Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 24 мая 2013 г.

Մարզիչ,որը փոխեց համաշխարհային ֆուտբոլը` Ժոզե ՄՈՈՒՐԻՆՅՈ

19:47 Posted by Unknown No comments






















«Ես հին կամ նոր մարզիչների ջատագովը չեմ: Ես հավատում եմ լավ և վատ, հաջողակ և անհաջողակ մարզիչներին: Մի´ համարեք ինձ եսասեր, ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում և ես առանձնահատուկ եմ»:
«Բոլորն այնպես եմ երազում, որ «Չելսին» պարտվի, կարծես, երբ մենք ի վերջո պարտվենք երկրում հանգստյան օր են հայտարարելու»:
«Երիտասարդ ֆուտբոլիստները ձմերուկի նման են: Միայն փորձելուց հետո կարող ես 100 տոկոսով համոզվել, որ այն լավ պատառ է: Որոշ ձմերուկներ արտաքինից շատ լավն են, բայց անհամ են, իսկ մյուսները տեսքից գրավիչ չեն, բայց հոյակապ համ ունեն: Երիտասարդական և պրոֆեսիոնալ ֆուտբոլը նույն բանը չէ: Որպեսզի իմանանք «ձմերուկի իսկական համը» անհրաժեշտ է, որ երիտասարդները մարզվեն պրոֆեսիոնալների հետ»:
«Աբրամովիչն ամուսնալուծվու՞մ է..ամեն ինչ այդքան վատ չէ. Լավ փաստաբանի դեպքում նրա կինը' Իրինան., կարող է իր հետ տանել անգամ Միխայել Բալլակին»:
«Երկրպագուները պարզապես հիանալի տեսք ունեին, երբ գոռում էին' «Մոուրինյո´, գնա գրողի ծոցը…»»
«Արսեն Վենգերն ինձ հիշեցնում է այն մարդկանց, ովքեր շատ են սիրում հետևել մյուսներին: Նմանների տանը սովորաբար մեծ հեռադիտակ կա, որով նրանք հետևում են' ինչ է կատարվում մյուսների տանը»:
«Ես կարող եմ ավելի շատ աշխատել, բայց ես չեմ կարող հրաշքներ գործել, ինչպես Մերլինը կամ Հարրի Պոտտերը»:
2005 թվականի «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից հետո.
«Երբ Ռայկարդը մտավ մրցավարների սենյակ, ես չէի հավատում իմ աչքերին: Երբ հեռացրին Դրոգբային, ես այլևս չէի զարմանում»:
«Ես ցանկանում եմ վերադառնալ Անգլիա: Ես այն տղամարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են իրենց զգացմունքերը: Դրա համար էլ ես միշտ ասում եմ այն, ինչն իմ դուրը գալիս է»:
«Ես չեմ ցանկանում պարզապես գոյություն ունենալ. Դա հակասում է իմ բնավորությանը: Այդ իսկ պատճառով ես միշտ կլինեմ այնպիսին, ինչպիսին այժմ եմ»:
«Ինձ պետք չէ հիանալի բնավորությամբ ֆուտբոլիստ-նման մարդ պետք է իմ աղջկան»:
«Կան այնպիսինները, ովքեր հաղթանակները տոնում են: Ես դրա համար ժամանակ չունեմ. Ես աշխատում եմ»:
«Կյանքում ինձ համար ամենակարևորը սերն է: Պետք է սիրել ընտանիքիդ, աշխատանքդ, մարդկանց, որոնց հետ շփվում ես: Եթե դու չես սիրում կնոջդ, պետք է բաժանվես: Եթե չես սիրում երեխաներիդ, ուրեմն դու մարդ չես, ավելի լավ է ինքնասպան լինես: Եվ երբ չես սիրում աշխատանքդ, պետք է փոխես այն»:
«Ես ինձ համարում եմ իտալական ֆուտբոլի Ռոբին Հուդը: Դրա համար էլ ինձ դուր է գալիս գլխավորել «Ինտերը»»:
«Ընտանեկան կյանքում իմ կինը կատարյալ «մարզիչ» է: Երբ մենք ընտանիքով ենք աստղը միայն նա է»:
«Խոսեպ Գվարդիոլան մեծ մարզիչ է, բայց նա հաղթեց այն Չեմպիոնների լիգան, որը ես կամաչեի հաղթել…»:
«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ' իմ առավելություններով և թերություններով»:

0 коммент.:

Отправить комментарий