն չզգաց,թաշկինակով սրփեց թքի ցայտերը և իբրև քաղաքավարի մարդ` իր շուրջը նայեց.արդյոք իր փռշտոցով ինչ որ մեկին չանհանգստացրեց:Բայց այստեղ նա արդեն անհարմարություն զգաց:Նա տեսավ,որ իր առջև,պարտերի առաջին շարքում նստած մի ծերուկ ձեռնոցով խնամքով սրփում է իր ճաղատն ու պարանոցը և ինչ որ բան է քրտմնջում:Չերվիակովը ճանաչեց ծերուկին.այդ քաղաքացիական գեներալ Բրիզժալովն էր,որ ծառայում էր հաղորդակցության ճանապարհների գերատեսչությունում:
<<Թուքս ցայտել է նրա վրա,-մտածեց Չերվիակովը:-Իմ պետը չէ ուրիշի պետ է,բայց այնուամենայնիվ անհարմար է:Ներողություն պետք է խնդրել>>:
Չերվիակովը հազաց,մարմինն առաջ մղեց ու շշնջաց գեներալի ականջին.
-Ներեցե'ք,ձերդ գերազանցություն,իմ թուքը ցայտել է ձեր վրա.... ինձնից անկախ:
-Ոչինչ,ոչինչ...
-Ներեցեք,ի սեր աստծո:Ես հո... ես հո չէի ուզում:
-Ախ,նստեցեք խնդրեմ:Թողեք լսենք:
-Չերվիակովը շփոթվեց,հիմարաբար ժպտաց ու սկսեց բեմին նայել:Նայում էր նա,բայց այլևս երանություն չէր զգում:Անհանգստությունն սկսել էր տանջել նրան:Ընդմիջումի ժամանակ նա մոտեցավ գեներալին,մի քիչ քայլեց նրա կողքից և երկչոտությունը հաղթահարելով,մրմնջաց.
-Իմ թուքը ցատկեց ձեզ վրա,ձերդ գերազանցություն...ներեցեք...ախր ես...ոչ թե...
-Ա'խ,բավական է... ես արդեն մոռացել էի,իսկ դուք դարձյալ նույնն եք կրկնում,-ասաց գեներալը և անհամբերությամբ շարժեց ներքևի շրթունքը:
<<Մոռացել է,իսկ աչքերում թաքցրած դժգոհություն կա,-մտածեց Չերվիակովը` կասկածամիտ հայացքներ քցելով գեներալի վրա:-Խոսել էլ չի ուզում:Պետք է նրան բացատրել,որ ես բնավ չեմ ցանկացել... որ դա բնության օրենք է,ապա թե ոչ կկարծի,թե ես ցանկացել եմ թքել:Եթե այժմ էլ չմտածի,հետո կմտածի...>>:
Տուն գալով,Չերվիակովն պատմեց իր կնոջը իր անքաղաքավարության մասին:Կինը,ինչպես Չերվիակովին թվաց,չափազանց թեթևամիտ վերաբերվեց կատարվածին.նա միայն վախեցավ,իսկ հետո, երբ իմացավ, որ գեներալը իր <<սեփական>> պետը չէ հանգստացավ:
-Բայց դու,այնուամենայնիվ,անցիր նրա մոտ,ներողություն խնդրիր,-ասաց կինը.-կկարծի, թե դու հասարակության մեջ քեզ պահել չգիտես:
-Բանն էլ հենց այդ է,է', ես ներողություն խնդրեցի,բայց նա մի տեսակ տարօրինակ... ոչ մի կարգին բան չասաց:Ասենք խոսելու ժամանակ էլ չկար:
Հետևյալ օրը Չերվիակովն հագավ իր նոր մունդիրը,մազերը մկրատով սարքել տվեց ու գնաց Բրիզժալովի մոտ բացատրվելու...մտնելով գեներալի ընդունարանը,նա այնտեղ տեսավ բազմաթիվ խնդրատուներ,իսկ խնդրատուների մեջ` նաև գեներալին,որն արդեն սկսել էր դիմումներ ընդունելը:Մի քանի խնդրատուների հարց ու փորձ անելով` գեներալը հայացքը բարձրացրեց նաև Չերվիակովի վրա:
-Երեկ թատրոնում,եթե կհիշեք,ձերդ գերազանցություն,-սկսեց շարադրել նա,-ես փռշտացի ու... անակնկալ կերպով թուքս ցայտեց...ներ...
-Ի'նչ դատարկ բան...Ա'ստված գիտե` ինչ:Դուք ինչ եք ուզում,դարձավ գեներալը հետևյալ խնդրատուին:
<<Խոսել չի ուզում,-մտածեց Չերվիակովը` գունատվելով.-ուրեմն բարկանում է...ո'չ այսպես թողնել չի կարելի... ես նրան կբացատրեմ...>>:
Երբ գեներալը վերջացրեց զրույցը վերջին խնդրատուի հետ և քայլերն ուղղեց դեպի խորքի սենյակները,Չերվիակովը քայլեց նրա ետևից ու մրմնջաց.-Ձերդ գերազանցություն:Եթե ես հանդգնում եմ անհանգստացնել ձերդ գերազանցությանը,ապա,կարող եմ ասել,հատկապես զղջման զգացումից դրդված... դիտավորյալ չի եղել,ինքներդ էլ կհաճեք իմանալ:
Գեներալը դեմքին տխուր տեսք տվեց և ձեռքը թափահարեց:
Է',դուք պարզապես ծաղրում եք հարգելի պարոն,-ասաց նա` ներս գնալով ու դուռը ծածկելով:
<<Այստեղ ինչ ծաղր կա,-մտածեց Չերվիակովը:-Այստեղ բնա'վ էլ ոչ մի ծաղր չկա:Գեներալ է,բայց չի կարողանում հասկանալ:Որ այդպես է,ես ինչու պետք է նորից ներողություն խնդրեմ այդ ֆանֆարոնից:Գրողն իր հետ:Նամակ կգրեմ իրեն,բայց ինքս չե'մ գնա:Ա'ստված վկա,չե'մ գնա>>:
Այսպես էր մտածում Չերվիակովը տուն գնալիս:Գեներալին նա չգրեց:Մտածեց, մտածեց ու ոչ մի կերպ չկարողացավ այդ նամակը հորինել:Ստիպված եղավ մյուս օրը գալ` անձամբ բացատրելու:
-Ես երեկ եկել էի ձերդ գերազանցությանն անհանգստացնելու,-մրթմրթաց նա,երբ գեներալն աչքերի հարցական հայացքն նրա վրա բարձրացրեց.-Ոչ թե ծաղրելու դիտավորությամբ,ինչպես դուք հաճեցիք ասել:Ես ներողություն էի խնդրում այն բանի համար,որ փռշտալիս թուքս ցայտել էր... իսկ ծաղրել իմ մտքով էլ չէր անցել:Միթե ես կհամարձակվեմ ծաղրել:Եթե մենք էլ ծիծաղենք,ուրեմն այն ժամանկ նշանակում է ոչ մի հարգանք դեպի բարձր անձնավորությունը... չի մնա...
-Դուու'րս կորիր,կապտելով ու դողալով հանկարծ ծղրտաց գեներալը:
-Ինչ հրամայեցիք,-շշնջունով հարցրեց Չերվիակովը` սարսափից կարկամելով:
-Դու'րս կորիր կրկնեց գեներալը` ոտքերը գետին զարկելով:
Չերվիակովի փորում ինչ որ բան կտրվեց:Ոչինչ չտեսնելով,ոչինչ չլսելով նա ետ-ետ գնաց դեպի դուռը,փողոց դուրս եկավ ու հազիվ հազ քարշ գալով քայլեց...մեքենայաբար տուն գալով,առանց մունդիրը հանելու,նա պարկեց բազմոցի վրա...Մեռավ:
(1883)

0 коммент.:
Отправить комментарий