Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

суббота, 11 мая 2013 г.

Անզուգական Բերնարդ Շոուն

21:24 Posted by Unknown No comments

Մի երիտասարդ դրամատուրգ Շոուին հրավիրում է իր շատ լուրջ պիեսի բեմադրության պրիմիերային:Ներկայացման մեծ մասի ժամանակ Շոուն քնում է:Վերջում հեղինակը վրդովված դիմում է մեծ դրամատուրգին,ասելով.
-Դուք ինչպես թույլ տվիք քնել:Չէ որ դուք գիտեիք,թե որքան կարևոր էր ինձ համար ձեր կարծիքը:
-Իմ քնելը հենց իմ կարծիքն էր,-ասում է Շոուն:

Բերնարդ Շոուի տուն է գալիս ապահովագրական ընկերության մի գործակալ:
-Ես ուզում եմ ապահովագրել ձեր կյանքը,-ասում է նա:
-Իզուր նեղություն մի կրեք,-քմծիծաղ է տալիս Շոուն,-միթե դուք չգիտեք որ ես անմահ եմ...

Մի անգամ Բերնարդ Շոուին հարցրեցին,թե <<մարդ իր անհաջողությունների մասին ում պատմի,որ լավ լինի` բարեկամներին,թե թշնամիներին>>:
Շոուն պատասխանեց.
-Հոգսերի ու անհաջողությունների մասին չարժե բարեկամներին պատմել,ավելի լավ է այդ թշնամիներին պատմել:Դուք դրանով նրանց հրճվանք կպատճառեք և բացի այդ, դուք կարող եք վստահ լինել,որ նրանք ձեզ մինչև վերջ կլսեն:

Բերնարդ Շոուին հարցրին,թե ինչումն է կյանքի ճշմարտությունը:
-Նրանում,որ մենք ստիպված ենք հաճախ ստել,-պատասխանեց Շոուն:

0 коммент.:

Отправить комментарий