Լավ է կռվում սպանվել,քան ստորությամբ կյանքը փրկել...
Քաջը մեռնելով հաղթում է մահին:
Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:
Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը,ուր բացակա է իմաստությունը:
Ավելի լավ է սիրել այն մարդուն,որ բացահայտ թշնամություն ցույց կտա,քան սիրել նրան ով բարեկամի դիմակով կկործանի մեզ...
Իմաստությունը չի կարող մարել այն կրակը,որի վրա տգետը յուղ կլցնի:
Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ,նպատակը ետ կգնա:
Ճշմարտությունը կանցնի դարեդար,սերնդե սերունդ,կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է,քան նրանից ստացած պարգևը...
Ամեն չարիքի մեջ բարիք կա,միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը....
Սպիների վրա նա է ծիծաղում,ով վերք չի տեսել...
Խիզախը նա է,ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը...
Նախկան իր մահը երկչոտը բազում անգամ է մեռնում,խիզախը մի անգամ:
Անարդար կռվում քաջությունը կորչում է:
Որքան լավ է արտասվել ուրախությունից,քան ուրախանալ արցունքների վրա...
Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում...
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
0 коммент.:
Отправить комментарий