Ամենքիդ հայտնի է օրը ցերեկով լապտերով շրջելու Դիոգենեսի սովորությունը: Երբ նա քաղաքում այդպես շրջելով կանչում էր՝ «Մա՛րդ եմ փնտրում»,եւ նրան մոտենում էր որեւէ մեկը եւ հարցնում, թե կոնկրետ ո՞ւմ է փնտրում փիլիսոփան, նա պատասխանում էր.
- Հաստատ ոչ քեզ, խոզի մեկը...
(կամ էշ, կամ շուն՝ կախված անցորդի տեսքից)
* * *
Մի անգամ, երբ Դիոգենեսը վերադառնում էր Օլիմպիայի հրապարակից, անցորդները հարցրին նրան.
-Դիոգենե՛ս, ժողովուրդ շա՞տ կար հրապարակում...
-Ժողովուրդ շատ կար, բայց այ մարդիկ չափազանց քիչ էին, - պատասխանեց Դիոգենեսը...
* * *
Մի օր Դիոգենեսը քաղաքային հրապարակում փիլիսոփայական ճառ սկսեց, բայց ոչ ոք ուշադրության չարժանացրեց այն: Այդ ժամանակ Դիոգենեսը սկսեց թռչնային ձայներ հանել, եւ իսկույն նրա շուրջը հավաքվեց մի քանի հարյուր հոգանոց թեթեւսոլիկների մի ամբոխ: Դիոգենեսը դառնացած ասաց.
- Ահա ա´յդ եք դուք, աթենացինե՛ր, բանական խոսքին ուշադրություն չեք դարձնում, իսկ կենդանական անկապակից ձայները լսում եք հիացած...
* * *
Ասում են, թե Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքը սկսելուց առաջ այցելում է Դիոգենեսին: Զրույցի ժամանակ Մակեդոնացին ասում է.
- Նախանձում եմ քեզ, Դիոգենես, պառկած ես գետի ափին, վայելում ես արեւը, մտքերդ պայծառ են, ոչինչ անել պետք չէ...
- Դու էլ պառկիր իմ կողքին, մտածենք միասին,- առաջարկում է Դիոգենեսը:
- Ո´չ, ներիր, ես պետք է աշխարհը նվաճեմ...
- Եվ որքա՞ն ժամանակ դա կխլի քեզանից...
- Գուցե քսան տարի...
- Իսկ արշավանքդ ավարտին հասցնելուց հետո ի՞նչ պետք է անես...
- Երեւի քեզ պես կպառկեմ ափին...
- Բարեկամս, ուրեմն ինչո՞ւ հապաղել քսան տարի, կարող ես հենց հիմա էլ պառկել...
* * *
Դիոգենեսին հարցրին.
- Ի՞նչ ես անելու եթե կոտրվի այն տակառը, որում ապրում ես...
-Դա ինձ չի անհանգստացնում, չէ՞ որ այն տեղը, որ զբաղեցնում եմ, չի կարող կոտրվել,- պատասխանում է Դիոգենեսը:
* * *
Դիոգենեսը, մի անգամ տեսնելով, թե ինչպես է երեխան իր բռով աղբյուրից ջուր խմում, տխրելով դեն նետեց իր թասը եւ ասաց. «Այս երեխան գերազանցեց ինձ հասարակ կենցաղավարության մեջ»...
* * *
Ասում են, թե Դիոգենեսը ողորմություն էր խնդրում քաղաքի արձաններից... Ո՞րն է իմաստը... Փիլիսոփան ուզում էր վարժեցնել իրեն մերժում ստանալու մեջ, եւ դրանով իսկ ինքն էր մերժում իրեն իր ցանկությունների մեջ...
0 коммент.:
Отправить комментарий