Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 24 мая 2013 г.

Ալբերտ Քամյու

20:21 Posted by Unknown No comments

Ազատությունն առաջին հերթին առավելություն չէ, այլ պարտավորություն:
Կյանքի ամենամեծ հարցն է՝ ինչպես ապրել մարդկանց մեջ:
Ոչինչ այնքան չի ոգեշնչում, որքան սեփական անհույս վիճակի գիտակցումը:
Ծերանալ նշանակում է զգացմունքներից անցում կատարել կարեկցանքի:
Հենց ազատ ընտրությունն է ձևավորում անհատին: Լինել նշանակում է ընտրել ինքդ քեզ:
Միտքը միշտ առջևում է: Այն տեսնում է ավելի հեռուն, քան մարմինը, որ դուրս չի գալիս ներկայի կապանքներից:
Կյանքի իմաստի հարցը ես համարում եմ ամենաանհետաձգելին բոլոր հարցերից:
Մենք ժամանակ չունենք լինելու այն, ինչ կանք: Ժամանակը բավականացնում է միայն երջանիկ լինելու համար:
Ամենամեծ տնտեսումը, որ կարելի է անել մտքի ասպարեզում, համաձայնելն է, որ աշխարհն անճանաչելի է, ու զբաղվելն է մարդկությամբ:
Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, պետք է այն նախևառաջ վերափոխի իր ստեղծողի կյանքը:
Գեղեցկությունը մեզ հուսահատության է հասցնում. այն հավերժություն է, որ մի պահ է տևում, իսկ մենք ցանկանում ենք այն դարձնել հավերժ:
Ստեղծված լինել ստեղծագործելու, սիրելու ու հաղթելու համար նշանակում է ստեղծված լինել աշխարհում ապրելու համար: Բայց պատերազմը սովորեցնում է ամեն ինչ կորցնել ու դառնալ այն, ինչ չենք եղել:
Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հսկողությունը: Բայց օգտվում է մեր ցրվածությունից: Հնարավոր է նույնիսկ, որ երկու ժամանակ գոյություն ունի՝ այն, որին մենք հետևում ենք, և այն, որը մեզ փոխում է;
Երիտասարդ ժամանակ ես մարդկանցից պահանջում էի ավելին նրանից, ինչ նրանք կարող էին ինձ տալ՝ անդավաճան ընկերություն, հավատարիմ զգացմունքներ: Հիմա սովորել եմ նրանցից պահանջել ավելի քիչ, քան նրանք կարող են տալ՝ լինել կողքիս ու լռել: Ու նրանց զգացմունքներին, նրանց ընկերությանը, նրանց շնորհակալ արարքներին ես միշտ նայում եմ որպես մի իսկական հրաշքի, որպես Աստծո պարգևի...

0 коммент.:

Отправить комментарий