Դու'ք,որ քեֆ եք քաշում տաքուկ սենյակներում
Գոլ արտաքնոց ունեք, բաղնիք ու քիսաչի,
Չե'ք ամաչում` կարդալ թերթի սյունակներում-
Ո'վ է ներկայացված Գեորգիևյան խաչի:
Գիտեք արդյոք,օ դու'ք-անթիվ,ապաշնորհ,
Լոկ ոսկորի մասին մտածողներ,-
Գուցե թռցրել է ռումբը հենց նոր
Պետրով պորուչիկի ոտքերը ծեր...
Նա',որ ուղարկվել է մահվան դուռը զոռով,
Այ թե տեսներ հանկարծ,ամբողջովին վերքում,
Կոտլետի մեջ թաղված յուղոտ շրթունքներով
Ոնց եք պագշոտությամբ Սևերյանին երգում:
Եվ ձեզ պիտի զոհենք կյանքներս ի հաճույս,
Ձեզ,որ սիրում եք լոկ ուտեստ ու կին...
0 коммент.:
Отправить комментарий