Իմ անունն այնքան էլ ծանր բեռ չէ, որքան թվում է շատերին:
Մայրս մտածում է, որ ես լավագույնն եմ, իսկ ես երբեք չեմ հակառակվում մորս:
Թմրադեղերը ստիպել են ինձ բաց թողնել ամենակարևորը' աղջկաս մեծանալը: Սա ես ինձ երբեք չեմ ների:
Առաջին անգամ օգտագործելով թմրադեղեր` դու հասկանում ես' դրա դեմ պետք է ամեն օր պայքարես: Դրանք քեզ մոտ էյֆորիա են առաջացնում. կարծես հենց նոր չեմպիոն ես դարձել: Եվ դու սկսում ես մտածել' ինչ նշանակություն ունի վաղը, չէ՞ որ այսօր դու չեմպիոն ես:
Իմ օրինական երեխաները Դալման և Ջանինան են. մյուսները փողի և իմ սխալների պտուղ են:
Ես կուռք եմ իմ դստրերի համար: Դա ինձ լիովին բավարարում է:
Եթե իմ աղջիկների կողակիցները նրանց ստիպեն արտասվել գեթ մեկ անգամ, ապա նրանց հետ, հավանաբար, դժբախտ պատահար տեղի կունենա:
Երբ են ի վերջո մարդիկ հասկանալու, որ Մարադանոն երջանկություն արտադրող մեքենա չէ:
Ես երբեք չեմ դավաճանել կնոջս, բայց եթե դա տեղի ունենար, չէի ասի:
Լավ է, որ կան համասեռամոլներ. նրանք մեզ ավելի շատ գեղեցիկ կանանց են թողնում:
Իմաստ չունի վիճաբանել' ե՞ս եմ լավագույնը, թե՞ Պելեն…յուրաքանչյուրը կասի' ես:
Այն հոգեբուժական կենտրոնում, որտեղ ես բուժվում էի, մեկը դարձել էր Նապոլեոն, մյուսը' Սան-Մարտին (Արգենտինայի հերոսներից), և ոչ ոք չէր հավատում, որ ես Մարադոնան եմ:
Ֆուտբոլը հաճույքի և ուրախության խաղ է, իսկ ֆուտբոլիստները չպետք է սթրես ապրեն: Սթրեսը նրանց համար է, ովքեր իրենց ամբողջ կյանքն աշխատանքային սեղանի առջև են անցկացնում:
Աստված օգնում է միայն նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց:
Մարդիկ չեն էլ մտածում, որ Բեքհեմի նման հազարավոր տղաներ խաղում են ֆուտբոլ…միայն թե փոշոտ փողոցներում:
Բոլոր նրանք, ովքեր գողություն են արել գողից, ներման են արժանի:
Մի՛ վախեցեք գնդակը կեղտոտելուց:
0 коммент.:
Отправить комментарий