Թանկագին Հիլդիտա, Կամիլիյո, Սելիյա և Էռնեստո,
Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, կնշանակի, որ ես այլևս ողջ չեմ: Դուք դժվարությամբ կհիշեք ինձ, իսկ ձեզնից ամենափոքրը հնարավոր է մոռացած լինի ընդհանրապես:
Ձեր հայրը մի մարդ էր, ով գործում էր այնպես, ինչպես ամենաճիշտն էր գտնում, և ամբողջովին հավատարիմ էր իր համոզմունքներին: Մեծացեք որպես լավ հեղափոխականներ: Ձեռք բերեք բնական գիտելիքներ, ինչը ձեզ իշխանություն կտա բնության նկատմամբ: Հիշեք, որ ամենից կարևորը հեղափոխությունն է, և որ մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցրած ոչինչ չարժե:
Ամեն ինչից առաջ աշխարհում որևէ տեղ որևէ մեկի նկատմամբ կատարված անարդարության նկատմամբ եղեք զգացմունքային ձեր հոգու ամենանվիրական խորքում:
Ամբողջովին Ձեր, իմ երեխաներ, հույս ունեմ նորից ձեզ տեսնել:
Մեծ, ամուր համբույր հայրիկից:
0 коммент.:
Отправить комментарий